00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսությունը 2024 թ. հունվար–մայիսին աճել է 11.2 %–ով

Բաժանորդագրվել
Երկրում շարունակվում է արդյունաբերության ակտիվ աճը, որը պայմանավորված է ոսկերչական իրերի վերամշակման հետ։ Ծառայությունների ոլորտում աճը դանդաղում է, բայց բացարձակ թվերով այստեղ շրջանառությունը մնում է գրեթե կրկնակի բարձր, քան մինչ ռելոկանտների ներհոսքը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ տնտեսական ակտիվությունը 2024 թ. հունվար–մայիսին 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,2 %–ով։ Տեղեկությունն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով «ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ–օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»։
Ըստ այդմ` արդյունաբերության ակտիվ աճը, որը 5 ամսվա կտրվածքով կազմում է 22 %, շարունակվում է՝ պայմանավորված ոսկերչական իրերի մշակմամբ։ 14,9 %–ով աճել է շինարարության ծավալը։ Այս հարցում դեր են խաղում ինչպես նորակառույցների համար հիփոթեքի հարկային արտոնությունները, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության և վերանորոգման ծավալների աճը։
Մանրածախ առևտրում ակտիվությունը պահպանվում է` 24,6 % աճ: Եթե 2022 թ. աճը հիմնականում ապահովում էին ռելոկանտները, ապա այժմ նաև Արցախից բռնի տեղահանվածները, ինչպես նաև նորակառույց շենքերում հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերողները։
Միաժամանակ ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է ծառայությունների ոլորտում։ 2022 թ. մարտից ծառայությունների ոլորտի աճը երկար ժամանակ երկնիշ էր` պայմանավորված ռելոկանտների ներհոսքով, իսկ արդեն 2024 թ. հունվար–մայիսին այն կազմել է 3,7 %։ Այնուամենայնիվ, սխալ է ասել, որ այս ոլորտի վրա ռելոկանտների ազդեցությունն այլևս չկա. բացարձակ թվերով ծառայությունների ոլորտի շրջանառությունը 2024 թ. հունվար–մայիսին գրեթե կրկնակի գերազանցում է 2021 թ. հունվար–մայիսի մակարդակը։
Արտաքին առևտրի ոլորտում աճը շարունակվում է. ընդհանուր առմամբ այն աճել է 2,2 անգամ՝ հասնելով 16 մլրդ 344 մլն դոլարի, այդ թվում՝ արտահանումը՝ 2,5 անգամ՝ հասնելով 7 մլրդ 68 մլն դոլարի, ներմուծումը՝ գրեթե երկու անգամ` 99,6 %–ով՝ հասնելով 9 մլրդ 276 մլն դոլարի։
ՀՀ–ում 4 տարում ո՞ր ոլորտներում են աճել զբաղվածությունն ու աշխատավարձերը. վիճակագրություն
Լրահոս
0