https://arm.sputniknews.ru/20240712/baqvi-het-petq-e-banakcel-mijnvordneri-ognutjamb-divanagetneri-khvorhrdi-hajtararutjuny-78275117.html
Բաքվի հետ պետք է բանակցել միջնորդների օգնությամբ. դիվանագետների խորհրդի հայտարարությունը
Բաքվի հետ պետք է բանակցել միջնորդների օգնությամբ. դիվանագետների խորհրդի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները` դարձնելով այն փոխշահավետ։ 12.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-12T15:07+0400
2024-07-12T15:07+0400
2024-07-12T15:09+0400
դիվանագետ
բանակցություն
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_142:207:1600:1027_1920x0_80_0_0_f5403a68ec9c182e0f4da6c1017704de.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է շարունակի բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։ Այս մասին ասված է դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում։Նշվում է, որ զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։ՄԱԿ-ում հույս ունեն, որ Երևան-Բաքու բանակցություններն արդյունավետ կլինեն. ԴյուժարիկԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում ասվում է նաև, որ իրենց գնահատմամբ` գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Հայտարարությունում նշվում է, որ մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում` առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրել է ժամանակի սղությունը` Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։Բաքվին միջադեպերի հետաքննության մեխանիզմ պե՞տք է. պատգամավորը` Փաշինյանի առաջարկի մասին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905461_426:187:1600:1067_1920x0_80_0_0_9494b9d85c023bedc0b58a68dc285f60.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիվանագետ, բանակցություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
դիվանագետ, բանակցություն, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Բաքվի հետ պետք է բանակցել միջնորդների օգնությամբ. դիվանագետների խորհրդի հայտարարությունը
15:07 12.07.2024 (Թարմացված է: 15:09 12.07.2024) Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները` դարձնելով այն փոխշահավետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է շարունակի բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։ Այս մասին ասված է դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում։
«Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները` դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրի միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկա տարաձայնությունների և խնդիրների լուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ զուգահեռ անհրաժեշտ է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայության միջազգային ճանաչված անքակտելի իրավունքների վերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողում երաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունում ասվում է նաև, որ իրենց գնահատմամբ` գործող իշխանությունը վարում է անհեռատես և վտանգավոր արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում։ Հայտարարությունում նշվում է, որ մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դեպի լիակատար մեկուսացում` առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետության։
Դիվանագետների համահայկական խորհուրդը արձանագրել է ժամանակի սղությունը` Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։