00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ բյուջեի գումարները դրել ենք տիղմի տակ. Փաշինյանը դժգոհեց ճանապարհների որակից

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ շուտով այցելելու է այն համայնքներ, որտեղ 3 տարում սուբվենցիոն ծրագրերով հատկացված գումարներով տարբեր ծրագրեր են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սուբվենցիոն գումարներով իրականացված ոչ բոլոր ծրագրերն են արդյունավետ եղել ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց ներկայացնել ծախսված գումարների ծավալը։
Նախարարը նշեց, որ 2021, 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերով (որոնց համար հատկացված լրացուցիչ գումարները հաստատվեցին հենց այս նիստի ընթացքում) աշխատանքներն արդեն կամ ընթացքին մեջ են կամ ավարտված։
ՀՀ կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից»
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2 մլրդ 228 մլն դրամ հատկացումը 8 մարզերի 20 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև սկսեց մեկ առ մեկ թվարկեց նշված 26 ծրագրերը։
Վարչապետն իրականացված ծրագրերի հետ կապված մի շարք դիտարկումներ արեց` նշելով, որ դրանց մի մասի որակից շատ հաճախ գոհ չի լինում։

«Օրինակ` գնում ենք, զբոսայգու բացում ենք անում` ծաղիկ, թուփ և այլն, վեց ամիս անց ասում ես` գնամ, տեսնեմ` ինչ կա, մտնում ես, տեսնում ես` 2 մետր մոլախոտ է աճած։ Եթե այգի ենք կառուցում, որը մեկ տարի անց, ինչպես Դիլիջանում են ասում, դառնալու է մոլախոտի բռնկութ, ինչի՞ համար ենք դա անում։ Դա մարդկանց համար ենք, չէ՞, անում, հո բացում անելու կամ «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ «Յութուբի», լուրերի թողարկման համար չենք անում»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` նույնը վերաբերում է նաև ճանապարհների խնդրին. երբ պայմանը դրվում է, որ դրանք պետք է լինեն գծանշված։
Երևանում վարորդները գծանշումների ձեռքը կրակն են ընկել. քաղաքապետարանը այլ բան է ասում
«Գնում ենք, բացումն անում ենք, առաջին անձրևից հետո մտնում ենք այնտեղ, տեսնում ենք` ճանապարհ այնտեղ չկա. ընդհանրապես չի երևում, որ այնտեղ մեկ ամիս առաջ լավ սպիտակ գծերով ճանապարհ կար. տիղմի առաջին շերտից հետո 2–րդ, 3–րդ, 4–րդ շերտերն են նստում, ու վերջ, ճանապարհը չկա»,– նկատեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այս ամենը նշանակում է, որ ՀՀ բյուջեի գումարները դրվել են տիղմի տակ ի պահ, որն այլևս ոչ մեկին պետք չէ։ Փաշինյանը զգուշացրեց, որ շուտով այցելելու է այն համայնքներ, որտեղ 3 տարում 26 սուբվենցիոն գումարներով իրականացվել են տարբեր ծրագրեր։
Լրահոս
0