https://arm.sputniknews.ru/20240720/hhum-2024i-1in-kisamjakum-ardzanagrvel-e-parenajin-ev-voch-parenajin-apranqneri-gnankum-78548514.html
ՀՀ–ում 2024–ի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում
ՀՀ–ում 2024–ի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %: 20.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-20T13:39+0400
2024-07-20T13:39+0400
2024-07-20T13:40+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գնաճ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_0:113:3243:1937_1920x0_80_0_0_dc7c0e711fe31880748563c8dd8295e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային ապրանքների 1,7%, ոչ պարենային ապրանքների՝ 2,4% գնանկում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից «նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (6,0 %-ով)։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 3.5% - ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով»:ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր ագրարային շուկա. Ղազախստանի գյուղնախարարությունՊարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճի ցուցանիշով երկրների առաջին եռյակում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:Համեմատած 2023թ․ դեկտեմբերի հետ՝ 2024 թվականի հունիսին ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների ավելի բարձր գնաճ գրանցվել է Ռուսաստանում (3,8%-ով) և Բելառուսում (3,7%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (4,5%-ով) և Ղազախստանում (3,5%-ով), վճարովի ծառայություններինը՝ Ղրղզստանում (9,9% - ով):Փարիզում սուրճ խմելը գայթակղիչ է, բայց գին ունի. Արամյանը` ԵԱՏՄ–ից ԵՄ շրջադարձի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1591/77/15917729_256:0:2987:2048_1920x0_80_0_0_c94a8c6715b9f317055d76d1bd51381e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գնաճ, հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գնաճ, հայաստան
ՀՀ–ում 2024–ի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների գնանկում
13:39 20.07.2024 (Թարմացված է: 13:40 20.07.2024) Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայաստանում 2024 թվականի 1–ին կիսամյակում արձանագրվել է պարենային ապրանքների 1,7%, ոչ պարենային ապրանքների՝ 2,4% գնանկում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) տարեկան գնաճը կազմել է 8,1 %:
«ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թվականի հունիսին 2024 թվականի մայիսի համեմատ կազմել է 100,6 %, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 103,7 %»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 2023 թվականի հունիսի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 108,1%, հետևում է ԵՏՀ-ի հրապարակած տվյալներից։
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա սկզբից «նկատվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (6,0 %-ով)։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 3.5% - ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով»:
Պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճի ցուցանիշով երկրների առաջին եռյակում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:
Համեմատած 2023թ․ դեկտեմբերի հետ՝ 2024 թվականի հունիսին ԵԱՏՄ-ում պարենային ապրանքների ավելի բարձր գնաճ գրանցվել է Ռուսաստանում (3,8%-ով) և Բելառուսում (3,7%-ով): Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (4,5%-ով) և Ղազախստանում (3,5%-ով), վճարովի ծառայություններինը՝ Ղրղզստանում (9,9% - ով):