00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌԳ. Լեհաստանը մտադիր է Լվովի երկնքում «ոչ թռիչքային» գոտի ստեղծել

© AP Photo / Czarek SokolowskiԼեհաստանի ԶՈւ Միգ-29 կործանիչները
Լեհաստանի ԶՈւ Միգ-29 կործանիչները - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2024
Լեհաստանի ԶՈւ Միգ-29 կործանիչները
Բաժանորդագրվել
Անվտանգության վերաբերյալ լեհ-ուկրաինական նոր համաձայնագրով Ուկրաինայի զինված ուժերը պարտավորվում են լեհական բանակի հետ կիսվել հետախուզական տվյալներով, ինչպես նաև մարտական փորձով։
Բացի այդ, փաստաթղթով նախատեսում է լեհական ՀՕՊ միջոցներով Ուկրաինայի արևմտյան շրջանների օդային տարածքում ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու հնարավորություն, այսինքն՝ պայմաններ և նախադրյալներ են ստեղծվում ՆԱՏՕ-ի ուժերը ռուսական Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) գոտի մտցնելու համար։
Հուլիսի 8-ին ստորագրված լեհ-ուկրաինական երկկողմ համաձայնագիրը պարունակում է երկարաժամկետ ռազմական և ֆինանսական օգնության, ուկրաինական զորքերի ուսուցման, սպառազինության մատակարարման մասին դրույթներ, և կարծես թե Վարշավան դրանով չի պարտավորվում Կիևի կողմից մտնել պատերազմի մեջ։ Ավելի վաղ Ուկրաինան նմանատիպ 20 համաձայնագիր էր ստորագրել արևմտյան «դաշնակիցների» հետ։ Լեհաստանն անցած երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրել է 4 մլրդ եվրո ընդհանուր արժողության ռազմական օգնության 44 փաթեթ, նաև խոստացել է մատակարարումներ կատարել 2024 թվականին և հաջորդ տասնամյակում, այլ կերպ ասած՝ պատրաստ է դաշինքի մյուս անդամ երկրներից ավելի հեռուն գնալ։
Ռուսաստանում թշնամական ԱԹՍ-ների որսորդ է մշակվել
Վարշավան քննարկելու է հետևյալ հնարավորությունները․
Լեհաստանի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացում,
Ուկրաինայի զինված ուժերին լեհական բանակի Միգ-29 կործանիչների էսկադրիլիայի (14 ինքնաթիռ) փոխանցում,
Լեհաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի ռեզերվի ձևավորում ՝ 1 միլիոն ուկրաինացի փախստականների հաշվին:
Ամբողջ աշխարհի համար առավել հանդուգն ու վտանգավոր է Արևմտյան Ուկրաինայի օդային տարածքում «ոչ թռիչքային» գոտու վարշավյան տարբերակը, որի իրագործումը կհանգեցնի Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի (ներառյալ Հյուսիսային Ամերիկայի տարածքը) ուղղակի ռազմական առճակատմանը: Լեհական «Patriot» զենիթահրթիռային համալիրներն (ԶՀՀ) ունակ են խոցել օդային թիրախները լեհ-ուկրաինական սահմանից մինչև 160 կմ արևելք հեռավորությամբ և․․․ «ապահովել» էսկալացիայի նոր ալիք։
Անգամ չանդրադառնալով դաշինքի ուժերի՝ լեհական ՀՕՊ-ի «հովանոցի» քողարկմամբ Ուկրաինայի Լուցկի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Ուժգորոդի մարզեր մտնելու մեծ հավանականությանը (այդ Արմագեդոնի մասին կխոսենք առանձին), կանխատեսելի է Ռուսաստանի Զինված ուժերի շատ կոշտ արձագանքը «հակաօդային պաշտպանության» անվան տակ ներթափանցմանը, Լեհաստանի տարածքում ուկրաինական F-16-ների և Միգ-29-ների տեղակայմանը, ուկրաինական թատերաբեմի ռազմական գործողություններին լեհական բանակի անմիջական մասնակցությանը:
Դրանով հանդերձ, օրերս Միացյալ Նահանգները Լեհաստանին տրամադրել է 2 մլրդ դոլար ծավալով երկրորդ ռազմական վարկը՝ F-35 կործանիչների, «Patriot» ԶՀՀ-ների և «Abrams» տանկերի ձեռքբերման համար: Վարշավան 2 մլրդ դոլարի չափով առաջին ամերիկյան վարկն ստացել էր 2023 թվականի սեպտեմբերին։ Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի հետ պատերազմի համար ԱՄՆ-ն «երկրորդ էշելոն» է պատրաստում, և Լեհաստանը պատրաստ է ռևանշի, այսինքն՝ «կառափնարանին պառկելու» Ուկրաինայի հետ կամ նրանից հետո։

ՆԱՏՕ-ի ռազմավարական սխալը

Գերմանիան հենց նոր է Ուկրաինային փոխանցել ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է «Patriot» ԶՀՀ-եր և դրանց համար հրթիռներ: ՆԱՏՕ-ի մյուս երկրները նույնպես խոստանում են ՀՕՊ համակարգերի նոր մատակարարումներ։ Բայց հավաքական Արևմուտքի պրոբլեմն այն է, որ Ռուսաստանն ավելի արագ է ոչնչացնում ուկրաինական բանակին փոխանցված ԶՀՀ-երը, քան կարող է դրանք արտադրել ՆԱՏՕ-ական ռազմարդյունաբերական համալիրը։ Հետևաբար՝ կարծեք թե օպտիմալ է լեհական բանակի շարժական Patriot ԶՀՀ համակարգերի տեղակայումն Ուկրաինայի սահմանի մոտ՝ հարաբերական անվտանգության մեջ։
ՀՕՊ համակարգերի գործողության գոտի կարող են մտնել Կովել, Լուցկ, Լվով, Ստրի, Իվանո-Ֆրանկովսկ, Ուժգորոդ, Մուկաչևո քաղաքները՝ այսինքն՝ փաստացի ամբողջ Արևմտյան Ուկրաինան: Այնինչ, ներթափանցման իրական օպերատիվ նպատակը Ուկրաինայի տարածքում F-16 ինքնաթիռների և ՆԱՏՕ-ի ուժերի պաշտպանումն է։ Հնարավոր է նաև ռազմարդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկությունների կառուցում։ «Ոչ թռիչքային» գոտու մյուս նպատակները այդքան ակնառու չեն, քանի որ ռուսական հրթիռներն ու ԱԹՍ-ները բավական հազվադեպ են թռչում Լվով և նրա շրջակայք:
Անշուշտ, Ռուսաստանը կպատասխանի «Իսկանդերներով», «Կինժալներով», «Կալիբր» և X-101 թևավոր հրթիռներով։ Իրադարձությունների նման զարգացումը Ուկրաինային ոչ մի լավ բան չի խոստանում, և, այնուամենայնիվ, «լայթ» տարբերակով ՆԱՏՕ-ն թույլ կտա կիևյան խամաճիկային ռեժիմին առժամանակ մնալ իշխանության ղեկին և Ռուսաստանի հետ խելահեղ պատերազմում ոչնչացնել ևս մի քանի հարյուր հազար ուկրաինացի զինվորների։
Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման վարժանքները Ռուսաստանում - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում
ՌԴ մարտավարական միջուկային զենքը. զորավարժությունները պարզապես «ազդանշան» չեն
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի «հոբելյանական» գագաթնաժողովի (հուլիսի 9-11-ին) ֆոնին ամերիկյան Responsible Statecraft վերլուծական կենտրոնը փոքր-ինչ փչացրել է «տոնը»՝ հիշեցնելով 2008 թվականի «բուխարեստյան ռազմավարական սխալի» մասին (որը հավասար հետևանքներ ունեցավ Ուկրաինայի, Վրաստանի, Աֆղանստանի համար)։ «Ոչ բոլոր արևմտյան դաշնակիցներն են պատրաստ հանուն Ուկրաինայի սեփական անվտանգությունը դնել խաղասեղանին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի ուղիղ պատասխան հարվածի աճող հավանականությունը»: Ավելին, Responsible Statecraft-ի վերլուծաբանները պնդում են. «Դաշինքը քայքայվել և գնում է դեպի պատերազմ... Միակ ցամաքային պատերազմը, որին երբևէ մասնակցել է դաշինքը՝ Աֆղանստանում էր, որն ավարտվեց աղետալի տապալմամբ»:
Ուկրաինային օգնելը երբևէ չի մտել Արևմուտքի ծրագրերի մեջ։ Ավելի վաղ ամերիկյան RAND կորպորացիայի կողմից շարադրված ռազմավարությունը նախատեսում է Ռուսաստանի թուլացում՝ Չինաստանի դեմ իր հետագա պայքարի համար։ Ուկրաինային օգտագործելը (զոհաբերելը) ապարդյուն էր․ ԱՄՆ-ն և դաշինքը պարտվում են հերթական պատերազմը։ Ռուսական հզորությունն աճում է, բազմաբևեռ աշխարհը՝ ամրապնդվում։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում https://t.me/AKhrolenko։
Լրահոս
0