https://arm.sputniknews.ru/20240718/2-andz-e-dzerbakalvel-sevani-hjuranvocajin-hamalirum-katarvats-spanutjan-gvortsvov-qk-78455186.html
2 անձ է ձերբակալվել Սևանի հյուրանոցային համալիրում կատարված սպանության գործով. ՔԿ
2 անձ է ձերբակալվել Սևանի հյուրանոցային համալիրում կատարված սպանության գործով. ՔԿ
Sputnik Արմենիա
3 անձ վիրավոր են, նրանցից մեկը մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ։ 18.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-18T12:10+0400
2024-07-18T12:10+0400
2024-07-18T12:13+0400
սպանություն
սևան
հյուրանոց
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78453857_0:122:1232:815_1920x0_80_0_0_138414d4d3b211cf380033362c40827d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սևան– Երևան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում` երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։«Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37-ամյա բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ»,– նշված է հաղորդագրությունում։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (Հանցափորձ, Սպանություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաև տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78453857_0:7:1232:931_1920x0_80_0_0_5a3e6102ccb913bba17b1a5ca8351f04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, սևան, հյուրանոց, ձերբակալություն
սպանություն, սևան, հյուրանոց, ձերբակալություն
2 անձ է ձերբակալվել Սևանի հյուրանոցային համալիրում կատարված սպանության գործով. ՔԿ
12:10 18.07.2024 (Թարմացված է: 12:13 18.07.2024) 3 անձ վիրավոր են, նրանցից մեկը մահացել է. նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սևան– Երևան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է երկու անձ` Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։
Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ երեկ կրակոցներ են հնչել Երևան–Սևան ավտոճանապարհին գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Արդյունքում` երեք անձ` Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Է. Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Ա. Ալոյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ 37-ամյա Ա. Աֆիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։
«Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37-ամյա բնակիչ, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ»,– նշված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (Հանցափորձ, Սպանություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաև տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։