https://arm.sputniknews.ru/20240715/hnaravvor-e-trampi-dem-gvortseric-2-y-kartshven-amn-nakhkin-ghekavary-harcazrujc-e-tvel-78332862.html
Հնարավոր է` Թրամփի դեմ գործերից 2-ը կարճվեն․ ԱՄՆ նախկին ղեկավարը հարցազրույց է տվել
Հնարավոր է` Թրամփի դեմ գործերից 2-ը կարճվեն․ ԱՄՆ նախկին ղեկավարը հարցազրույց է տվել
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակում: 15.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-15T10:42+0400
2024-07-15T10:42+0400
2024-07-15T10:46+0400
ամն
դոնալդ թրամփ
մահափորձ
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1a/76264438_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9720b610f793b6b961a5ffdcafafa6dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը արդարադատության նախարարությանը կարգադրել է կարճել իր նկատմամբ հարուցված երկու գործերը:Քաղաքական գործչին առաջադրվել է 91 մեղադրանք չորս քրեական գործի շրջանակում, որոնք Թրամփը քաղաքական հետապնդում է անվանում։«Նա նաև հայտարարեց, որ իր տեղեկություններով` Բայդենը կհրամայի արդարադատության նախարարությանը դադարեցնել Թրամփի դեմ երկու վարույթները», – գրում է «New York Post»–ը, որը հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահից:Պարբերականը միաժամանակ նշում է, որ առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ նման միջոցառում նախապատրաստվում է։ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է նաև, որ բժիշկները հրաշք են անվանել այն, որ ինքը ողջ է մնացել մահափորձից հետո:«Հիվանդանոցի բժիշկն ասաց, որ երբեք նման բան չի տեսել... Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի», – ասել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը ։Նրա խոսքով՝ իրավիճակը կարող էր ավելի ողբերգական ավարտ ունենալ, եթե ինքը գլուխը մի փոքր աջ չշրջեր անօրինական միգրանտների վերաբերյալ տվյալները կարդալու համար:ԱՄՆ նախկին նախագահը գովել է գաղտնի ծառայությանը, որի աշխատակիցը մեկ կրակոցով ոչնչացրել է հարձակվողին:«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»,– ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Կրակոցների հետևանքով մահացել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Պարզվել է, որ կրակողը 20 տարեկան Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1a/76264438_245:0:2976:2048_1920x0_80_0_0_cc0764dd8c2febe70717c9a38282392c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, մահափորձ, ջո բայդեն
ամն, դոնալդ թրամփ, մահափորձ, ջո բայդեն
Հնարավոր է` Թրամփի դեմ գործերից 2-ը կարճվեն․ ԱՄՆ նախկին ղեկավարը հարցազրույց է տվել
10:42 15.07.2024 (Թարմացված է: 10:46 15.07.2024) Քաղաքական գործչին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը արդարադատության նախարարությանը կարգադրել է կարճել իր նկատմամբ հարուցված երկու գործերը:
Քաղաքական գործչին առաջադրվել է 91 մեղադրանք չորս քրեական գործի շրջանակում, որոնք Թրամփը քաղաքական հետապնդում է անվանում։
«Նա նաև հայտարարեց, որ իր տեղեկություններով` Բայդենը կհրամայի արդարադատության նախարարությանը դադարեցնել Թրամփի դեմ երկու վարույթները», – գրում է
«New York Post»–ը, որը հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահից:
Պարբերականը միաժամանակ նշում է, որ առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ նման միջոցառում նախապատրաստվում է։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է նաև, որ բժիշկները հրաշք են անվանել այն, որ ինքը ողջ է մնացել մահափորձից հետո:
«Հիվանդանոցի բժիշկն ասաց, որ երբեք նման բան չի տեսել... Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի», – ասել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը ։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող էր ավելի ողբերգական ավարտ ունենալ, եթե ինքը գլուխը մի փոքր աջ չշրջեր անօրինական միգրանտների վերաբերյալ տվյալները կարդալու համար:
ԱՄՆ նախկին նախագահը գովել է գաղտնի ծառայությանը, որի աշխատակիցը մեկ կրակոցով ոչնչացրել է հարձակվողին:
«Նրանք ֆանտաստիկ աշխատանք կատարեցին»,– ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
Հիշեցնենք` հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահի դեմ
մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Կրակոցների հետևանքով մահացել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Պարզվել է, որ կրակողը 20 տարեկան Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։