https://arm.sputniknews.ru/20240714/rd-n-datapartum-e-brnutjuny-qaghaqakan-pajqarum-peskvovy-trampi-dem-mahapvordzi-masin-78321900.html
ՌԴ-ն դատապարտում է բռնությունը քաղաքական պայքարում. Պեսկովը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին
ՌԴ-ն դատապարտում է բռնությունը քաղաքական պայքարում. Պեսկովը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին
Sputnik Արմենիա
Կրեմլը չի կարծում, որ ԱՄՆ վարչակազմը ներգրավված է մահափորձի մեջ, բայց այն համապատասխան մթնոլորտ է ստեղծել։ 14.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-14T15:06+0400
2024-07-14T15:06+0400
2024-07-14T15:06+0400
դմիտրի պեսկով
դոնալդ թրամփ
մահափորձ
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76709889_0:87:1600:988_1920x0_80_0_0_0356cdced6c3ca3d931334c3599000b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում չեն կարծում, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպել է ԱՄՆ գործող վարչակազմը, սակայն այն նրա շուրջ համապատասխան մթնոլորտ է ստեղծել:Պեսկովը հավելել է, որ Թրամփին վերացնելու և վարկաբեկելու բազմաթիվ փորձերից հետո ակնհայտ էր, որ նրա կյանքը վտանգված է: Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու որևէ ցանկություն չունի, և դա նրանց ներքին գործն է:Պատասխանելով համապատասխան հարցին՝ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի պլաններ չունի։ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/06/76709889_88:0:1536:1086_1920x0_80_0_0_52773456e8edccce7abb23c5ab94de13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ, մահափորձ, ամն, ռուսաստան
դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ, մահափորձ, ամն, ռուսաստան
ՌԴ-ն դատապարտում է բռնությունը քաղաքական պայքարում. Պեսկովը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին
Կրեմլը չի կարծում, որ ԱՄՆ վարչակազմը ներգրավված է մահափորձի մեջ, բայց այն համապատասխան մթնոլորտ է ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ում չեն կարծում, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպել է ԱՄՆ գործող վարչակազմը, սակայն այն նրա շուրջ համապատասխան մթնոլորտ է ստեղծել:
«Մենք ամենևին չենք կարծում և չենք համարում, որ նախագահի թեկնածու Թրամփին հեռացնելու փորձը կազմակերպել է գործող իշխանությունը, բայց այն մթնոլորտը, որ այդ վարչակազմը ստեղծել է քաղաքական պայքարի ընթացքում, թեկնածու Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտը հրահրել է այն, ինչին այսօր բախվեց Ամերիկան»,-ասել է նա լրագրողներին:
Պեսկովը հավելել է, որ Թրամփին վերացնելու և վարկաբեկելու բազմաթիվ փորձերից հետո ակնհայտ էր, որ նրա կյանքը վտանգված է: Նա նշել է, որ Ռուսաստանը ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու որևէ ցանկություն չունի, և դա նրանց ներքին գործն է:
Պատասխանելով համապատասխան հարցին՝ Պեսկովը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցի պլաններ չունի։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ հուլիսի 13-ին
մահափորձ է կատարվել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ նախընտրական ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը վնասվածք է ստացել ականջի շրջանում։
Ավելի ուշ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ բեմի ուղղությամբ մի քանի անգամ կրակած կասկածյալը ոչնչացված է: Հրաձգության հետևանքով զոհվել է հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։