https://arm.sputniknews.ru/20240710/mirzvojany-masnakcel-e-natoi-kanajq-khaghaghutjun-ev-anvtangutjun-mijvocarmany-78194827.html
Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ–ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը
Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ–ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը
Sputnik Արմենիա
Միջոցառումը հասցեագրված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցերին։ 10.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-10T10:31+0400
2024-07-10T10:31+0400
2024-07-10T10:32+0400
արարատ միրզոյան
վաշինգտոն
համաժողով
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78194274_0:186:2048:1338_1920x0_80_0_0_b6a6a187c7470ed21d7ac1603e66f8c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ միջացառումը հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբեռանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր։Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են երկկողմ հանդիպումներ։Այսօր նախատեսված է նաև Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումը։
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78194274_110:0:1931:1366_1920x0_80_0_0_f01655330291aa15f2d5900ca5fb697b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, վաշինգտոն, համաժողով, կին
արարատ միրզոյան, վաշինգտոն, համաժողով, կին
Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ–ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը
10:31 10.07.2024 (Թարմացված է: 10:32 10.07.2024) Միջոցառումը հասցեագրված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հարակից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Հայաստանը հանձնառու է խաղաղության և անվտանգության կառուցման հարցերում կանանց դերի առաջմղմանը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հարցերով ՀՀ երկրորդ ազգային «գործողությունների ծրագիրը» գտնվում է իրականացման փուլում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջացառումը հասցեագրում է ռազմական ուժերում և ոստիկանական համակարգում, կիբեռանվտանգության ծրագրերում և խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավածության ավելացման, կանանց ու աղջիկների սոցիալական ու տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության հարցեր։
Միջոցառման շրջանակներում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԱՄՆ, Շվեդիայի, Հունաստանի, Բելգիայի, Սլովակիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կանադայի, Չեռնոգորիայի, Բահրեյնի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին, ծրագրված են երկկողմ հանդիպումներ։
Այսօր նախատեսված է նաև Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպումը։