00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7,5 վայրկյան է տևել, ու էլ այդպիսի բան չեմ զգացել. անկեղծ զրույց՝ Արսեն Հարությունյանի հետ

Բաժանորդագրվել
Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է անցած մարզական ուղու, բիզնեսի, նախասիրությունների, կյանքի ամենամեծ ձախողման, երազանքների ու ադրբեջանցիների հետ գոտեմարտելու մասին։

«Ես չեմ ամաչում սովորելուց»

Առաջին անգամ Արսեն Հարությունյանը մարզադահլիճ մտել է հոր ուղեկցությամբ 6 տարեկանում, պարզապես մեծերի պարապմունքները նայելու։ Այնքան է տարվել սպորտաձևով, որ հենց առաջին օրը համոզել է մարզիչին ու դուրս եկել գորգ։
«Շատ դժվար ճանապարհ եմ անցել, երբ հիմա հետ եմ նայում, հասկանում եմ, որ էլ երբեք չէի ուզենա այդ նույն ճանապարհը անցնել»,– ասում է Արսենը, բայց հավելում, որ եթե հնարավոր լիներ ամեն ինչ նորից սկսել, ոչինչ կյանքում չէր փոխի։
Միայն տաղանդը բավական չէ հաղթանակների հասնելու համար։ Իսկ հաղթանակների գրավականը, Արսենի պնդմամբ, իր աշխատասիրությունն ու անընդհատ նորը սովորելու ձգտումն է։
«Ես չեմ ամաչում սովորելուց, եթե ինձ ինչ–որ բան է պետք, գնում ու հարցնում եմ, չեմ ամաչում։ Հետո պետք է գիշեր–ցերեկ աշխատես, հավատարիմ լինես քո նպատակին, հավատաս քո մարզիչներին ու միշտ մարզվես»,– ասում է նա։
Եթե Արսենի երեխաները հետագայում որոշեն մարզիկ դառնալ՝ նա դեմ չի լինի, բայց և դժվար թե խրախուսի։ Ասում է` չեմ ցանկանա նրանք էլ նույն դժվարությունների միջով անցնեն։

Էքստրեմալ ապրելակերպը, դաշնամուր նվագելու փորձերն ու ոչ սպորտային բիզնեսը

Արսեն Հարությունյանը սիրում է հայկական ավանդական բոլոր ուտեստները, բայց արդեն վաղուց սովորեցրել է օրգանիզմին, որ պետք է ուտել ոչ թե համեղը, այլ օգտակարը։
«Ես միշտ հիշում եմ, թե առջևում ինչքան մրցաշարեր կան, ինչքան քաշ պետք է գցեմ, ու պարզապես փորձում եմ չմտածել համեղ ուտելիքների մասին։ Յուրաքանչոյուր մարզիկ պետք է իրեն կարողանա զրկել փոքր հաճույքներից, որ գերագույն հաճույքները հյուր գան»։
Եվրոպայի քառակի չեմպիոնը չի ծխում ու երբեք չի էլ փորձել, իսկ ալկոհոլային խմիչքներ երբեմն օգտագործում է, բայց մարզիչի թույլտվությամբ ու մրցումներից հետո։ Սիրելի խմիչքը վիսկին է։
24-ամյա Արսենը սիրում է ռիսկի դիմել, արկածների մշտական փնտրտուքների մեջ է։
«Ադրենալինի մեծ սիրահար եմ։ Ուզում եմ դրա հետ կապված ամեն ինչ փորձել։ 207 մ բարձրությունից ցատկել եմ, թռիչքը 7,5 վայրկյան է տևել, այնքան էներգիա ու ադրենալին եմ ստացել, որ դրանից հետո ինչ փորձում եմ, էլ նման զգացողություններ չեմ ստանում։ Հիմա նոր բաներ եմ փնտրում»։
© Sputnik / Aram NersesyanԱրսեն Հարությունյան
Борец Арсен Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2024
Արսեն Հարությունյան
Չնայած էքստրեմալ ապրելակերպին, Արսենը սիրում է հանգիստ ու մեղմ երաժշտություն լսել։ Հատկապես ջութակ և դաշնամուր։ Փորձել է անգամ դաշնամուր նվագել, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվել։ Հասկացել է` իրենը սպորտն է։
Ըմբիշի կարդացած վերջին գիրքը Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներն» են։ Ասում է` իր սիրած թեման է, ինքն էլ զբաղվում է բիզնեսով, ու հաջողակ բիզնեսմենների ուղին ուսումնասիրելը կարող է նաև օգտակար լինել։
«Հիմա շինարարական բիզնեսով եմ զբաղվում։ Բայց դեռ մանկուց եմ զբաղվել տարբեր տեսակի բիզնեսներով։ 15 տարեկանից ինքնուրույն եմ իմ կարիքները հոգացել։ Մեքենաս ես եմ ինձ համար գնել, տունս ես եմ կառուցել։ Հայրս միշտ ուզում էր ինձ գումար տար, բայց ես չէի վերցնում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղա պետք է փող աշխատի, որ իր տունը պահի, դա մեր արյան մեջ է»։
Արսենը իր բոլոր հաջողությունների կողքին մի մեծ երազանք էլ ունի` մեծ ընտանիք ունենալ ու շատ երեխաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
0