https://arm.sputniknews.ru/20240708/erevany-kdarna-smart-siti-ambvoghj-ashkhatanqn-el-arcanc-kereva-gis-hamakargn-yndlajnvum-e-78094633.html
Մի քանի օրից կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «սմարթ սիթի»-ի շրջանակում
Մի քանի օրից կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «սմարթ սիթի»-ի շրջանակում
Sputnik Արմենիա
GIS համակարգի ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել Երևանում կատարվող մի շարք աշխատանքներ։ 08.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-08T11:22+0400
2024-07-08T11:22+0400
2024-07-08T12:28+0400
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72239384_0:85:1600:985_1920x0_80_0_0_83b90bba030dba129d025b41ce2ee693.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «խելացի քաղաք» («սմարթ սիթի») նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ տարածատեղեկատվական միասնական ծառայությունը՝ GIS համակարգը, ընդլայնվում է։«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։ Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72239384_89:0:1513:1068_1920x0_80_0_0_3d2dbd2388799b3402e2c99447355915.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան
երևան, երևանի քաղաքապետարան
Մի քանի օրից կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «սմարթ սիթի»-ի շրջանակում
11:22 08.07.2024 (Թարմացված է: 12:28 08.07.2024) GIS համակարգի ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել Երևանում կատարվող մի շարք աշխատանքներ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկա օրերին կավարտվի Երևանի քաղաքապետարանի գեոպորտալի ստեղծումը «խելացի քաղաք» («սմարթ սիթի») նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ տարածատեղեկատվական միասնական ծառայությունը՝ GIS համակարգը, ընդլայնվում է։
Նրա խոսքով` այդ համակարգի (Երևանի քաղաքապետարանի գեոպորտալ) ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։
«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։
Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։ Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։