00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բենզինը մեկ գիշերվա մեջ էժանացավ, բայց սա դեռ վերջը չէ. մասնագետի կանխատեսումը

Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բենզալցակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հունվարի 17-ի երեկոյան Հայաստանի բոլոր խոշոր բենզալցակայաններում բենզինի գինը միաժամանակ նվազեց, ընդ որում ՝ նույնչափ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանյան շուկայում բենզինի գնի նվազումը հիմնականում պայմանավորված է ՌԴ–ից նավթամթերքի արտահանման սահմանափակումների վերացմամբ և տարեսկզբին Հայաստան բենզինի նոր խմբաքանակի ներկրմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման մեկնաբանություն արեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
«2023թ–ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը չեղյալ հայտարարեց սեպտեմբերին ընդունված որոշումը ՌԴ–ից նավթամթերքի արտահանումը ժամանակավորապես սահմանափակելու մասին։ Ճիշտ է, ՀՀ–ին ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին Ռուսաստանը հատկացրել էր որոշ քվոտաներ, բայց բենզինը, այնուամենայնիվ որոշակի սահմանափակ քանակով էր գալիս ՌԴ–ից։ Իսկ այնտեղից ներկրվող բենզինը Հայաստանում զբաղեցնում է շուկայի առյուծի բաժինը։ Թե ինչու նոյեմբերին` սահմանափակումը վերացնելուց անմիջապես հետո ՀՀ–ում գինը չնվազեց, թերևս այն պատճառով, որ ներքին շուկայում առկա էր դեռևս այդ կարգավորումների շրջանակում հին գնով ներկրված բենզին, և անհրաժեշտ էր այն իրացնել»,– ասաց Դավթյանը։
ՀՀ–ում բենզինը դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ թանկացել է 24.3%–ով
Նշենք, որ մեկ օրում բենզինի մեկ լիտրի գինը նվազել է. «ռեգուլյար» տեսակը 520 դրամից դարձել է 490 դրամ, իսկ «պրեմիումը»՝ 550-ից դարձել է 530 դրամ։
Միաժամանակյա և համաչափ նվազումը չի վրիպել նաև Վահե Դավթյանի ուշադրությունից։
«Բազմիցս խոսել եմ այն մասին, որ հայաստանյան նավթամթերքի շուկան գործում է որոշակի կարտելային սկզբունքով։ Այսինքն` թեև չկան մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություններ, բայց առկա է որոշակի ներքին պայմանավորվածություն գնային քաղաքականության վերաբերյալ»,– կարծում է մասնագետը։
Վերլուծելով տնտեսական առկա իրողությունները, որոնք այս կամ այն կերպ ազդում են Հայաստան ներկրվող բենզինի ինքնարժեքի ու տեղում ձևավորվող գնի վրա` մեր զրուցակիցը կարծում է, որ գնանկումը շուկայում դեռ կշարունակվի։
«Հաշվի առնելով մասնավորապես ՌԴ–ում արտահանման սահմանափակումների չեղարկումը և դեմֆերի (միջազգային և ներքի գների տարբերության վերադարձը շուկայի խաղացողներին) մեխանիզմի վերագործարկման որոշումը` ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին բենզինի գինը դեռ անկման տեղ կունենա։ Նախնական հաշվարկներով` մենք գարնանը կարող ենք ակնկալել մինչև 450-430 դրամի սահմաններում բենզինի գին շուկայում»,– կանխատեսեց մեր զրուցակիցը։
2023թ–ի հոկտեմբերին ՌԴ կառավարությունը վերականգնեց օգոստոսին չեղարկված դեմֆերային փոխհատուցման մեխանիզմը, որով Ռուսաստանը կոմպենսացնում է ներքին շուկայում խաղացողների հնարավոր կորուստները։ Կառավարության որոշումը իր հերթին ՌԴ–ից նավթամթերք արտահանող ընկերություններին ու մասնավորապես «Ռոսնեֆտ»–ին թույլ տվեց արտաքին շուկաներում մանևրային քաղաքականություն իրականացնել, ինչն էլ ուղիղ ազդեցությունն ունեցավ արտահանման գների ձևավորման վրա։
Հայաստանում բենզին ներկրող 4 ընկերության նկատմամբ ՄՊՀ–ն վարույթներ է հարուցել
Լրահոս
0