https://arm.sputniknews.ru/20240529/hh-finansneri-nakhararutjuny-krtshatum-e-dvolarvov-petakan-partqi-tesakarar-kshiry-76413944.html
ՀՀ ֆինանսների նախարարությունը կրճատում է դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը
ՀՀ ֆինանսների նախարարությունը կրճատում է դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունն ավելացրել է պետական պարտքի սպասարկման ծախսերը։ՀՀ կառավարությունն ավելացրել է պետական պարտքի սպասարկման ծախսերը։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T19:09+0400
2024-05-29T19:09+0400
2024-05-29T19:09+0400
հայաստան
պետական պարտք
վահե հովհաննիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108713333_0:0:1672:941_1920x0_80_0_0_67567df0e2f8f39f3b39cd4dc9dc25b2.png
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ն կրճատում է ԱՄՆ դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը՝ արժույթի դիվերսիֆիկացման և ռիսկերի նվազեցման նպատակով։ Այս մասին ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Ցանկացած ոլորտում ավելորդ կենտրոնացումը ռիսկեր է ստեղծում։ Դրանցից խուսափելու համար մենք նվազեցնում ենք մեր պարտքի դոլարային մասնաբաժինը և բարձրացնում եվրոյով մասնաբաժինը։ Բացի այդ, ինչպես նախորդ մի քանի տարիներին, պետությունը շարունակել է բարձրացնել ազգային արժույթով պարտքի տեսակարար կշիռը»,– նշեց նախարարը։ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 0.1%-ով նվազել է. նախարարը նշեց պատճառներըՄասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում դրամ–արտարժույթ հարաբերակցությունը կազմել է 37,9% / 62,1%։ Ընդհանուր պարտքի մեջ 36,8 %–ը կազմել է դոլարով պարտքը, 14,9 %–ը՝ SDR–ով (Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ հաշվարկային միավոր) և 8,6 %–ը՝ եվրոյով։2023 թ. դեկտեմբերի վերջին դրամի և արտարժույթի հարաբերակցությունը կազմել է արդեն 45,9%/54,1%, այսինքն՝ զգալիորեն աճել է ազգային արժույթի տեսակարար կշիռը։2023 թ. ֆինանսների նախարարությունը պետական պարտքի մարման համար ծախսել է 253,5 մլրդ դրամ` 2022 թ. 198,3 մլրդ դրամի դիմաց։Ապրանքների ի՞նչ ծավալ է արտահանվում Ռուսաստան. ՀՀ ֆինանսների նախարարի պարզաբանումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1f/108713333_335:0:1590:941_1920x0_80_0_0_31d73e2133e4e5a2639d699aa9d6a91f.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական պարտք, վահե հովհաննիսյան
հայաստան, պետական պարտք, վահե հովհաննիսյան
ՀՀ ֆինանսների նախարարությունը կրճատում է դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը
ՀՀ կառավարությունն ավելացրել է պետական պարտքի սպասարկման ծախսերը։ՀՀ կառավարությունն ավելացրել է պետական պարտքի սպասարկման ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ն կրճատում է ԱՄՆ դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը՝ արժույթի դիվերսիֆիկացման և ռիսկերի նվազեցման նպատակով։ Այս մասին ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ցանկացած ոլորտում ավելորդ կենտրոնացումը ռիսկեր է ստեղծում։ Դրանցից խուսափելու համար մենք նվազեցնում ենք մեր պարտքի դոլարային մասնաբաժինը և բարձրացնում եվրոյով մասնաբաժինը։ Բացի այդ, ինչպես նախորդ մի քանի տարիներին, պետությունը շարունակել է բարձրացնել ազգային արժույթով պարտքի տեսակարար կշիռը»,– նշեց նախարարը։
Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում դրամ–արտարժույթ հարաբերակցությունը կազմել է 37,9% / 62,1%։ Ընդհանուր պարտքի մեջ 36,8 %–ը կազմել է դոլարով պարտքը, 14,9 %–ը՝ SDR–ով (Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ հաշվարկային միավոր) և 8,6 %–ը՝ եվրոյով։
2023 թ. դեկտեմբերի վերջին դրամի և արտարժույթի հարաբերակցությունը կազմել է արդեն 45,9%/54,1%, այսինքն՝ զգալիորեն աճել է ազգային արժույթի տեսակարար կշիռը։
2023 թ. ֆինանսների նախարարությունը պետական պարտքի մարման համար ծախսել է 253,5 մլրդ դրամ` 2022 թ. 198,3 մլրդ դրամի դիմաց։