00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է

© Sputnik / Zara MikaՀրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա համեմատ ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ. 1–ին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի մուտքերը կազմել են ավելի քան 64 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որն ամփոփել է 2024 թ. հունվար-հունիս ժամանակահատվածը։
Ի դեպ, ԶՊՄԿ–ն 2024 թ. հունվար–մարտին 3–րդ հորիզոնականում էր` մոտ 16 մլրդ դրամ հարկային մուտքով։
© Sputnik / Vahram MkrtchyanՀայաստանի 10 խոշոր հարկատուները. 2024 թվականի առաջին կիսամյակ
Հայաստանի 10 խոշոր հարկատուները. 2024 թվականի առաջին կիսամյակ - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Հայաստանի 10 խոշոր հարկատուները. 2024 թվականի առաջին կիսամյակ
Խոշոր հարկատուների ցանկում 2–րդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ»–ը` ավելի քան 32 մլրդ դրամ մուտքով։ Այս ընկերությունը 2024 թ. հունվար–մարտ ամիսներին գլխավորում էր 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ցանկի 3–րդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` մոտ 28 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. առաջին եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 2–րդ հորիզոնականում էր` ավելի քան 18 մլրդ դրամով։
ՊԵԿ–ից նշում են, որ 2024 թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել ընդհանուր 900.4 մլրդ դրամ, որը կազմում է պետական եկամուտների կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը:
1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարվա համեմատ վճարել են շուրջ 25.9 մլրդ դրամ ավելի գումար, որից 3.8 մլրդ դրամը եղել է շահութահարկը:
Ի դեպ, նախորդ տարվա համեմատ խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ են գտել 274 հարկ վճարողներ, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում։
Նրանց վճարած գումարի հանրագումարը կազմում է 90.6 մլրդ դրամ:
«Այս երևույթը վկայում է, որ խոշոր հարկ վճարողների ցանկը պարբերաբար փոփոխվում է՝ համալրվելով նոր հարկ վճարողներով, ինչն էլ իր հերթին վկայում է տնտեսության դինամիկայի մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեից տեղեկացնում են նաև, որ 408 հարկ վճարողներ նախորդ տարվա համեմատ բարելավել են իրենց դիրքերը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարել են 106.3 մլրդ դրամ ավելի գումար։
Ոլորտային վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ առավել խոշոր աճ են հայտարարագրել մեծածախ և մանրածախ առևտրի, մշակող արդյունաբերության և հանքագործական արդյունաբերության, իսկ առավել մեծ նվազում` էլեկտրականության, գազի մատակարարման, ինչպես նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողները:
Հիշեցնենք, որ ՀՀ խոշոր հարկատուների` 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ցանկը, ինչպես 2023 թ. 3–րդ եռամսյակում (հուլիս–սեպտեմբեր), գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ամբողջ 2023 թ. ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամ հարկ։
Լրահոս
0