00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեքումսեն անիծել էր ԱՄՆ-ի նախագահներին. ինչու փրկվեց Թրամփը

© AFP 2024 / REBECCA DROKEՄահափորձից հետո
Մահափորձից հետո - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Բաժանորդագրվել
Հենց տարածվեց Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի լուրը, ամերիկացիներն անմիջապես հիշեցին, այսպես կոչված՝ Տեքումսեի անեծքը։
Ըստ այդ լեգենդի, ավելի քան երկու հարյուր տարի առաջ՝ 1811 թվականին, շաունի ցեղի հնդկացիների առաջնորդ Տեքումսեն մեռնելուց առաջ անիծել է Միացյալ Նահանգների ապագա ղեկավարներին և ասել՝ բոլոր նախագահները, որոնք կընտրվեն առանց մնացորդի 20-ի բաժանվող թվականներին, կյանքից հեռանալու են հենց պաշտոնավարման ընթացքում։ Կարող եք, իհարկե, ծիծաղել, բայց անեծքը սկսեց անխափան աշխատել։
Հենց Ինդիանայի նահանգապետ Ուիլյամ Հենրի Հարիսոնը, որի հետ առճակատվեց հնդկացիների առաջնորդը, և որը 1840 թվականին նախագահ ընտրվեց, պաշտոնավարեց ընդամենը 30 օր։ Մարտի 4-ին իր պաշտոնադրման արարողության ժամանակ նա արտասովոր երկար՝ երկուժամանոց ճառ արտասանեց բաց երկնքի տակ։ Շատ ցուրտ էր, և ուժեղ քամի էր փչում, իսկ նորընտիր նախագահը հրաժարվել էր նույնիսկ վերարկու հագնել։ Արդեն մի քանի օր անց նա հայտնվեց հիվանդանոցում, իսկ ապրիլի 4-ին մահացավ թոքերի բորբոքումից և արյան վարակումից։ Հենց այդ ժամանակ էլ մարդիկ հիշեցին Տեքումսեի անեծքի մասին։
Պատմությունն այսպիսին է։ 18-րդ դարի վերջին ամերիկացիները, որոնք արդեն անկախություն էին հռչակել, փորձում էին ընդլայնել իրենց տարածքները, որոնց իսկական տերը բնիկներն էին՝ հնդկացիների բազմաթիվ ցեղերը։ Տարբեր եղանակներ էին կիրառվում՝ որոշ ցեղերից գնում էին հողերը, մյուսներին դուրս մղում դեպի արևմուտք, իսկ անհնազանդներին պարզապես ոչնչացնում էին։ Ինչպես միշտ նման դեպքերում, հնդկացիներն էլ միակարծիք չէին։ Որոշ ցեղեր համաձայնում էին՝ տրամաբանելով, որ ավելի լավ է գոնե փողը վերցնել. միևնույն է՝ զենքով չեն կարող պահել իրենց պապենական հողերը։ և 1809 թվականին հնդկացի առաջնորդներից ոմանք պայմանագիր ստորագրեցին նահանգապետ Հարիսոնի հետ՝ նրան հանձնելով մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Պատկերացրե′ք՝ Հայաստանի տարածքի գրեթե կեսը։ Տեքումսեն, սակայն, չէր կարող համակերպվել այս ամենի հետ և զգուշացրեց Հարիսոնին, որ եթե նորաբնակները փորձեն հիմնավորվել հնդկացիների ավանդական տարածքներում, ինքը պատերազմ կսկսի։
Ինչպե՞ս համոզել Բայդենին. երբ Աստված լռում է, ստիպված խոսում է փողը
Ի սկզբանե պարզ էր, որ հնդկացիները չեն կարող հաղթել շատ ավելի լավ զինված ամերիկյան զորքին, և Տեքումսեն արեց այն, ինչը մենք՝ հայերս, հաճախ ենք արել մեր պատմության ընթացքում. հնդկացիների առաջնորդը օգնության համար դիմեց երրորդ կողմին՝ տվյալ դեպքում, բրիտանացիներին՝ միանալով նրանց ամերիկացիների դեմ պատերազմում։ Բայց կրկին տեղի ունեցավ այն, ինչը քաջ ծանոթ է մեզ՝ հայերիս. վճռորոշ պահին բրիտանացիները հետ քաշվեցին՝ թողնելով հնդկացիներին մեն-մենակ ամերիկացիների դեմ։ Տեքումսեն սպանվեց ձեռնամարտում, բայց, ըստ լեգենդի, մահից առաջ արտաբերեց իր հայտնի անեծքը։ Բազմաթիվ ամերիկացիներ հավատում են, որ այդ անեծքը գործել է ընդհուպ մինչև Ջոն Քենեդիի սպանությունը։
Այս վարկածի ջատագովները պարզապես թվարկում են ամերիկացի նախագահներին, որոնք ընտրվել են 20-ի բաժանվող թվականներին։ Աբրահամ Լինքոլն՝ ընտրվել է 1860 թվականին, սպանվել 1865-ին՝ երկրորդ ժամկետի ընթացքում։ Ջեյմս Գարֆիլդ՝ ընտրվել է 1880 թվականին, սպանվել մեկ տարի անց։ Ուիլյամ Մքքինլի՝ վերընտրվել է 1900 թվականին, սպանվել հաջորդ տարի։ Ուորեն Հարդինգ՝ ընտրվել է 1920 թվականին, մահացել 1923-ին։ Ֆրանկլին Ռուզվելտ՝ վերընտրվել է 1940 թվականին, իսկ 1944 թվականին ևս մեկ անգամ վերընտրվելուց հետո մահացել է 1945-ին։ Եվ վերջապես Ջոն Քենեդի՝ ընտրվել է 1960 թվականին, սպանվել մեկ տարի անց։ Ու վերջ, դրանից հետո շղթան կտրվեց։
Ջո Բայդենն ու կինը - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը նախագահի կնոջ ձեռքերում է
Ինչո′ւ կտրվեց։ Որովհետև, վստահ պատասխանում են դավադրության տեսությունների կողմնակիցները, «յոթ պորտը» Քենեդիով ավարտվեց։ Այսինքն, Տեքումսեն հո այնքան դաժա՞ն չէր, որ իր անեծքը տարածեր մինչև աշխարհի վերջը։ Նրա անեծքը նախագահների ընդամենը յոթ սերնդի համար էր նախատեսված, հետո սկսեց կամաց-կամաց կորցնել ուժը։ Հենց այդ պատճառով էլ ողբերգական ավարտ չունեցավ 1980 թվականին ընտրված Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձը, իսկ երբ Վլադիմիր Հարությունյանը Թբիլիսիում նռնակ նետեց 2000 թվականին ընտրված Ջորջ Բուշ կրտսերի ուղղությամբ, այն ընդհանրապես չպայթեց։ Անեծքը մարել էր։
Բոլոր դեպքերում, Դոնալդ Թրամփի դեմ այս մահափորձը ոչ մի կերպ չի տեղավորվում հնդկացիների առաջնորդի անեծքի տրամաբանության մեջ, որովհետև նա ընտրվել է 2016 թվականին, որն, ինչպես հայտնի է, 20-ի չի բաժանվում, իսկ 2020-ին ընտրվել է Ջո Բայդենը։ Չգիտեմ, դուք՝ ինչպես, բայց ես Բայդենի տեղը լինեի, հենց հիմա ոչ միայն դուրս կգայի նախագահական մրցավազքից, այլև ընդհանրապես հրաժարական կտայի։ Ինչպես ասում են՝ շառից-փորձանքից հեռու։
Լրահոս
0