https://arm.sputniknews.ru/20240719/nvor-manramasner-sevan-erevan-avtvotshanaparhin-teghi-unecats-spanutjunic-78504829.html
Նոր մանրամասներ Սևան– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից
Նոր մանրամասներ Սևան– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից
Sputnik Արմենիա
Այս դեպքով ձերբակալվածներից Լյովա Բ․–ն քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է։ 19.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-19T10:54+0400
2024-07-19T10:54+0400
2024-07-19T10:57+0400
սպանություն
ծեծկռտուք
վեճ
սևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/97/19259780_0:84:1601:984_1920x0_80_0_0_bcda4b5d418256a90dc17d1a7a585f2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սևան– Երևան ավտոճանապարհին հուլիսի 17–ին տեղի ունեցած սպանության դեպքով նոր մանրամասներն են հայտնի դարձել։ Այ մասին գրում է shamshyan.com–ը։Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։Կայքը գրում է, որ Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը պարզվել է։Նշվում է, որ ժամը 19։50–ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի` իրենց պատվիրած հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։Նշվում է, որ Լյովա Բ․-ն, որը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է, և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։Վարդավառին կրակոցներ և ծեծկռտուք է եղել Թաիրով գյուղումՁերբակալման պահին «քոթեջի» սեղանի վրա հայտնաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը` «Մակարով» տեսակի։Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1925/97/19259780_88:0:1511:1067_1920x0_80_0_0_90b868147d2ea88dbd33b7f24e7e37f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, ծեծկռտուք, վեճ, սևան
սպանություն, ծեծկռտուք, վեճ, սևան
Նոր մանրամասներ Սևան– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած սպանությունից
10:54 19.07.2024 (Թարմացված է: 10:57 19.07.2024) Այս դեպքով ձերբակալվածներից Լյովա Բ․–ն քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Սևան– Երևան ավտոճանապարհին հուլիսի 17–ին տեղի ունեցած սպանության դեպքով նոր մանրամասներն են հայտնի դարձել։ Այ մասին գրում է
shamshyan.com–ը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներ։
Կայքը գրում է, որ Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը պարզվել է։
Նշվում է, որ ժամը 19։50–ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 40-ամյա Միսակ Փ․-ն և Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 19-ամյա Լյովա Բ․-ն Վ․ Ա․-ի, Ս․ Ս-ի և Գ․ Ս․-ի հետ գտնվել են նշված հյուրանոցային համալիրի` իրենց պատվիրած հյուրասենյակում և այդ ժամանակ դրսից լսել են վիճաբանության և հայհոյանքի ձայներ։
Բոլորը դուրս են եկել և դիտողություն արել, որից հետո Ա․ Աֆիյանի, Ա․ Ալոյանի, Է․ Աֆյանի և Գ․ Ղազարյանի հետ մտել են վիճաբանության մեջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ամենին մասնակից են եղել նաև Միսակ Փ․-ի ընկերները։
«Միսակ Փ․-ն ծեծկռտուքի մասնակիցներից Է․ Աֆյանի ձեռքին նկատել է ատրճանակի նմանվող առարկա, փորձել է նրանից խլել այն և բռնել է նրա ձեռքը, որի ընթացքում էլ մեկ կրակոց է արձակվել հատակի ուղղությամբ։ Այդ ժամանակ նրանց է մոտեցել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Ա․ Ալոյանը, որը փորձել է Է․ Աֆյանի ձեռքից վերցնել ատրճանակը։ Միսակ Փ․-ն իր մոտ պահվող ատրճանակով մեկ անգամ կրակել է Է․ Աֆյանի ուղղությամբ, իսկ առաջացած քաշքշուկի ընթացքում կարողացել է վերցնել նրա ձեռքի ատրճանակը և ևս մեկ կրակոց արձակել, որի հետևանքով Ա․ Ալոյանին պատճառվել է հրազենային վնասվածք։ Միսակ Փ․-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել նաև Ա․ Աֆիյանի ուղղությամբ և կրակոցը դիպել է վերջինիս որովայնին»,– մանրամասներ է ներկայացրել կայքը։
Նշվում է, որ Լյովա Բ․-ն, որը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է, և Միսակ Փ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ձերբակալման պահին «քոթեջի» սեղանի վրա հայտնաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը` «Մակարով» տեսակի։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։