00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետությունը ուզում է, որ սենց չլինի». Փաշինյանը շրջել է Արագածոտնի մարզում

Բաժանորդագրվել
Նա խորհուրդ է տվել գյուղացիներին կաթ արտադրել «խելացի անասնագոմերում»։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Շենավան, Ռյա Թազա, Ագարակավան ու Մեծաձոր։ Տեսանյութերը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Շենավանում նա շրջել է գյուղի փողոցներով, զրուցել մարդկանց հետ ու հարցրել թե ինչի կարիք ունեն նրանք։
Համայնքի ֆուտբոլի դաշտում նա նկատեց համազգեստով աղջիկների ու ասաց. «Շատ ապրեն այն աղջիկները, որ ֆուտբոլ են խաղում» ու հետաքրքրվեց մարզիչից, թե ինչ խնդիրներ ունեն։ Վերջինս խնդրեց Փաշինյանին օգնել փոխել ֆուտբոլի դաշտի տարածքի կատեգորիան, այն եղել է գյուղատնտեսական նշանակության, բայց պետք է հիմա դարձնել հասարակական նշանակության։ Վարչապետը խոստացավ օգնել, ինչին ի պատասխան մարզիչը ասաց. «Շնորհակալություն, ձեր ներկայությունը ոգևորում է աղջիկներին»։
Վերջում վարչապետը մարզաշապիկ նվեր ստացավ աղջիկներից։ Խոստացավ հեծանիվ վարելիս առաջիկայում կրել։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Ռյա Թազան էր, որտեղ նա այցելեց անասնագոմեր ու տեսնելով պայմանները ասաց. «Պետությունը ուզում է, որ սենց չլինի, պետությունը ուզում է, որ «խելացի անասնագոմ» լինի, որ կիթը գոնե ավտոմատ լինի, որ կաթի գինն էլ մի քիչ բարձր լինի»։
Հետո տեսնելով, թե ինչ պայմաններում և ինչ ավտոմեքենայով են կաթը տեղափոխում գոմից վարչապետը վրդովվեց։
«Հազար ներողություն, բայց 21-րդ դարում սենց բան արդեն աշխարհում չկա։ Գնի պրոբլեմը այստեղ է, որովհետեւ սենց բաց կաթը գնա, սենց միջավայրում... Չի լինելու սենց արտադրված կաթը թանկ»,– ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի վերջին չնախատեսված կանգառը Ագարակավան բնակավայրում էր։ Այստեղ բնակիչները նրան տեղեկացրին որ համայնքում ջրի խնդիր կա։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչքան կարժենա այդ խնդրի լուծումը։
«Ինչ գումար ուզում է լինի, կեսը դուք եք տալիս, կեսը` մենք»,– ասաց վարչապետը։
Նա խոստացավ նախագիծը պատրաստել ու վերադառնալ Ագարակավան։
Մեծաձոր խոշորացված համայնքը ՀՀ վարչապետին շատ դուր եկավ։ Նա առաջարկեց գյուղացիներին այստեղ զարգացել զբոսաշրջությունը։
«Նայեք, ճանապարհը սարքել ենք, մնում ա մտածեք, ոնց անել, որ մի քիչ տուրիստ գա։ Սենց դրախտային տեղ եք ապրում, պետք է հարուստ ապրեք, սենց չի լինի»,– ասաց վարչապետը։
Լրահոս
0