https://arm.sputniknews.ru/20240719/lehastann-ukrainajin-chi-pvokhanci-ir-f-16-kvortsanichnery-zlm-78538475.html
Լեհաստանն իր F-16 կործանիչները չի փոխանցի Ուկրաինային. ԶԼՄ
Լեհաստանն իր F-16 կործանիչները չի փոխանցի Ուկրաինային. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա արդեն այս ամռանը: 19.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-19T19:33+0400
2024-07-19T19:33+0400
2024-08-19T14:53+0400
ուկրաինա
լեհաստան
կործանիչ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78489403_0:250:3071:1977_1920x0_80_0_0_7fb7590d6c0cf00542ce0bd37a15af91.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանն Ուկրաինային չի փոխանցի իր F-16 կործանիչները: Տեղեկությունը հայտնում է PAP գործակալությունը՝ հղում անելով Ազգային պաշտպանության նախարարության իր աղբյուրին։Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Լեհաստանի կառավարությունից ստացել է դրական որոշում, որով Կիևը կարող է ավելի արագ ստանալ F-16 կործանիչները:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան այս ամառ կստանա առաջին F-16 կործանիչները: Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Բելգիան նախատեսում են Ուկրաինային մատակարարել ավելի քան 60 նման օդանավ:Դանիան Ուկրաինային 815 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկիՌուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում զինվորական կադրերի պատրաստմամբ:ՀՌԳ. Լեհաստանը մտադիր է Լվովի երկնքում «ոչ թռիչքային» գոտի ստեղծել
ուկրաինա
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78489403_271:0:3002:2048_1920x0_80_0_0_7fb1582536bcd5c37e2169aa9dde439d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, լեհաստան, կործանիչ
ուկրաինա, լեհաստան, կործանիչ
Լեհաստանն իր F-16 կործանիչները չի փոխանցի Ուկրաինային. ԶԼՄ
19:33 19.07.2024 (Թարմացված է: 14:53 19.08.2024) Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա արդեն այս ամռանը:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանն Ուկրաինային չի փոխանցի իր F-16 կործանիչները: Տեղեկությունը հայտնում է PAP գործակալությունը՝ հղում անելով Ազգային պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Լեհաստանի կառավարությունից ստացել է դրական որոշում, որով Կիևը կարող է ավելի արագ ստանալ F-16 կործանիչները:
«Խոսքը լեհական F-16 կործանիչների փոխանցման մասին չէ։ Նրանք մնում են և պահպանում են լեհական երկինքը», - ասվում է PAP-ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան այս ամառ կստանա առաջին F-16 կործանիչները: Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Բելգիան նախատեսում են Ուկրաինային մատակարարել ավելի քան 60 նման օդանավ:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինություն մատակարարելը խանգարում է կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում զինվորական կադրերի պատրաստմամբ: