https://arm.sputniknews.ru/20240715/ispaniaji-havaqakany-4-rd-angam-dardzav-futbvoli-evrvopaji-chempivon-78325412.html
Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների մարզադաշտերում։ 15.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-15T00:58+0400
2024-07-15T00:58+0400
2024-07-15T11:07+0400
ֆուտբոլ
եվրոպա
բեռլին
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը. Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանում ու 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն։Իսպանիայի հավաքականից գոլերը խփեցին Նիկո Ուիլյամսը (47-րդ րոպե), Միկել Օյարսաբալը (87), Անգլիայից՝ Քոուլ Փալմերը (73)։Հիշեցնենք, որ «Եվրո 2024»-ն անցկացվում էր հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մասնակցելու ուղեգիր էին նվաճել 24 ազգային հավաքականներ։«Եվրո 2024»-ի անցկացման վայրի մասին հայտարարվել էր 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հյուրընկալելու համար պայքարում էին երկու երկրներ՝ Գերմանիան և Թուրքիան։ Հյուրընկալող երկիրը որոշվել է ՈՒԵֆԱ-ի գործադիր կոմիտեի անդամների ձայներով։ 20 անդամներից քվեարկությանը մասնակցել է 17-ը, որոնցից 12-ը քվեարկել է հօգուտ Գերմանիայի, 4-ը՝ Թուրքիայի, անդամներից մեկը ձեռնպահ է մնացել։Նշենք, որ Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղն անցկացվում էր Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում (ավելի քան 74 հազար հանդիսատես)։ Ի դեպ, խաղին հենց մարզադաշտում հետևում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ այդ նպատակով հուլիսի 14-ի վաղ առավոտյան Գերմանիայի մայրաքաղաք էր մեկնել։1960 թ- ի վեր՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում սա Իսպանիայի և Անգլիայի հավաքականների երրորդ հանդիպումն էր։ Իսպանիայի հավաքականը մինչ այս արդեն 3 անգամ ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն՝ 1964թ․ (Իսպանիա-Խորհրդային Միություն՝ 2։1), 2008 թ․ (Իսպանիա-Գերմանիա՝ 1։0 հաշվով), 2012թ․ (Իսպանիա-Իտալիա՝ 4։0 հաշվով)։ Իսպանիայի հավաքականը միակն է, որին հաջողվել է 2 անգամ անընդմեջ չեմպիոնի տիտղոս նվաճել։ Անգլիայի հավաքականը ոչ մի անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս չի նվաճել։ Այսօր Անգլիան եզրափակիչ էր դուրս եկել երկրորդ անգամ անընդմեջ. 2020թ․ Անգլիան պարտվեց Իտալիային (1։1, 2։3՝ 11-մետրանոց հարվածաշարերով)։
եվրոպա
բեռլին
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, եվրոպա, բեռլին, գերմանիա
ֆուտբոլ, եվրոպա, բեռլին, գերմանիա
Իսպանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
00:58 15.07.2024 (Թարմացված է: 11:07 15.07.2024) Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների մարզադաշտերում։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը. Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանում ու 4-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն։
Իսպանիայի հավաքականից գոլերը խփեցին Նիկո Ուիլյամսը (47-րդ րոպե), Միկել Օյարսաբալը (87), Անգլիայից՝ Քոուլ Փալմերը (73)։
Հիշեցնենք, որ «Եվրո 2024»-ն անցկացվում էր հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մասնակցելու ուղեգիր էին նվաճել 24 ազգային հավաքականներ։
«Եվրո 2024»-ի անցկացման վայրի մասին հայտարարվել էր 2018 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հյուրընկալելու համար պայքարում էին երկու երկրներ՝ Գերմանիան և Թուրքիան։ Հյուրընկալող երկիրը որոշվել է ՈՒԵֆԱ-ի գործադիր կոմիտեի անդամների ձայներով։ 20 անդամներից քվեարկությանը մասնակցել է 17-ը, որոնցից 12-ը քվեարկել է հօգուտ Գերմանիայի, 4-ը՝ Թուրքիայի, անդամներից մեկը ձեռնպահ է մնացել։
Խաղերն անցկացվել են Գերմանիայի 10 քաղաքների (Բեռլին, Համբուրգ, Լայպցիգ, Շտուտգարտ, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Մյունխեն, Քյոլն, Հելզենկիրխեն, Մայնի Ֆրանկֆուրտ) մարզադաշտերում։
Նշենք, որ Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղն անցկացվում էր Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում (ավելի քան 74 հազար հանդիսատես)։
Ի դեպ, խաղին հենց մարզադաշտում հետևում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ այդ նպատակով հուլիսի 14-ի վաղ առավոտյան
Գերմանիայի մայրաքաղաք էր մեկնել։
1960 թ- ի վեր՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում սա Իսպանիայի և Անգլիայի հավաքականների երրորդ հանդիպումն էր։ Իսպանիայի հավաքականը մինչ այս արդեն 3 անգամ ճանաչվել էր Եվրոպայի չեմպիոն՝ 1964թ․ (Իսպանիա-Խորհրդային Միություն՝ 2։1), 2008 թ․ (Իսպանիա-Գերմանիա՝ 1։0 հաշվով), 2012թ․ (Իսպանիա-Իտալիա՝ 4։0 հաշվով)։ Իսպանիայի հավաքականը միակն է, որին հաջողվել է 2 անգամ անընդմեջ չեմպիոնի տիտղոս նվաճել։
Անգլիայի հավաքականը ոչ մի անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս չի նվաճել։ Այսօր Անգլիան եզրափակիչ էր դուրս եկել երկրորդ անգամ անընդմեջ. 2020թ․ Անգլիան պարտվեց Իտալիային (1։1, 2։3՝ 11-մետրանոց հարվածաշարերով)։