00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել․ տնտեսագետը նշում է պատճառներն ու խնդրի լուծման ուղիները

© Sputnik / Andranik GhazaryanԳազալցակայան
Գազալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Բաժանորդագրվել
Մայիսին գնային դեմպինգից հետո որոշ տնտեսվարողներ սնանկացել են, մնացել են խոշոր խաղացողները, որոնք էլ այսօր բարձր գին են սահմանում՝ նաև մայիսյան գնիջեցումը փորձելով փոխհատուցել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․Հեղուկ գազի շուկայում այս պահին առկա բարձր գինը պայմանավորված է ներկրողների գնային քաղաքականությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Հայաստանը հեղուկ վառելիք ներկրող երկիր է, ասում է նա, և վառելիքի գինը հիմնականում կապված է ներկրման շուկաներից՝ նաև հաշվի ներքին շուկայական առանձնահատկությունները։
«Բենզինի, դիզելային վառելիքների առումով շուկան հստակ համակենտրոնացված է, կան գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ, որոնք վերահսկում են շուկայի 70 տոկոսը և ավելին։ Հեղուկ գազի դեպքում իրավիճակն այլ է․ խոշոր տնտեսվարողներ չկան, գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ չկան»,- նշեց Պարսյանը։
Արհեստական է և պայմանավորված. Նաիրի Սարգսյանը` հեղուկ գազի կտրուկ թանկացման մասին
Նրա խոսքով՝ վերջին տարիներին մեր երկրում հեղուկ վառելիքի շուկայում արձանագրվող գնային տատանումները կարելի է բացատրել նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպես, օրինակ, եղանակային պայմանները, համաշխարհային շուկայում գների տատանումները։ Սակայն մայիսին Հայաստանում գների կտրուկ իջեցումը մրցակցությամբ էր պայմանավորված։
«Մայիսին հեղուկ գազ ներկրողներ շատ կային, մրցակցում էին՝ մեկը մյուսից էժան գին սահմանելով։ Անգամ լիցքավորման կետեր կային, որ 30 դրամով էին լիցքավորում (ներկայում հեղուկ գազը վաճառվում է 170–190 դրամով,–խմբ.)»,- նշում է Պարսյանը։
Ասում է`դեռ այն ժամանակ է ահազանգել, որ այս ամենի արդյունքում շուկան ավելի է մենաշնորհացվում։ Իրավիճակը բերեց նրան, որ շուկայից դուրս մնացին հեղուկ գազի փոքր և միջին ներկրողները։ Դաշտում մնացին ֆինանսապես հզորները, որոնք էլ այսօր սահմանում են բարձր գներ, ընդ որում՝ այնպիսի գներ, որոնք թույլ են տալիս փոխհատուցել նաև մայիսյան ցածր գները։
Արդյոք կարող էր փոխարժեքի տատանումը դառնալ գների բարձրացման պատճառ․տնտեսագետի խոսքով՝ այդքան կտրուկ տատանումներ չեն եղել, բացի այդ, համաշխարհային շուկայում նավթի գները հիմնականում իջել են, իսկ նավթն ու գազը փոխկապակացված են՝ միասնաբար բարձրանում կամ իջնում են։
Ինչու է հեղուկ գազը թանկանում. Քթոյանը 1 պատճառ է տեսնում, ՄՊՀ–ն ուսումնասիրում է խնդիրը
Պարսյանը հավելում է՝ հեղուկ գազի ներկրման վրա որոշակիորեն կարող է ազդեցություն ունենալ Վերին Լարսի անցակետի ծանրաբեռնված աշխատանքը. թեպետ վառելիքի ավտոմեքենաների տարանցումն առանց հերթի է իրականացվում, բայց կարող են որոշակի խոչընդոտներ կամ խնդիրներ առաջանալ անցման ընթացքում։
«Ամեն դեպքում չեմ կարծում, որ էականորեն կարող է ազդել»,- ասում է Պարսյանը։
Ինչ վերաբերում է գնիջեցմանը, տնտեսագետը դա առաջիկա շաբաթվա, նույնիսկ ամսվա համար քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով, որ հեղուկ վառելիքի ներկրման համար որոշակի ժամանակ է պետք։ Հայաստանում նաև չկան համապատասխան ենթակառուցվածքներ, որ ներկրված հեղուկ գազը պահեստավորվի։ Ներկրումից հետո պետք է հանձնել որևէ լիցքավորման կետի` արդեն վաճառելու համար։ Եթե լիցքավորման կետը չընդունի, ներկրողը խնդրի առաջ է կանգնում։
Մայիսին տեղի ունեցածից հետո սնանկացած և շուկայից դուրս եկած ընկերությունները կհամարձակվե՞ն նորից շուկա մտնել․ տնտեսագետը վստահ չէ, բայց վստահ է, որ շուկայում նոր տնտեսվարողների հայտնվելուց հետո հեղուկ գազի գինը թեև ոչ անմիջապես, բայց կիջնի։
Սպառողներին «խաբող» հեղուկ գազի լցակայանները կտուգանվեն` ըստ շրջանառության չափի
Լրահոս
0