00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ թռել է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը
Նիկոլ Փաշինյանն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2024
Նիկոլ Փաշինյանն ու ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը
Բաժանորդագրվել
Կառավարության ղեկավարը Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպել է ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հետ. վերջինիս հրավերով նա մարզադաշտում կհետևի ֆուտբոլային հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղին կհետևի Բեռլինում՝ անմիջապես մարզադաշտում։

Այսօր վաղ առավոտյան նա կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ, Գերմանիայի մայրաքաղաք է մեկնել «Eurowings» ավիաընկերության Երևան-Բեռլին ուղիղ չվերթով։ Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել թռիչքից՝ չմանրամասնելով, թե ուր և ինչի համար է մեկնում։
Քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ։
Փաշինյանի խոսքով՝ իրենք ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հրավերով այսօր ներկա կգտնվեն Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։
Կառավարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի և Չեֆերինի հանդիպումից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի։ Հավելել է, որ այդ հարցում ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունը։
Չեֆերինն իր հերթին նշել է, որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ վարչապետին բեռլինյան այցի ժամանակ ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Լրահոս
0