00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ճանապարհները քանդողների նկատմամբ նոր խստացումներ կկիրառվեն. ՏԿԵՆ

© Photo : official site of the Prime Minister of RAРемонтно-восстановительные работы на мосту через реку Ахстев
Ремонтно-восстановительные работы на мосту через реку Ахстев - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Բաժանորդագրվել
Ճանապարհները քանդողների նկատմամբ տուգանքները վերջերս էին բարձրացրել, բայց մոնիտորինգը ցույց է տվել, որ արդյունքները գոհացուցիչ չեն։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով կպարտավորեցնի ճանապարհներ քանդողներին պահպանել շինարարական նորմերը, վերականգնել ճանապարհի նախկին տեսքը։ ՀՀ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Պատգամավորի հարցը վերաբերում էր երկրում քանդվող ու չվերականգնվող ճանապարհներին։ Նա նշեց, որ քանդելուց հետո դրանք նորմալ չեն վերականգվում ու չեն բերվում վերջնական տեսքի։
ՀՀ բյուջեի գումարները դրել ենք տիղմի տակ. Փաշինյանը դժգոհեց ճանապարհների որակից
Փոխնախարարը վստահեցրեց, որ դա իրենց օրակարգի առաջնային հարցերից է։ Նա հիշեցրեց, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով արգելվում է և հստակ պահանջ է դրված, որ հատկապես հանրային ծառայություններ իրականացնող և հեռահաղորդակցության ցանց անցկացնող ընկերությունները ճանապարհները քանդելիս պետք է ստանան հատուկ տեխնիկական պայմաններ և թույլտվություններ։
«Նրանք պատշաճ կարգով պետք է դիմեն ՀՀ կառավարությանը ու ստանան տեխպայմաններ, և այդ դեպքում որպես պարտադիր նորմ դնում ենք պարտավորություն, որ նա պետք է ճանապարհը վերականգնի նախկին տեսքով։ Մոնիտորինգի արդյունքներով մենք տեսանք, որ մի շարք դեպքերում դրանք ոչ միայն չեն վերականգնվում, այլև նախկին տեսքով վերականգնելն է խնդրահարույց»,– հայտարարեց Ղալեչյանը։
Փոխնախարարի խոսքով` շրջանառվող նախագծով պայմանագրային պարտավորվածություն է դրվելու ճանապարհներ քանդող ընկերությունների վրա, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու հստակ մեխանիզմներ` շինարարական նորմերի պահպանման պահանջներն ապահովելու համար։
Ղալեչյանը հիշեցրեց, որ ճանապարհները քանդողների նկատմամբ տուգանքները վերջերս էին բարձրացրել, սակայն մոնիտորինգը ցույց է տվել, որ արդյունքները գոհացուցիչ չեն, հետևաբար ԱԺ են ներկայացնելու նոր նախաձեռնություն` տուգանքներն ավելացնելու համար։
Աշխատունակ մարդը ՀՀ–ում այլևս նպաստ չի ստանա. նոր համակարգ է ներդրվում
Լրահոս
0