https://arm.sputniknews.ru/20240709/erevanum-varvordnery-gtsanshumneri-dzerqy-krakn-en-ynkel-qaghaqapetarany-ajl-ban-e-asum-78126492.html
Երևանում վարորդները գծանշումների ձեռքը կրակն են ընկել. քաղաքապետարանը այլ բան է ասում
Երևանում վարորդները գծանշումների ձեռքը կրակն են ընկել. քաղաքապետարանը այլ բան է ասում
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանից ասում են, որ միջազգային փորձն ուսումնասիրել են և պարզել, որ արտասահմանում էլ նույն ներկանյութերն են կիրառում, ինչ Հայաստանում։ 09.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-09T08:55+0400
2024-07-09T08:55+0400
2024-07-09T09:08+0400
երևան
փողոց
վարորդ
երևանի քաղաքապետարան
գծանշում
https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934218_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a8498bcecc36b0eddb3d014e196ef11.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ այս տարի միջին նորոգում անցած բոլոր փողոցները նոր տիպի և բարձր որակի ներկանյութով կգծանշվեն և խնդիրներ չեն առաջացնի վարորդների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։Հասկանալու համար, թե ինչու են գծանշումները թիթեռի կյանք ունենում, զրուցեցինք Վազգեն Հարությունյանի հետ։Նա չհամաձայնեց քաղաքացիների այն բողոքների հետ, թե գծանշումը մաքրվում է 1-2 անձրևներից հետո` պարզաբանելով, որ Երևանում ներկայումս գծանշումների թարմացման աշխատանքներն ավարտված չեն։ Ըստ Հարությունյանի` այն փողոցներում, որտեղ այդ աշխատանքներն այս տարի չեն կատարվել, գծանշումը լավ չի երևում։Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հստակեցրեց, որ ունեն սահմանված ժամանակացույց, որով շարժվում են։ Սովորական ներկանյութերի պահպանման ժամկետը 3 ամիս է, սակայն Հարությունյանը հավատացնում է, որ դրանք պահպանվում են մինչև 6 ամիս, անգամ նախորդ տարվա ցուցակներով են դա արձանագրել։Երևանում կայանատեղիները կտարբերակվեն. կապույտ ու կարմիր գծանշումների տարբերությունը«Նոր նորք վարչական շրջանում միջին նորոգում անցած փողոցներն այլ ներկանյութով կսկսենք այս շաբաթ փորձնական գծանշել։ Դա սովորական ներկանյութ չէ, այլ թերմո և սառը պլաստիկ տիպի ներկանյութ, որը մի քանի տարվա կյանք ունի»,–ասաց Հարությունյանը։Նրա խոսքով` միջազգային փորձն ուսումնասիրել են և պարզել, որ արտասահմանում էլ նույն ներկանյութերն են կիրառում, ինչ Հայաստանում։ Հավաստիացրեց` նմանատիպ բարձր որակի ներկանյութով գծանշման փորձ Երևանի փողոցներից մի քանիսում արդեն ունեն։Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրեց` այս տարի անցկացված մրցույթի պահանջներում որակական ավելի բարձր չափանիշներ են սահմանել, ուստի նախատեսում են, որ գծանշումների որակն էլ ավելի լավը կլինի և խոչընդոտների չի առաջացնի վարորդների համար։Տրանսպորտի վարչության պետը դժվարացավ հստակ ժամկետներ նշել, թե Երևանում որքան ժամանակ հետո ամբողջությամբ կլինեն նոր գծանշումները։Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/793/42/7934218_31:0:1451:1065_1920x0_80_0_0_bfad9ecf5de617337219c751a9875767.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, փողոց, վարորդ, երևանի քաղաքապետարան, գծանշում
երևան, փողոց, վարորդ, երևանի քաղաքապետարան, գծանշում
Երևանում վարորդները գծանշումների ձեռքը կրակն են ընկել. քաղաքապետարանը այլ բան է ասում
08:55 09.07.2024 (Թարմացված է: 09:08 09.07.2024) Քաղաքապետարանից ասում են, որ միջազգային փորձն ուսումնասիրել են և պարզել, որ արտասահմանում էլ նույն ներկանյութերն են կիրառում, ինչ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ այս տարի միջին նորոգում անցած բոլոր փողոցները նոր տիպի և բարձր որակի ներկանյութով կգծանշվեն և խնդիրներ չեն առաջացնի վարորդների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Խնդիրն այն է, որ բազմաթիվ վարորդներ շարունակում են բողոքել Երևանի ճանապարհային գծանշումներից, որոնց բացակայությունը կամ ոչ այնքան տեսանելի լինելը հատկապես սկսնակ վարորդների համար վթարների պատճառ է դառնում։ Լինում են նաև դեպքեր, երբ վարորդները չգծանշված կամ հազիվ երևացող գծանշումով փողոցներով երթևեկելիս տուգանվում են, որովհետև, օրինակ, պարզ չէ, թե հոծ գիծը 2 հազիվ նկատելի գծանշումներից որ մեկն է։
Հասկանալու համար, թե ինչու են գծանշումները թիթեռի կյանք ունենում, զրուցեցինք Վազգեն Հարությունյանի հետ։
Նա չհամաձայնեց քաղաքացիների այն բողոքների հետ, թե գծանշումը մաքրվում է 1-2 անձրևներից հետո` պարզաբանելով, որ Երևանում ներկայումս գծանշումների թարմացման աշխատանքներն ավարտված չեն։ Ըստ Հարությունյանի` այն փողոցներում, որտեղ այդ աշխատանքներն այս տարի չեն կատարվել, գծանշումը լավ չի երևում։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը հստակեցրեց, որ ունեն սահմանված ժամանակացույց, որով շարժվում են։ Սովորական ներկանյութերի պահպանման ժամկետը 3 ամիս է, սակայն Հարությունյանը հավատացնում է, որ դրանք պահպանվում են մինչև 6 ամիս, անգամ նախորդ տարվա ցուցակներով են դա արձանագրել։
«Նոր նորք վարչական շրջանում միջին նորոգում անցած փողոցներն այլ ներկանյութով կսկսենք այս շաբաթ փորձնական գծանշել։ Դա սովորական ներկանյութ չէ, այլ թերմո և սառը պլաստիկ տիպի ներկանյութ, որը մի քանի տարվա կյանք ունի»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` միջազգային փորձն ուսումնասիրել են և պարզել, որ արտասահմանում էլ նույն ներկանյութերն են կիրառում, ինչ Հայաստանում։ Հավաստիացրեց` նմանատիպ բարձր որակի ներկանյութով գծանշման փորձ Երևանի փողոցներից մի քանիսում արդեն ունեն։
«Դեռ տարիներ առաջ Երևանի Սայաթ-Նովա, Խանջյան, Գարեգին Նժդեհ փողոցներում նմանատիպ ներկանյութով արված գծանշումը մինչ օրս պահպանվում է։ Այս տարիներին ընդհանրապես չենք թարմացրել։ Միայն թե խնդիրն այն է, որ դրանք մի քանի անգամ ավելի թանկ են սովորական ներկանյութերից, և չենք կարող նմանատիպ մեծ ծախս անել, դրանից հետո ասֆալտի նորոգման աշխատանքներ կատարել։ Դրանք պլանավորում ենք կիրառել միայն այն փողոցներում, որոնք առաջիկա մի քանի տարվա ընթացքում չեն քանդվելու»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրեց` այս տարի անցկացված մրցույթի պահանջներում որակական ավելի բարձր չափանիշներ են սահմանել, ուստի նախատեսում են, որ գծանշումների որակն էլ ավելի լավը կլինի և խոչընդոտների չի առաջացնի վարորդների համար։
Տրանսպորտի վարչության պետը դժվարացավ հստակ ժամկետներ նշել, թե Երևանում որքան ժամանակ հետո ամբողջությամբ կլինեն նոր գծանշումները։