00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բենզինի գինը ՀՀ–ում որոշվում է կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում. Սարգսյան

© Sputnik / Aram NersesyanԲենզին
Բենզին - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Բենզին
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի գնահատմամբ` պետական վիճակագրության ու իրականության խզումը վկայում է պետական ապարատի փնթի աշխատանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Բենզինի գինը Հայաստանում որոշվում է տնտեսվարողներ–պետական մարմիններ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով բենզինի շուկայում պաշտոնական վիճակագրության գրանցած փոփոխությունը։
Վիճակագրական կոմիտեն հուլիսի 4-ին հրապարակեց 2024թ. հունվար-հունիսի սպառողական գների մասին ուսումնասիրությունը, ըստ որի` հունիսին մայիսի համեմատ բենզինի գինը ՀՀ–ում նվազել է 0.2%-ով: Մինչդեռ լայն սպառման ապրանքների ցանկացած թանկացումների ու էժանացումների նկատմամբ զգայուն վարորդները վստահեցնում են, որ բենզինի գնի իջեցում վերջին անգամ եղել է հունվարին։ Հունվարի 17-ի երեկոյան Հայաստանի բոլոր խոշոր բենզալցակայաններում բենզինի գինը միաժամանակ և նույն չափով նվազեց` «ռեգուլյար» տեսակը 520 դրամից դարձավ 490 դրամ, «պրեմիումը»՝ 550-ից դարձավ 530 դրամ։ Եվ այս գինը խոշոր ցանցերում մնաց անփոփոխ մինչև Վիճակագրական կոմիտեի հրապարակումը։ Հրապարակումից մեկ օր անց միայն` արդեն հուլիսի 6-ին, բենզինի գինը ՀՀ–ում 6-ամսյա կայունությունից հետո համատարած նվազեց 20 դրամով։
Այսօր արդեն բենզինի «ռեգուլյար» տեսակը վաճառվում է 1 լիտրը 470, «պրեմիումը»՝ 510 դրամով։
Նաիրի Սարգսյանի գնահատմամբ` վիճակագրության ու իրականության խզումը վկայում է պետական ապարատի փնթի աշխատանքի մասին։
«Որոշում կայացնողներից մինչև հրապարակային տվյալներ մշակողներ կապն ուղղակի խզվել է։ Խզում է տեղի ունեցել նաև տնտեսվարող սուբյեկտների հետ կապ պահպանող օղակում, որովհետև եթե կան պայմանավորվածություններ, ապա դրանք իրագործելու օր և ամսաթիվ գոյություն ունի։ Իսկ այստեղ կապը խզվելու պատճառով իրականությունից կտրված պետական մարմինը ստացել է հանձնարարություն և հրապարակել է այդ տվյալները, բայց իրականությունը դեռ տեղի չէր ունեցել»,– ասաց Աուդիտորների պալատի նախագահը։
Նա բենզինի գնի կտրուկ ու միաժամանակյա նվազման հնարավոր պատճառների շարքում նշեց իշխանությունների` հարկային մուտքերն ավելացնելու ձգտումը և առաջիկայում ամերիկյան «Գալֆ» (Gulf) ընկերության մուտքը հայաստանյան բենզինի շուկա։
«Դեռ հայտնի չէ, թե այս ընկերությունը որտեղի բենզինն է վաճառելու ՀՀ–ում։ Բայց չի բացառվում, որ շուկան նոր խաղացողով համալրելուն ընդառաջ արդեն տեղի է ունենում որոշակի գնանկում, որին, իհարկե, պետք է հաջորդի նաև գների բարձրացումը։ Քանի որ մամուլում արդեն հրապարակումներ եղան, որ բաժնետերերի մեջ կան իշխանական թևի ներկայացուցիչներ, հետևաբար չի բացառվում ոչ միայն հարկային մուտքերի ապահովման նախատրամադրվածությունը, այլև որոշ անձանց գործողությունների սրբագրումը»,– նշեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է բենզինի հայաստանյան գինը միջազգային շուկայի գների հետ կապելուն, նա հիշեցրեց, որ տարիներ առաջ կատարված ուսումնասիրության համաձայն` նավթի 1 բարելի գնի փոփոխությունը ՀՀ–ում բենզինի գնի վրա ընդամենը մի քանի դրամի ազդեցություն է թողնում։ Հետևաբար այդ պարզաբանումը մեր զրուցակիցը պարզունակ է համարում, քանի որ, նրա դիտարկմամբ, ՀՀ–ում գնագոյացման վրա ավելի շատ ազդում են մատակարարման հնարավոր խափանումներն ու պահանջարկի ավելացումը` կապված լոգիստիկ տարբեր իրավիճակների հետ, քան համաշխարհային շուկայում տվյալ պահին հաստատված գները։
Նշենք, որ հայաստանյան ավտոճանապարհներին արդեն կարելի է տեսնել Գալֆ (Gulf) բենզալցակայանի տարբերանշանով և «Բացումը՝ շուտով» գրությամբ ցուցանակներ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բենզինի շուկայում նոր խաղացողի հայտնվելու մասին հայտարարել էր դեռ 2021-ին՝ թույլատրելով «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների միավորումը և նոր կազմակերպության հիմնադրումը։
Ի դեպ, «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ն վրացական կապիտալով ընկերություն է, որը GULF ապրանքային նշանի իրավատերն է։
Լրահոս
0