00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատունակ մարդը ՀՀ–ում այլևս նպաստ չի ստանա. նոր համակարգ է ներդրվում

© Sputnik / Andranik GhazaryanՄուրացկանը Երևանում
Մուրացկանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Մուրացկանը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ այս նոր համակարգը կփորձարկեն մարզերից մեկում` մեկ–երկու ամիս տևողությամբ, կիրականցնեն մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության շտկումներ կանեն, ապա միայն կտարածեն ամբողջ երկրով մեկ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում անապահովության գնահատման նոր համակարգ կներդրվի. այսուհետև գործող ընտանեկան նպաստների փոխարեն կներդրվի սոցիալական անապահովության նպաստ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ այսօրվա որոշմամբ սահմանվում է` սոցիալական անապահովության նպաստի իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի համեմատ կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։
«Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը։ Եթե աշխատունակ մարդը դիմում է նպաստի, ապա դա մենք առաջին հերթին դիտարկում ենք որպես աշխատանք փնտրելու հայտ և առաջարկում ենք աշխատանք։ Եթե այդ առաջարկը մերժվում է, ապա մենք դա դիտարկում ենք որպես նպաստի մերժման հիմք»,– հայտարարեց նախարարը` ավելացնելով, որ ՀՀ–ում, ըստ իրենց ունեցած տվյալների, կան շուրջ 30 հազար աշխատունակ մարդիկ, որոնք չեն աշխատում։
Մկրտչյանն ընդգծեց, որ նոր համակարգով սահմանում են աղքատության խորացման կանխարգելող գործիքներ։ Օրինակ` նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք դպրոցական տարիքի երեխաներ ունեն ու նրանց զրկում են կրթության իրավունքից։ Մեկ այլ սանկցիա կկիրառվի, եթե ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադնի. այսպիսով, հնարավոր կլինի կանխարգելել, որ տվյալ ընտանիքն անօթևան դառնա։
Նախարարի խոսքով` ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին կտրամադրվեն նաև առողջապահական կամ կրթական արտոնություններ։ Օրինակ` ՀՀ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ անապահովության հիմքով որևէ երեխա չզրկվի բուհ ընդունվելու կամ միջին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից։
Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս նոր համակարգը կփորձարկեն մարզերից մեկում` մեկ–երկու ամիս տևողությամբ, կիրականացնեն մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության շտկումներ կարվեն, ապա միայն կտարածվի ամբողջ երկրով մեկ։
Այսպիսով, ըստ նրա, հնարավոր կլինի հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, խրախուսել անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը` սոցիալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով։
Ի դեպ, եթե 2021 թ. ՀՀ–ում կար 93 հազար անապահով ընտանիք, ապա այս տարվա հունիսի տվյալներով` նրանց թիվը 65 հազար է։
6 օրենքներում նախատեսված փոփոխությունների նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
Լրահոս
0