00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն մեկ ամիս է՝ վերադարձել եմ մասնավոր կյանք. Քերոբյանը գրառում է արել

© Photo : press office of the Ministry of Economy of RAՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իր ժամանակի մի մասը տրամադրելու է «Մանթաշյանց» միության զարգացմանը` նպատակ ունենալով միավորել խոշոր հայ գործարարներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն արդեն մեկ ամիս է վերադարձել է մասնավոր կյանք։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնեն, որ Վահան Քերոբյանը տնային կալանքից ազատվել էր հունիսի 15-ին։
«Առաջինը, ինչի մասին ուզում եմ կիսվել հիմա, Մանթաշյանց գործարարների միությանն իմ վերամիանալն ու «Մանթաշյանց 100» հարթակում իմ առաքելության մասին է»,– գրել է նա։
Քերոբյանը տեղեկացրել է, որ միության զարգացմանը նա տրամադրելու է իր ժամանակի մի մասը, նպատակ ունենալով միավորել խոշոր հայ գործարարներին՝ ձևավորելու անհրաժեշտ ձգտում, գիտելիք և հմտություններ՝ կերտելու միջազգային մրցունակ ընկերություններ և/կամ օգնել դրանք էլ ավելի զարգացնել։
«Այս հարթակին կարող են անդամակցել միայն այն գործարարները, ովքեր ունեն 4 մլրդ դրամից ավել տարեկան շրջանառություն ունեցող բիզնես Հայաստանում, կամ 50 մլն ԱՄՆ դոլարից ավելի շրջանառությամբ բիզնես՝ եթե այլ երկրներից են։ Վստահ եմ, որ մարդիկ, ովքեր կմիանան այս հարթակին, կարճ ժամանակ անց կզգան դրա արդյունավետ և օգտակար լինելը»,– գրել է նա։
Նախկին նախարարը նշել է նաև, որ իր պաշտոնավարաման ժամանակ մեծ կարևորություն է տվել պետություն-մասնավոր երկխոսությանը, որպեսզի հնարավորինս ուժեղանան տարբեր միությունները, ասոցիացիաներն ու ակումբները, որոնք կարող են հակակշիռ լինել պետական կառույցներին՝ դրանց զսպելով կողմնակալ և լավ չհիմնավորված որոշումներ կայացնելուց։
Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։
Լրահոս
0