00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը` ռիսկերի մասին

© Photo : посольство РФ в ЯпонииՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ  Գալուզինը - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս դիվանագետը կարծում է, որ խորացնելով համագործակցությունը նրանց հետ, որոնց նպատակը Ռուսաստանի Դաշնության «ռազմավարական պարտությունն» է, Երևանը ռիսկի է դիմում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգության։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը այցով Վաշինգտոնում է, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումներին։
Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Գալուզինն հիշեցրել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։
«Բայց Երևանը, մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով»,- ասել է նա:
Դիվանագետի տեսանկյունից` այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգություն։
Նրա խոսքով` Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։ «Իմ կարծիքով, երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ նա խոսեց Երևանի` եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գալուզինը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։
ՌԴ ԱԳՆ-ում ակնկալում են, որ Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի «բաղադրատոմսերի» վտանգը
Լրահոս
0