00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մեզ համար «փոքր Արկտիկա» է. ինչի համար է Երևան եկել արշավախումբը Ռուսաստանից

© Sputnik / Andranik GhazaryanԱրշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը
Արշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2024
Արշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը
Բաժանորդագրվել
Գիտական առաջադրանքների և կրթական աշխատանքների կատարմանը զուգահեռ, արշավախմբի մասնակիցներն ուսումնասիրում են տեղական բանահյուսությունը, մշակույթը, սովորույթները:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսական «Արկտիկայի թիմ» ուսանողական արշավախումբը պլանավորում է Հայաստանի լեռնային շրջաններում իրականացնել կանաչապատման ծրագիր: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արշավախմբի ղեկավար Դմիտրի Անդրյուշենկովը։
«Արկտիկայի թիմ» էքսպեդիցիոն կորպուսը Երևան է ժամանել օրերս։ Նախորդ 2 օրերի ընթացքում ռուս ուսանողներն արդեն աշխատել են Հրազդանի կիրճում՝ տարածքը մաքրել են աղբից և քիմիական անալիզի համար վերցրել ջրի ու հողի նմուշներ: Առջևում դեռ անելիքներ կան «Սևան» ազգային պարկում։
«Օգնելն ու զարգացնելը արշավախմբի հիմնական գաղափարն է, իսկ հիմնական նպատակներից մեկը՝ գիտական գործունեությունը։ Եկել ենք Երևան, որպեսզի օգնենք բնությանը, այսինքն՝ մաքրել, վերցնել ջրի և հողի նմուշներ, գնահատել և առաջարկել նոր գաղափարներ՝ ի շահ բնության պահպանության», - նշեց Անդրյուշենկովը։
Նա ընդգծում է, որ հողի և ջրի նմուշների բոլոր փորձաքննություններն իրականացնում են հենց ուսանողները՝ Լոմոնոսովի անվան նուրբ քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կենսատեխնոլոգիաների լաբորատորիայում, որը Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանի մի մասն է և իրականացնում է «Արկտիկայի կորպուս» միջբուհական նախագիծը:
Անդրյուշենկովի խոսքով՝ «Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսը երիտասարդ, բայց արդեն բավականին փորձառու կազմակերպություն է։ Արշավախմբերի աշխատանքի մեծ մասն իրականացվել է Յամալո-Նենեցյան և Նենեցյան ինքնավար օկրուգներում, որտեղ ուսանողները հսկայական աշխատանք են կատարել:
«Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում մենք աշխատում ենք մամուռների և քարաքոսերի գերակշռությամբ ցածր հողային տարածքների կանաչապատման խնդրի վրա։ Եթե հարցնեք, թե ինչու ենք եկել հենց Երևան, ապա կարող եմ ասել, որ Հայաստանի լեռնագագաթներին տարվա ցանկացած ժամանակ ձյուն կա։ Ուստի մեզ համար սա «փոքր Արկտիկա» է։ Սակայն Հայաստանում ամեն ինչ շատ ավելի լավ է՝ չկա մշտական ցրտահարություն, փոխարենն առկա է ընդարձակ լեռնային տեղանք, և կցանկանայինք մեր ակտիվ ուսանողներին առաջարկել կանաչ տարածքների ինչ-որ նոր պլանի մշակում», - ասաց արշավախմբի ղեկավարը։
Ինչպես նշել է Անդրյուշենկովը, գիտական խնդիրների և կրթական աշխատանքների կատարման հետ մեկտեղ, արշավախմբի մասնակիցները նաև ուսումնասիրում են տեղական բանահյուսությունը, մշակույթը, սովորույթները: Այսպիսով, ուսանողները զբաղվում են ոչ միայն գիտությամբ և բնապահպանական խնդիրների հանրահռչակմամբ, այլև ընդլայնում են իրենց մտահորիզոնները մշակութային ոլորտում, ինչն արդեն դարձել է արշավախմբերի անբաժանելի մասը:
«Ես մի մասով հայ եմ և հպարտ եմ դրանով։ Իսկ իմ հարսնացուն զտարյուն հայուհի է։ Մեզ համար Երևան գալն աշխարհում ամեն ինչից թանկ է։ Եվ ես ուրախ եմ, որ մենք եկել ենք այստեղ, իսկ ուրբաթ օրը մեր ամուսնության արարողությունն է այստեղ լինելու: Ինձ տպավորեց Երևանի հրաշալի ճարտարապետությունը, իմացա, որ այդ ճարտարապետության հիմնադիրը Ալեքսանդր Թամանյանն է։ Երևանում գտանք ականավոր մտքերի, գիտական մշակումների շտեմարան»,- եզրափակեց Անդրյուշենկովը։
Արշավախմբի մասնակիցների համար ուղևորությունը Հայաստան ոչ միայն աշխատելու, այլև հանգստանալու հնարավորություն է: Իսկ նախազգուշացումներին, թե Սևանա լիճը գտնվում է 2000 մետր բարձրության վրա, և այնտեղ չի կարելի երկար մնալ արևի տակ, հումորով պատասխանում է. «Արկտիկայում չենք սառել, հույս ունենք՝ Սևանում չենք այրվի»:
Իր հերթին «Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսի ղեկավար Գալինա Կրավչենկոն նշեց, որ բնապահպանական ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովմանը: «Արկտիկայի թիմ» նախագծին մասնակցում է նաև Համառուսաստանյան ուսանողական փրկարարական կորպուսի կենտրոնական փրկարարական ջոկատը:
Ընդ որում, փրկարարները ոչ միայն լուծում են անվտանգության հարցերը (օրինակ՝ լեռնային պայմաններում), այլև ուսանողներին սովորեցնում են առաջին օգնության կանոնները, այդ թվում՝ անցկացնում են գործնական պարապմունքներ։
Կրավչենկոյի խոսքով՝ այս տարի նախատեսվում է շուրջ 70 գիտարշավի անցկացում ամբողջ աշխարհում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա: Նա նաև նշեց, որ «Արկտիկայի կորպուսը» միջբուհական, ազգամիջյան նախագիծ է, և գիտարշավներին կարող են մասնակցել ուսանողներ ոչ միայն Ռուսաստանից, այլև Հայաստանից ու այլ երկրներից:
«Հրավիրում ենք բոլորիդ գրանցվել командаарктики.рф կայքում, միանալ մեզ՝ առաջարկելով սեփական նախագծերը, և համատեղ ջանքերով, վստահ եմ` կկարողանանք իրականացնել դրանք», - ընդգծեց նա:
© Sputnik / Andranik Ghazaryan«Արկտիկայի թիմ» ուսանողական արշավախմբի մասնակից Գալինա Կրավչենկոն
Участница экспедиции студенческого экспедиционного корпуса Команда Арктики Галина Кравченко на пресс-конференции (22 июля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2024
«Արկտիկայի թիմ» ուսանողական արշավախմբի մասնակից Գալինա Կրավչենկոն
«Արկտիկայի թիմ» ուսանողական էքսպեդիցիոն կորպուսի ստեղծումը Ռուսաստանի МИРЭА (Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և ավտոմատիկայի ինստիտուտ – խմբ․) տեխնոլոգիական բուհի ավելի քան 10-ամյա կամավորական գործունեության արդյունք է: Մարտի 14-ին Ուսանողական էքսպեդիցիոն կորպուսը դարձավ պաշտոնական նախագիծ, որին կարող են մասնակցել բոլորը։ Այն արդեն ներառում է ավելի քան 800 ուսանող:
Ծրագրի խնդիրների թվում նշվում են ուսանողական համայնքների փոխգործակցության զարգացումը, ուսանողների բնապահպանական, կրթական և հետազոտական նախագծերի աջակցությունը, մասնագիտական համայնքների զարգացումը և փորձի փոխանակումը, գիտական հետազոտությունների և արշավախմբերի անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանի արկտիկական գոտու և կրթության նոր ձևերի համար մասնագետների կարիքների կանխատեսման համակարգի մշակումը:
Լրահոս
0