00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսությունը խթանող արտաքին գործոնները թուլանում են. ո՞րն է առաջին ցուցիչն ըստ տնտեսագետի

© Photo : provided by Lilia Amirkhanyan Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյան
Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետը տրանսֆերտների ծավալին վերաբերող պաշտոնական վիճակագրությունը համադրում է պաշտոնական այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ և եզրակացնում, որ խոսքը զուտ դրամական փոխանցումների անկման մասին չէ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների անկումը կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։
«Այն մասնավոր դրամական փոխանցումները, որոնց հետ մենք գործ ունեինք վերջին 2 տարիներին, առավելապես պայմանավորված էին ռուս–ուկրաինական պատերազմով ու դրա տարբեր էֆեկտներով։ Ի սկզբանե հասկանալի էր, որ այն արտաքին գործոնները, որ մեր տնտեսության վրա շատ արագ, շոկային ազդեցություններ ունեցան, ռիսկային էին այնքանով, որ այդ արտաքին գործոնները ինչ–որ պահից պիտի սկսեն չեզոքանալ, դադարեն գոյություն ունենալ»,– ասաց տնտեսագետը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումների հոսքը Հայաստան զգալիորեն նվազել է. եթե 2023թ–ի հունվար–մայիսին Հայաստան է փոխանցվել 2 մլրդ 480 մլն դոլար, ապա 2024թ–ի նույն ժամանակահատվածում փոխանցումները կազմել են 2 մլրդ 88 մլն։ Այսինքն` 392 մլն դոլարով պակաս անցած տարվանից։
Տրանսֆերտների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ այլևս մեծ չէ. Պապոյան
«Այդ նվազումն առավելապես պայմանավորվել է հենց ՌԴ–ից դրամական փոխանցումների կրճատմամբ։ ՌԴ–ից մենք 20 և ավելի տոկոս անկում ունենք։ Երկրորդ տեղում ԱՄՆ–ն է` աճի միտումով. անցած տարվա համեմատ շուրջ 11 տոկոս աճ է գրանցել։ Երրորդ տեղում ԱՄԷ–ն է, որը ևս որոշակի աճ է արձանագրել անցած տարվա համեմատ։ Բայց արձանագրենք, որ ԱՄՆ–ն, չնայած այդ աճին ու ՌԴ–ից փոխանցումների անկմանը, բավական մեծ չափով զիջում է ՌԴ–ին»,– փաստում է Լիլիա Ամիրխանյանը։
Տնտեսագետը տրանսֆերտների ծավալին վերաբերող պաշտոնական վիճակագրությունը համադրում է պաշտոնական այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ և եզրակացնում, որ խոսքը զուտ դրամական փոխանցումների անկման մասին չէ, այլ 2022թ–ին ի հայտ եկած և ՀՀ տնտեսության վրա ազդեցություն ունեցող գրեթե բոլոր արտաքին գործոնների թուլացման։
«Այս համատեքստում կարելի է դիտարկել և՛ Հայաստան այցելությունների թվի անկումը, և՛ ռուսական «Միր» քարտերի հետ կապված սահմանափակումները, և՛ ռելոկանտների` Հայաստանից հեռանալը (որի մասին ԿԲ նախագահն էլ էր խոսել)։ Իհարկե, հասկանալու համար, թե որ գործոնը որքանով է ազդեցություն ունեցել ամբողջ պատկերի վրա, առանձին ծավալուն հետազոտություն է պետք իրականացնել։ Բայց այս բոլորը գործոնները միասնաբար, իրենց ազդեցության տարբեր չափերով, ձևավորում են այն համախառն հնարավոր ազդեցությունները, որոնք դեպի տնտեսություն արդեն նկատվում են ու կնկատվեն նաև առաջիկայում»,– նշում է մասնագետը։
Արտաքին գործոնների թուլացման ազդեցությունը, Ամիրխանյանի գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ առավել նկատելի կլինի առևտրի, շինարարության և ծառայությունների ոլորտներում։ Նրա դիտարկմամբ` եթե նախորդ 2 տարիներին ծառայությունների ոլորտում երկնիշ աճ էր արձանագրվում, ապա այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, աճը կազմել է ընդամենը 2.8 %:
ՀՀ տնտեսությունը 2024 թ. հունվար–մայիսին աճել է 11.2 %–ով
Տնտեսագետը չի բացառում, որ մայիսից հետո զբոսաշրջային սեզոնի վիճակագրության մեջ որոշակի դրական փոփոխություն կնկատվի թե՛ զբոսաշրջային, թե՛ դրամական հոսքերի, և թե՛ դրանց արդյունքում տնտեսության համապատասխան ճյուղերում որոշակի ակտիվության առումով։ Բայց ավելի երկար ժամանակահատվածում, մեր զրուցակցի համոզմամբ, անկման միտումները կշարունակվեն` իրենց բացասական հետևանքներն ունենալով նաև անշարժ գույքի շուկայի, շինարարության, բանկային ոլորտների վրա։
Լրահոս
0