00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արհեստական է և պայմանավորված. Նաիրի Սարգսյանը` հեղուկ գազի կտրուկ թանկացման մասին

© Sputnik / Aram NersesyanԳազալցակայան
Գազալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2023
Գազալցակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներկայումս գնանկում է նկատվում է բենզինի շուկայում, և Սարգսյանը չի բացառում, որ բենզինը հեղուկ գազի թանկացման ֆոնին կարող է դառնալ այլընտրանք վարորդների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին հեղուկ գազի գների կտրուկ բարձրացումն ավելի շատ տնտեսվարողների միջև պայմանավորվածության արդյունք կարող է լինել այդ գներն ավելի տրամաբանված միջակայքում պահելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Նշենք, որ նախքան այս բարձրացումը հեղուկ գազի շուկայում գների կտրուկ անկում էր նկատվում։ Եթե սովորաբար գազի գինը տատանվել է 1 կգ-ի համար 180-220 դրամի շրջանակում, ապա էժանանալուց հետո այն կազմում էր 110 դրամ։
Սարգսյանի խոսքով` այս գնանկումը ևս արհեստական է եղել` պայմանավորված շուկայում հեղուկ գազի վաճառքով զբաղվող կազմակերպությունների մեծ քանակով, գուցե նաև` մրցակից կազմակերպություններին դուրս մղելու նպատակով։ Հետևաբար այս բարձրացումը, ամենայն հավանականությամբ, գների կարգավորման համար է։
Ընդհանուր առմամբ Սարգսյանը հավանական երկու տարբերակ է դիտարկում։
«Կա՛մ հասել են իրենց նպատակին` կոնկուրենտ կազմակերպություններին դուրս են թողել, և տեղի է ունեցել արդեն պայմանավորվածություն` գների ճշգրտման առումով, կա՛մ միգուցե կազմակերպությունները և/կամ խոշոր խաղացողները չեն կարողացել դիմանալ այդ ցածր արժեքին, բավականին մեծ վնասներ են կրել և ճշգրտում են իրականացրել»,–ասաց նա։
Ներկայումս նաև նկատվում է բենզինի շուկայում գնանկում, և մեր զրուցակիցը չի բացառում, որ բենզինը հեղուկ գազի թանկացման ֆոնին կարող է դառնալ այլընտրանք վարորդների համար։
«Իրականում դժվար է հիմա միանշանակ կանխատեսում անել, բայց հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածների փորձը, ենթադրում ենք, որ կգ-ի համար 200-220 դրամ կհասնի հեղուկ գազի առավելագույն վաճառքի գինը։ Կարող է որոշակի ժամանակահատվածով ևս 10-20 դրամով նշված արժեքից բարձրանալ` մինչև առավելագույն 250 դրամ, բայց կարծում եմ` դա կլինի բավականին կարճ ժամկետով»,–ասաց նա։
Գների տատանումները, Սարգսյանի խոսքով, պայմանավորված են նաև լոգիստիկ խնդիրներով։ Հատկապես ՌԴ-ից ներկվող գազն ունենում է մատակարարման ժամկետների խնդիրներ, չնայած դրանք էլ կրում են ժամանակավոր բնույթ։
Այնուամենայնիվ, նման տատանումների դեպքում, Սարգսյանի կարծիքով, առաջին հերթին անելիք ունի Մրցակցային հանձնաժողովը, որը առաջինը պետք է արձագանքի և վեր հանի գների տատանումների պատճառները։
«Հանձնաժողովը շատ արագ կարող է ինքնակազմակերպվել, տեղեկատվությունը հավաքագրել վաճառողներից և պատճառները վեր հանել, որովհետև նման շեշտակի բարձրացումներն ավելի արհեստական են թվում, քան օբյեկտիվ պատճառներից են բխում»,–ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է բենզինի շուկայում գների նվազեցմանը, Աուդիտորների պալատի նախագահը այստեղ էլ չբացառեց պայմանավորվածությունների գործոնը։ Ընդ որում` այստեղ ոչ միայն տեղի է ունում խաղացողների, վաճառողների կամ ներկրողների պայմանավորվածություն, այլև պետությունն էլ է ունենում մասնակցություն։
«Բենզինն ամենահեշտ կարգավորվող գնային պրոդուկտն է։ Պետությանը ձեռնտու է լինում շատ դեպքերում քաղաքական որևէ դիվիդենտ շահելու նպատակով գների իջեցում հայտարարելը, այնուհետև հարկերի հավաքագրման նպատակով լայն սպառման պատճառով գների բարձրացում իրականացնելը, որպեսզի ավելի շատ հարկեր կարողանա գեներացնել։ Նմանատիպ վառելիքային գներն ավելի շատ կապված են քաղաքականության հետ»,–հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Կպահպանվեն արդյո՞ք բենզինի ցածր գները, թե Սարգսյանի կարծիքով պարզ կդառնա մայիսին, երբ պետությունն արդեն հավաքագրած կլինի 2022 թվականի շահութահարկերը։
Լրահոս
0