00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թատրոնից հրաձգարան. ինչպես Էլմիրա Կարապետյանը 18 տարեկանում «պատահմամբ» դարձավ մարզիկ

© Sputnik / Aram NersesyanԷլմիրա Կարապետյան
Էլմիրա Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2024
Էլմիրա Կարապետյան
Բաժանորդագրվել
Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես «պատահմամբ» սկսեց կրակել, ինչու ձախողեց Տոկիո–2020–ը, ինչպես հանդիպեց իր կյանքի կեսին ու որոշ բլոգ վարել։
30–ամյա հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որն իր կարիերայում արդեն բազում հաջողություններ է գրանցել ու մի քանի օրից էլ արդեն երկրորդ անգամ Հայաստանը կներկայացնի օլիմպիական խաղերում, սկսել է սպորտով զբաղվել միայն 18 տարեկանում։ Մարզիկ դառնալը երբեք նրա ծրագրերում չի եղել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հետաքրքրվել է թատրոնով ու կինոյով, անգամ սկսել է թատերական խմբակներ հաճախել: Հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել պատահականության արդյունքում։
«Ուզում էի լողի գնալ պարզապես մարզվելու համար։ Իմացա, որ մի տեղ կա, որտեղ կարող ես գնալ կրակել ու անվճար լողի գնալ, երկու օր հետո լողը հանեցին, մնացի կրակելու (ծիծաղում է)։ Իսկ երկու ամիս անց արդյունքներս դարձան 6-7 տարի պարապող իմ տարեկիցների արդյունքների չափ։ Մնում էր միայն աշխատասիրությունը, մնացած ինքն իրեն եղավ»,– պատմում է Էլմիրան։
«Կդառնա՞ս երբևէ դիպուկահար» հարցին Էլմիրան կարճ է պատասխանում` ո՛չ, ես մարզիկ եմ, բայց հարցն այնքան հաճախ է հնչում, որ որոշել է բոլորին հումորով պատասխան տալ. «Ասում եմ` ձեր փողերը չեն հերիքի»։
Հրաձիգը շատ չի սիրում խոսել Տոկիո–2020 օլիմպիական խաղերի մասին, բայց իր արդյունքը ձախողում չի համարում։ Այն փորձը, որ տվեց Տոկիո–2020–ը, հիմա կօգնի ավելի լավ արդյունքի հասնել Փարիզում։
© Sputnik / Aram Nersesyan

Էլմիրա Կարապետյան

Էլմիրա Կարապետյան - Sputnik Արմենիա
1/4

Էլմիրա Կարապետյան

© Sputnik / Aram Nersesyan

Էլմիրա Կարապետյան

Էլմիրա Կարապետյան - Sputnik Արմենիա
2/4

Էլմիրա Կարապետյան

© Sputnik / Aram Nersesyan

Էլմիրա Կարապետյան

Էլմիրա Կարապետյան - Sputnik Արմենիա
3/4

Էլմիրա Կարապետյան

© Sputnik / Aram Nersesyan

Էլմիրա Կարապետյան

Էլմիրա Կարապետյան - Sputnik Արմենիա
4/4

Էլմիրա Կարապետյան

1/4

Էլմիրա Կարապետյան

2/4

Էլմիրա Կարապետյան

3/4

Էլմիրա Կարապետյան

4/4

Էլմիրա Կարապետյան

«Այդ պահին պատրաստ եմ եղել այդքանի։ Ես վատ չեմ կրակել, ես կրակել եմ այնքան, ինչքանի պատրաստ եմ եղել։ Սովորեցի իմ սխալների վրա ու Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր առաջինը վերցրեցի։ Ոչինչ հենց այնպես չի լինում»։
7,5 վայրկյան է տևել, ու էլ այդպիսի բան չեմ զգացել. անկեղծ զրույց՝ Արսեն Հարությունյանի հետ
Այն, որ կանայք ավելի լավ են կրակում, քան տղամարդիկ, հրաձիգի կարծիքով, ընդամենը միֆ է։ Սպորտում բոլորը հավասար են։
Զրույցի մանրամասները` տեսանյութում։
Հռիփսիմե Խուրշուդյան - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Ամենաշատը վախենում եմ, որ մարդիկ ինձ կմոռանան. Հռիփսիմե Խուրշուդյան
Լրահոս
0