00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի մետրոպոլիտենն ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից

© Sputnik / Nana MartirosyanԵրևանի մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտեն - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Երևանի մետրոպոլիտեն
Բաժանորդագրվել
Մետրոպոլիտենն արդեն միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կանցնի նոր վճարային համակարգի և կհրաժարվի ժետոններից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին մետրոյի մամուլի ծառայությունից։
«Առայժմ բոլոր կայարաններում մնացել է մեկ անցարգել, որը ժետոններ է ընդունում, և դրանք կգործեն այնքան ժամանակ, մինչև բնակչությունը ընտելանա նոր համակարգին»,– նշեց մետրոյի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը:
Մետրոպոլիտենն արդեն միացել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգին, և արդեն հնարավոր է ուղեվարձը վճարել ոչ թե ժետոններով, այլ հավելվածի կամ QR կոդերով կտրոնների միջոցով։ Մետրոպոլիտենի աշխատանքը սպասարկում է «Թել–Սել» ընկերությունը, որն արդեն տեղադրել է անհրաժեշտ սարքավորումները:
«Գանձապահները չեն կրճատվի, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումը հասանելի չէ բոլորին (տարեցներ, զբոսաշրջիկներ և այլն) և նրանց օգնության կարիքը կլինի»,– նշել է մամուլի քարտուղարը:
Ի սկզբանե հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման միասնական համակարգի գործարկումը նախատեսվում էր 2024 թ. սեպտեմբերի 1–ին, այնուհետև այն հետաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Այժմ քաղաքապետարանը որոշել է, որ ուղեվարձի վճարման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1–ից։
Լրահոս
0