00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկերի հավաքագրումների թերակատարումն արգելակում է ծախսերը. ինչո՞վ է դա բացատրում ֆիննախը

© Photo : official site of the FTS of RFԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2024
Բաժանորդագրվել
Թեև ընթացիկտարվա 5 ամիսներին Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են, սակայն պլանավորվածհավաքագրումների թերակատարումը հանգեցրել է որոշ ծախսերի արգելակման:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. 2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանի պետբյուջեի եկամուտների հավաքագրումը կազմել է 1 տրիլիոն 29 մլրդ դրամ կամ 2 մլրդ 587 մլն դոլար (այստեղ և այսուհետ վերահաշվարկը ներկայացնում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ հունվար-մայիս ամիսների միջին փոխարժեքով)։ Դա 7,7 %-ովավելին է, քան 2023 թվականի հունվար-մայիսին։ Միայն թե եկամուտների պլանըֆինանսների նախարարությունը սահմանել է է՛լավելի բարձր։
Ուստի, եթե 2023 թվականին հունվար-մայիս ամիսներին I կիսամյակի պլանը կատարվել է 86,7%-ով, ապա հիմա՝ 76,1%-ով (հասկանալի է, որ 5 ամսվա ընթացքում անհնար է կատարել ամբողջ կիսամյակի պլանը, բայց հետ մնալն, այնուամենայնիվ, մեծանում է)։
ՀՀ–ում 2024–ի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում
Հավելենք նաև, որ բյուջե խիստ քիչ է մուտքագրվելակնկալվող արտասահմանյան դրամաշնորհներից. գրեթե 6 մլրդ դրամից ստացվել 1,8 մլրդ-ից էլ քիչ (4,5 մլն դոլարից մի փոքր ավել): Բայց դրամաշնորհների ծավալները, հարկերի և տուրքերի համեմատ, բացարձակ թվերով շատ փոքր են և ընդհանուր պատկերի վրա գրեթե չեն ազդում։ Հետևաբար, անցնենք հիմնական հարկերին և տուրքերին:

ԱԱՀ և ապրանքների վերավաճառք

Բյուջեի ամենամեծ եկամտաբեր հոդվածը մնում է ավելացված արժեքի հարկը (բոլոր եկամուտների 27,4%-ը): Բացարձակ թվերով այն կազմել է 269,7 մլրդ դրամ կամ մոտ 678 մլն դոլար։ 2023 թվականի համեմատ դրա դիմաց գանձումները կրճատվել են մոտ 5,5%-ով, ընդ որում, հատկապես խիստ՝ ներմուծման գանձումներից (25%-ով ավել)։ Միևնույն ժամանակ, հանրապետություն ներմուծման ծավալը նույն ամիսներին կրկնապատկվել է (99,6%-ով): Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրի կտրուկ աճած ծավալներն իրականում վերավաճառք են, որից ԱԱՀ-ն, ինչպես հայտնի է, չի գանձվում (քանի որ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես վաճառքի վերջնակետ, այլ որպես միջանկյալ օղակ)։ Բայց կա նաև մեկ այլ գործոն. քանի որ բարելավվում է առևտրի նկատմամբ վերահսկողությունը, ներմուծվող ապրանքներից ԱԱՀ-ն ավելի ու ավելի է հավաքվում ոչ թե ներմուծման պահին, այլ արդեն երկրի ներսում՝ վաճառքից հետո (ինչն ավելի շահավետ է բիզնեսի համար)։ Այդ թվում և այդ պատճառով երկրի ներսում վաճառքի ԱԱՀ-ի վճարներն աճել են գրեթե 45%-ով։

Եկամտային հարկ

Հարկային եկամուտների վճարները ֆիզիկական անձանց դեպքում կազմել են ընդհանուր եկամուտների 27%-ը։ Բացարձակ թվերով դա 232,9 մլրդ դրամ է (մոտ 597 մլն դոլար), ինչը մոտ 5%-ով ավելի է, քան 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ և՛ աշխատավարձերի աճի, և՛ մեծ թվով օտարերկրյա աշխատողների՝ ինչպես ռուսաստանցի ռելոկանտների, այնպես էլ հնդկաստանցի սեզոնային աշխատողների ժամանման հաշվին։ Ռուսաստանի Դաշնությունից ռելոկանտների հետ կապված հավելենք, որ եթե 2021 թվականի մարտին ՀՀ-ում ՏՏ ոլորտում զբաղվածների պաշտոնական թիվը կազմել է 19 հազարից մի փոքր ավելի, ապա 2024 թվականի մարտին՝ արդեն գրեթե 32 հազար (իսկ ծրագրավորողների եկամտահարկի վճարումները բավական էական են՝ հաշվի առնելով նրանց բարձր աշխատավարձերը)։

Ծխախոտի ներմուծումը նվազել է

Մոտ 10%-ով կրճատվել են գանձումներն ակցիզային հարկերից՝ մինչև 46,1 մլրդ (118 մլն դոլար)։ Մասնավորապես, կրճատվել են ներմուծվող ապրանքներից ակցիզային հարկի գանձումները։ Հավելենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ հունվար-մայիս ամիսներին ծխախոտի ներմուծումը նվազել է գրեթե 40%-ով (2023-ի նույն ամիսների համեմատ)։

Մեծ և փոքր բիզնեսներից

3%-ից քիչ ավելի մեծացել են շահութահարկի վճարումները՝ կազմելով 214 մլրդ դրամ (մոտ 549 մլն դոլար), այսինքն՝ բոլոր գանձումների 21,7%-ը։
Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի հավաքագրումը կազմել է 27,6 մլրդ դրամ (մոտ 71 մլն դոլար)՝ 2023-ի հունվար-մայիսի համեմատ աճելով 16,5%-ով։ Այսպիսով, փոքր և միջին բիզնեսն իր եկամուտներից գրեթե 8 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան խոշոր բիզնեսը (թեև քանակի առումով` այդ ձեռնարկությունները շատ ավելին են): Հենց դա էր ֆինանսների նախարարության հիմնական փաստարկը, երբ պնդում էր բարձրացնել շրջանառության հարկը (բայց և փոքր բիզնեսին հնարավորություն տալով աշխատանքի թափանցիկության դիմաց ունենալ հարկային զեղչեր)։

Ընդերք և օդ

2024 թվականի սկզբից կրկին զգալիորեն աճել են բնապահպանական հարկի և բնապահպանական գումարների վճարումները 3,5 անգամ՝ հասնելով 29,5 մլրդ դրամի՝ հիմնականում ռոյալթիների վճարների աճի հաշվին։ 2023 թվականին հանքերից հարկերի և տուրքերի հավաքագրումը նվազել է այն բանից հետո, երբ իշխանությունները հանեցին հանքարդյունաբերության (պղնձի և մոլիբդենի խտանյութերի) արտահանման շատ բարձր տուրքը։ Փոխարենը, ռոյալթիները փոփոխվեցին (այն բարձր եկամտաբերությամբ հանքերի համար բարձրացվեց): Քանի որ ռոյալթիները հաշվարկվում են տարեկան կտրվածքով, ընթացիկ տարում առաջին անգամ հաշվարկը կատարվել է նոր բանաձևով։
ՀՀ պետական բյուջեի ծախսերը 20.4 %–ով աճել են. ֆիննախ
Ի թիվս այլ հարկերի և տուրքերի, Հայաստանից օդային սահմանով ելքի վճարները (ոչ պաշտոնապես հայտնի է որպես «օդի հարկ») կազմել են մոտ 6 մլրդ դրամ (15 մլն դոլարից մի փոքր ավելի), որը 2023թ․ հունվար-մայիսի համեմատ աննշան քիչ է եղել (6,1 մլրդ)։ Հավելենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ավիացիայով Հայաստան է տեղափոխվել շուրջ 1 մլն 868 հազար ուղևոր կամ մոտ 1%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Լրահոս
0