Արցախից բռնի տեղահանվածների համար նախագծվել են բնակելի տներ. կոմիտե
11:31 17.07.2024 (Թարմացված է: 11:43 17.07.2024)
© Photo : official site of the Urban Development Committee of RAԱրցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 60 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 60 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Բաժանորդագրվել
Կոմիտեից նշում են, որ առանձնացվել են 40, 60, 75, 90 և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի տների կառուցման նախագծեր։ Այս մասին տեղեկանում ենք կոմիտեի կայքէջից։
© Photo : official site of the Urban Development Committee of RAԱրցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 120 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 120 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակվել են լիցենզավորված 5 կազմակերպությունների մշակած նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։
© Photo : official site of the Urban Development Committeeof RAԱրցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 40 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 40 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Նշվում է, որ առանձնացվել են 40, 60, 75, 90 և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են այս կազմակերպությունները։ Նոր առաջարկները հետագայում ևս կներառվեն այս բաժնում։
«Հրապարակված 18 նախագծերից ութն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր»,– ասված է փաստաթղթերին կից։
Նշվում է, որ նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին (որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում) կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
© Photo : official site of the Urban Development Committee of RAԱրցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 75 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված` 75 քմ մակերեսով բնակելի տների նախագիծը