00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպիսի՞ն կլինի 2024թ–ը ՀՀ տնտեսության համար. Վարդան Արամյանի կանխատեսումը

© Sputnik / Tigran HakobyanՎարդան Արամյան
Վարդան Արամյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2023
Վարդան Արամյան
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հաջորդ տարվա տնտեսական սպասումների մասին։
2024թ–ին Հայաստանի կառավարությանը չի հաջողվելու ապահովել բյուջեով նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը, քանի որ ՀՀ տնտեսությունն այդքան տնտեսական պոտենցիալ չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` խոսելով հաջորդ տարվա տնտեսական սպասումների մասին։
Իր կանխատեսումը նախկին նախարարը հիմնավորում է 3 հիմնական գործոններով։
Առաջինը 2024թ–ին դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի հնարավոր կրճատումն է։ Վարդան Արամյանի դիտարկմամբ` հնարավոր չէ ամեն տարի անընդմեջ ունենալ ֆինանսական ներհոսքի լրացուցիչ 25 տոկոսանոց աճ, ինչպես դա եղավ 2022 և 2023թթ–ին։ Հատկապես, եթե դա պայմանավորված է կոնկրետ գործոնով, տվյալ դեպքում` ռուս–ուկրաինական կոնֆլիկտով ու դրա հետևանքով կիրառված արևմտյան սահմանափակումներով։
«Եթե ինչ–որ մի ժամանակ այդ հակամարտությունը սառի, ինչ–որ կարգաբերումներ տեղի ունենան կամ ավարտվի, բնական է, որ այս հոսքերը մեզ մոտ չդրսևորվեն։ Հնարավոր չէ անընդհատ, տարին տարվա վրա ունենալ 20-30 տոկոսանոց աճով ֆինանսական ներհոսք։ Օրերից մի օր այն պետք է դանդաղի և կանգնի»,– նշում է մեր զրուցակիցը։
Հայաստանի տնտեսական աճի` սպասվածից ավելի մեծ չափով նվազման երկրորդ պատճառը, Վարդան Արամյանի դիտարկմամբ, կարող են լինել ՌԴ–ի նկատմամբ Արևմուտքի կիրառած սանկցիաները և դրանց տարածումը նաև ՌԴ գործընկեր երկրների վրա։
«Նրանք աստիճանաբար փորձելու են փակել սանկցիաների շրջանցման բոլոր տեսակի սողանցքները։ Դա վերաբերելու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին, և՛ Ղրղզստանին, և՛ Ղազախստանին, բոլոր այն երկրներին, որոնց միջոցով ինչ–որ հոսքեր կամ օժանդակումներ են գնում դեպի Ռուսաստանի տնտեսություն։ Իսկ թե որ երկրի վրա որքան կոշտ կլինի արևմտյան ներգործությունը, կախված կլինի արդեն երկու կողմերի միջև քաղաքական երկխոսությունից»,– կարծում է նախկին նախարարը։
Երրորդ պատճառը, նրա խոսքով` հայ–ռուսական հարաբերությունների հնարավոր զարգացումն է։
Կենտրոնական բանկը 2024թ–ին կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում
«Ամեն դեպքում` այս պահի դրությամբ ես մի քիչ հավանական չեմ համարում, որ Ռուսաստանը կտրուկ բոլոր ուղղություններով ու բոլոր թելերով կոշտ գործողությունների կգնա, որովհետև դա կնշանակի վերջ թե՛ իր շահերին Կովկասում, թե՛ իր ներկայությանը Հայաստանում, և այլն։ Դրա համար ես ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի ուղղություններով կշարունակի համագործակցել Հայաստանի հետ, եթե, իհարկե, քաղաքական ասպարեզներում կտրուկ գործողություններ չլինեն»,– եզրակացնում է Արամյանը։
Տնտեսական նախանշված արդյունքները 2024թ–ին չապահովելու դեպքում Հայաստանը, մասնագետի համոզմամբ, կբախվի լրացուցիչ դժվարությունների և՛ բյուջեի կատարման, և՛ փոխարժեքի շուկայում ճնշումների ու գնաճի, և՛ սոցիալական դժվարությունների առումով։
Ընդ որում, սոցիալական հնարավոր խնդիրները կազդեն ոչ միայն սոցիալապես անապահով խավերի, այլև միջին ու նույնիսկ բարձր եկամուտ ունեցողների վրա։
«Մեկ այլ բան է, երբ տնտեսության եկամուտներն աճում են 7, 8, 9 տոկոսով, մեկ այլ բան է, երբ աճում են 1-2 տոկոսով։ Բարձր եկամուտով անձանց` բիզնեսմենների համար դա հանգեցնելու է եկամուտների կրճատման, որովհետև բիզնեսի շրջանառությունն է կրճատվելու։ Իսկ Միջին ու ցածր խավի համար դա հանգեցնելու է եկամուտների կրճատման` աշխատավարձերի, հավելավճարների տեսքով»,– կանխատեսում է Արամյանը։
Ֆինանսների նախկին նախարարը ենթադրում է, որ նախանշված տնտեսական աճը չապահովելու դեպքում կառավարությունը ստիպված է լինելու գնալ ծախսերի կրճատման, և քանի որ սոցիալական ծախսերի (թոշակ, նպաստ, աշխատավարձ) կրճատումը հղի է անկանխատեսելի ճգնաժամային հետևանքներով, գործադիրն ամենայն հավանականությամբ կգերադասի կրճատել 2024-ի համար նախանշված կապիտալ ծախսերը։ Սա իր հերթին, Արամյանի կարծիքով, կհանգեցնի տնտեսական աճի լրացուցիչ կրճատման` առաջացնելով եկամուտների ու ծախսերի կրճատումների փակ շղթա, որի հետևանքով կարող է առաջ գալ հարկաբյուջետային անկայունություն։
Լրահոս
0