00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսական կառուցվածքի տակ ռումբ ունենք. ի՞նչ մտահոգություններ ունի նախկին նախարարը

© Sputnik / Tigran HakobyanՎարդան Արամյանը Sputnik Արմենիայում
Վարդան Արամյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2024
Վարդան Արամյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ինչ վերաբերում է ՀՀ ներքին պարտքի ավելացմանը, ապա Վարդան Արամյանի խոսքով` ներքին պարտքի մասով աշխարհի երկրները գրեթե ճգնաժամ չեն ունենում, այն միշտ էլ հնարավոր է վերաֆինանսավորել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Մտահոգիչ է ոչ այնքան պետական պարտքի մեծությունը, դրա վտանգավորության շեմին հասնելը կամ հատելը, այլ թե ինչ կառուցվածք ունի Հայաստանի տնտեսությունն այսօր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Նշենք, որ ՀՀ պետական պարտքը հունիսի 1–ի դրությամբ հատել է 12 մլրդ դոլարի շեմը, իսկ ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքինը։
Ըստ Արամյանի` 2022 թ. սկսած, երբ մեր ՀՆԱ–ի մեջ պետական պարտքի կշիռը սկսեց նվազել, մեզ մոտ դոլարի փոխարժեքը 480 դրամից սկսեց իջնել 380–390 դրամի, որի արդյունքում դոլարով գնանշված պարտքի արժեքը ընդհանուր մեր եկամուտների մեջ կտրուկ ընկավ։ Արդյունքում պետական պարտքի մակարդակը 57 տոկոսից կտրուկ ընկավ մինչև 47 տոկոս։
«Այստեղ խնդիր ունենք. արդյոք մենք ունե՞նք տնտեսական այն կառուցվածքն ու պոտենցիալը, որը երկարաժամկետում կապահովի այդ 380–390 դրամ փոխարժեքի սահմանը։ Կարծում եմ, որ ոչ, քանի որ հիմնականում մեր դրամի արժևորումը տեղի է ունեցել ոչ թե ՀՀ տնտեսության արտադրողականության աճի հաշվին, այլ արտաքին հոսքերի հաշվին` դրսից փողը եկել է հիմնականում ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված, որի արդյունքում էլ արտարժույթի մեծ ներհոսք է եղել»,– ընդգծեց նախկին նախարարը։
Բացի այդ, ըստ նրա` 2022 թվականից սկսած կորցրել ենք տնտեսական պոտենցիալը` ոչ արտահանելի հատվածը խեղդել է ու շարունակում է խեղդել արտահանելի հատվածին։ Սա նույնպես անշեղորեն կարող է անդրադառնալ պետական պարտքի ծավալի վրա։
«Իրականում տնտեսության ողնաշար հանդիսացող արտահանելի հատվածի կշիռը ՀՆԱ–ի մեջ ընկնում է, ու հիմնականում առաջնորդող են դառնում ծառայությունները, կապիտալ շինարարությունը` նույն ինքը բնակարանաշինությունը։ Ստացվում է` մեր ռեսուրսները թաղում ենք մի քարի մեջ, որն ապագայում ՀՆԱ չի ստեղծելու, քանի որ բնակարանաշինությունը երկարաժամկետ սպառման ապրանք է»,– նշեց Արամյանը։
Ինչպիսի՞ն կլինի 2024թ–ը ՀՀ տնտեսության համար. Վարդան Արամյանի կանխատեսումը
Նա զգուշացրեց` պետական պարտքի շեմը կարող է լինել վտանգավոր` կախված, թե վերոնշյալ գործոններն ինչպիսի շրջադարձ ու ինչ զարգացում կունենան։
«Ամեն դեպքում, տնտեսական կառուցվածքի տակ ռումբ ունենք, որը վերջին 2–3 տարիների ընթացքում նշածս գործընթացների արդյունքում մեծացրել ենք, ու այն դեռ շարունակում է մեծանալ։ Այդ տենդենցները որքան շարունակեն խորանալ, այնքան այդ ռումբը կմեծանա։ Հիմնականում այս ռիսկերն եմ տեսնում պարտք–ՀՆԱ ցուցանիշի հետ կապված»,– նշեց Արամյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ներքին պարտքի գերազանցմանը, ապա նրա խոսքով` աշխարհի պարտքային ճգնաժամերի դրվագները փաստում են, որ ներքին պարտքի մասով ճգնաժամ երկրները գրեթե չեն ունենում, այն դժվարին պայմաններում միշտ էլ հնարավոր է վերաֆինանսավորել։
Միակ վատ լուրը, ըստ ֆինանսների նախկին նախարարի, այն է, որ ներքին պարտքը բավականին ծախսատար է և նրա տոկոսադրույքների սպասարկման վճարներն ընթացքում բավականին մեծանում են։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՀ–ն կրճատում է ԱՄՆ դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը՝ արժույթի դիվերսիֆիկացման և ռիսկերի նվազեցման նպատակով։
2023 թ. դեկտեմբերի վերջին դրամի և արտարժույթի հարաբերակցությունը կազմել է արդեն 45,9%/54,1%, այսինքն՝ զգալիորեն աճել է ազգային արժույթի տեսակարար կշիռը։ 2023 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը պետական պարտքի մարման համար ծախսել է 253,5 մլրդ դրամ` 2022 թ. 198,3 մլրդ դրամի դիմաց։
Փարիզում սուրճ խմելը գայթակղիչ է, բայց գին ունի. Արամյանը` ԵԱՏՄ–ից ԵՄ շրջադարձի մասին
Լրահոս
0