https://arm.sputniknews.ru/20240718/30-tarva-mej-hajtni-che-mi-depq-vor-petutjan-ghekavary-1-amsvov-gna-ardzakurd-sharmazanvov-78463844.html
30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով
30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով
Sputnik Արմենիա
ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է։ 18.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-18T13:57+0400
2024-07-18T13:57+0400
2024-07-18T13:58+0400
էդուարդ շարմազանով
նիկոլ փաշինյան
արձակուրդ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449116_0:84:1600:984_1920x0_80_0_0_3be2503811323c3eb1c0ec86d16626f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Արձակուրդի մեկնարկին Փաշինյանը գտնվում էր Գերմանիայում. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինիցի հրավերով գնացել էր ֆուտբոլ դիտելու։ Միևնույն ժամանակ արձակուրդ են գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը), ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (հուլիսի 22-ից 26–ը):ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է. երբ երկրում տարածքներ են պակասում, իսկ գործող ղեկավարի համար կարծես ոչինչ տեղի չի ունեցել։«Ոնց որ ընտանիքում 10 երեխայից երեքին թաղես ու գնաս զվարճանքների. 2-3 ամիս առաջ ՀՀ տարածքը ավելի մեծ էր, քան հիմա։ Տավուշում փշալարերով մեր տարածքները պակասեցրել են։ Մեկ տարի առաջ մեր գյուղացին այնտեղ էր, հիմա տվել, երջանիկ արձակուրդ են գնում»,–ասաց նա։Փաշինյանը Նոյը չէ, ոչ մեկին չի փրկելու․ Մամիջանյանը՝ Դանիբեկյանի դեպքի մասինՆման ժամկետներով արձակուրդ մեկնելը քաղաքական գործիչն աննախադեպ է որակում, հատկապես, երբ երկրի առջև կարևոր անվտանգային խնդիրներ են ծառացած, ՀՀ տարածքից է օկուպացված, իսկ հակառակորդ երկրի ղեկավարը շարունակում է պահանջներ ներկայացնել։Նշենք, որ այս ընթացքում 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արդեն արձակուրդից վերադարձել է շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Հակոբ Սիմիդյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/12/78449116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1ce58cefd6834f9dd09975f3fe9c5569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, նիկոլ փաշինյան, արձակուրդ, հայաստան
էդուարդ շարմազանով, նիկոլ փաշինյան, արձակուրդ, հայաստան
30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ. Շարմազանով
13:57 18.07.2024 (Թարմացված է: 13:58 18.07.2024) ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. 30 տարվա մեջ հայտնի չէ մի դեպք, որ պետության ղեկավարը 1 ամսով գնա արձակուրդ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը
արձակուրդում է լինելու։ Արձակուրդի մեկնարկին Փաշինյանը
գտնվում էր Գերմանիայում. ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինիցի հրավերով գնացել էր ֆուտբոլ դիտելու։ Միևնույն ժամանակ արձակուրդ են գնացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը), ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (հուլիսի 22-ից 26–ը):
«Առնվազն պետք է անդարդ լինես, պետք է քո պետության ապագայի, անվտանգության վրա թքած ունենաս, որ ԱԳ նախարարը, վարչապետն ու ԱԺ խոսնակը միաժամանակ գտնվեն արձակուրդում»,–նշեց Շարմազանովը։
ՀՀԿ–ական գործչի բնութագրմամբ` ՀՀ–ում իշխանության մակարդակում ադեկվատության, ամոթի ճգնաժամ է. երբ երկրում տարածքներ են պակասում, իսկ գործող ղեկավարի համար կարծես ոչինչ տեղի չի ունեցել։
«Ոնց որ ընտանիքում 10 երեխայից երեքին թաղես ու գնաս զվարճանքների. 2-3 ամիս առաջ ՀՀ տարածքը ավելի մեծ էր, քան հիմա։ Տավուշում փշալարերով մեր տարածքները պակասեցրել են։ Մեկ տարի առաջ մեր գյուղացին այնտեղ էր, հիմա տվել, երջանիկ արձակուրդ են գնում»,–ասաց նա։
Նման ժամկետներով արձակուրդ մեկնելը քաղաքական գործիչն աննախադեպ է որակում, հատկապես, երբ երկրի առջև կարևոր անվտանգային խնդիրներ են ծառացած, ՀՀ տարածքից է օկուպացված, իսկ հակառակորդ երկրի ղեկավարը շարունակում է պահանջներ ներկայացնել։
«Ալիևն ամեն օր ասում է` Սահմանադրություն փոխեք, իսկ այս մարդը (Նիկոլ Փաշինյանը,– խմբ.) գնացել, ֆուտբոլ է նայում կամ հեծանիվ է քշում։ Սա անդարդության, անլրջության, անադեկվատության մասին է խոսում»,–հավելեց նա։
Նշենք, որ այս ընթացքում 10 աշխատանքային օրով
արձակուրդ է մեկնել նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արդեն արձակուրդից վերադարձել է շրջակա միջավայրի նախարարության ղեկավար Հակոբ Սիմիդյանը։