00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անորսալի Ժանը». կես դար անց հայ շինարարի համար ԲԱՄ-ը դեռ շարունակվում է

© Photo : provided by Varujan MatosyanՎարուժան Մաթոսյանը (վերին շարքի անկյունում) ԲԱՄ մեկնող կոմսոմոլական ջոկատում, 1974 թ
Վարուժան Մաթոսյանը (վերին շարքի անկյունում) ԲԱՄ մեկնող կոմսոմոլական ջոկատում, 1974 թ - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Բաժանորդագրվել
Վարուժան Մաթոսյանը Հաղպատից ԲԱՄ էր մեկնել 22 տարեկանում։ Վրանային քաղաքում` տայգայի մեջտեղում, նա կառուցեց ապագա մայրուղին, հեռակա սովորեց Իրկուտսկի պոլիտեխնիկականում, իսկ հետո՝ տարիներ անց, երկաթգիծ կառուցեց դեպի աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրերից մեկը ՝ Ուդոկանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. 50 տարի առաջ ստորագրվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ նախարարների խորհրդի համատեղ որոշումը Բայկալ-Ամուրյան մայրուղու շինարարությունը սկսելու մասին։ Թվում է` այնքան էլ վաղուց չի եղել, բայց արի ու տես` ոչ ոք չի հաշվել, թե որքան ԲԱՄ-ական հայ է եղել, նրանցից քանիսն են ողջ։
Իհարկե, ԲԱՄ-ի շինարարների կյանքին ամեն րոպե վտանգ չէր սպառնում, ինչպես, օրինակ, Չեռնոբիլի փրկարարների դեպքում էր,բայց շինարարությունում էլ ոչ բոլորը կարող էին դիմանալ։ Հայկական ԽՍՀ կոմերիտականների ջոկատից, ուր ընդունեցին նաև Վարուժան Մաթոսյանին, 15 հոգու մոտ կեսն առաջին իսկ տարում տուն վերադարձավ։
© Photo : provided by Varujan MatosyanՎարուժան Մաթոսյան
Ветеран строительства БАМа Варужан Матосян - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Վարուժան Մաթոսյան
«Լավ տղաներ էին, ուղղակի ոչ բոլորն էին կարողանում դիմանալ։ Հասկանալի է՝ դա միայն Սիբիր չէ, ասենք, քաղաք չէ կամ նույնիսկ գյուղ չէ: Մեզ ուղղաթիռով իջեցրին հենց տայգայի մեջտեղում։ Այնպես որ՝ մի բան է երազելը, մեկ այլ բան՝ փաստի առաջ կանգնելը», – ասում է Մաթոսյանը։

Իսկ առհասարակ․․․

Իսկ առհասարակ՝ ԲԱՄ-ի մասին Մաթոսյանն իմացել էր դեռ զորացրվելուց առաջ՝ 1973 թվականի աշնանը։«Դեմբելներին» մոտենալով՝ կապիտանն ասաց․ «Կառուցվելու է «Բայկալ-Ամուրյան» մայրուղին («ԲԱՄ» հապավումն այն ժամանակ դեռ չէր գործածվում), ով ուզում է գնալ այնտեղ, թող մտածի»:
© Photo : provided by Varujan MatosyanՎարուժան Մաթոսյանը ԲԱՄ–ի շինարարության տարիներին
Варужан Матосян на стройке БАМа - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Վարուժան Մաթոսյանը ԲԱՄ–ի շինարարության տարիներին
Զինծառայությունից առաջ Վարուժանը հայրենի գյուղից՝ չքնաղ Հաղպատից, եկել էր Երևան. երազումէր ընդունվել լրագրության բաժին, բայց չբավականացրեց մի միավոր: Աշխատանքայինփորձ ձեռք բերելու համար (նախքան նորից բուհ դիմելը) գնաց «Նաիրիտ» գործարանին կից ուսումնարան, որտեղ էլ անցավ երեկոյան հերթափոխի։Երկրորդ տարում նույնպեսհամալսարան ընդունվել չստացվեց։

Մեքենավար, վարորդ և պարզապես կոմերիտական

«Երբ նորից «կտրվեցի», ինձ զինկոմիսարիատից կանչեցին ու հարցրին՝ ինչ մասնագիտություն ունես, որտեղ ես սովորում: Դա հարցնում են՝ հասկանալու համար, թե ուր ուղարկեն։ Ես սկսեցի. «Սովորում եմ կոմպրեսորային և սառնարանային սարքավորումների մեքենավար»։ Իսկ զինկոմը երբ լսեց «մեքենավար», ասաց` վերջ, բավական է, և ինձ գրանցեց երկաթուղային զորքերում», - ժպիտով պատմում է Մաթոսյանը:
© Photo : provided by Varujan MatosyanՎարուժան Մաթոսյանը
Варужан Матосян после окончания школы и во время службы в армии - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Վարուժան Մաթոսյանը
Այսպես նա ընկավ Լենինգրադի մերձակայքում տեղակայված ուսումնական մաս, որտեղ վարորդական հմտություններ ձեռք բերեց:Դրանից հետո նա լիովին կարող էր վարորդություն անել արդեն տանը, բայց իմանալով, որ կոմերիտականներին հավաքագրում են հենց այն մայրուղում, որի մասին խոսում էր կապիտանը, գրանցվեց աշխատելու համար։ Այստեղ մրցակցությունը հեղինակավոր բուհերից պակաս չէր, միայն թե չափորոշիչը ոչ թե միավորն էր, այլ ֆիզիկական պատրաստվածությունը և աշխատանքային փորձը:
Մի քանի հարյուրից ընտրեցին 15 հոգու, որոնց բերեցին Մոսկվա՝ կոմերիտմիության համագումարին, իսկ այնտեղից ՝ 1974-ի ապրիլին, գնացքով տարան ԲԱՄ։ Նախ՝ Ուստ-Կուտ ավան, այնտեղից էլ, արդեն ուղղաթիռով` դեպի Զվյոզդնի ավան՝ ապագա Տայուրա կայարան:

«Միայն ուղղաթիռով կարելի է տեղ հասնել»

Այլ ձև չկար, քանի որ այդ անանցանելի տայգա տանող ճանապարհներ չկային։ Դրա համար էլ տեղում ո՛չ տեխնիկա կար, ո՛չ էլ, առավել ևս, տներ: Միայն վրաններ։ «Դերսու Ուզալա» ֆիլմի հերոսներից (որն էկրան էր բարձրացելմոտավորապես նույն տարիներին) հերոսներից ԲԱՄ-ականները տարբերվում էինմիայն գրպանիլապտերներով, կապի միջոցներով ևմեկ-երկու փոխադրող տրակտորով։
Սկզբում նրանց, ովքեր չգիտեին, սովորեցնում էին կացնի հետ աշխատել:Մաթոսյանն ու նրա ընկերները նախ կտրեցին ապագա ճանապարհի տեղը։ Միայն մեկ տարի անց սկսեց գալ տեխնիկան՝ բուլդոզերները,«ԿրԱԶ»–ները, իսկ հետո՝ գերմանական «Մագիրուսը», ճապոնական «Կատոն» և այլն։ Այստեղ էլ Վարուժանըդարձավ «անորսալի Ժան»․ համենայն դեպս, նրան այդպես է հիշել էսսեիստ Գևորգ Մարտիրոսյանը «Սևանից մինչև Բայկալ» գրքում, որը լույս տեսավ այդ տարիներին և նվիրված էր ԲԱՄ-ի հայ շինարարներին:
© Photo : provided by Varujan MatosyanՎարուժան Մաթոսյանին շնորհված «Բայկալ-Ամուրյան մայրուղու կառուցման համար» և «ԲԱՄ-ի 45 տարին» մեդալները
Медали За строительство Байкало-Амурской магистрали и 45 лет БАМ, врученные Варужану Матосяну - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Վարուժան Մաթոսյանին շնորհված «Բայկալ-Ամուրյան մայրուղու կառուցման համար» և «ԲԱՄ-ի 45 տարին» մեդալները
Անորսալի էր, քանի որ անընդհատ ճանապարհներին էր՝ հողն ապագա մայրուղու վրա լցնելու ընթացքում սահմանելով նորանոր ռեկորդներ: Մատենավարուհին երկար ժամանակ չէր ուզում հավատալ այն թվերին, որոնք մտցվում էին ԲԱՄ-ից առաջ դեռևս աշխատել չհասցրած տղայի անվան դիմաց։ Կասկածները ցրվեցին, երբ Վարուժանը նրան առաջարկեց մի օր իր հետ գնալ (ճամփախափանքով 50–ից ավելի երթ, յուրաքանչյուրը՝մի քանի կմ)։
Շուտով այդ ուղիով անցավ Հայկական ԽՍՀ-ից եկած շինմոնտաժային գնացքը։Այդպիսիներ ուղարկում էր միութենական յուրաքանչյուրհանրապետություն՝ ԲԱՄ-ի վրա կայարանններ կառուցելու համար։Հայաստանը գնացքով մի ամբողջ շարժակազմ տուֆ էր բերել,որից էլ կառուցվեց «Զվյոզդնայա» կայարանը։

«Չեմ հավատում, որ այս պտուտակներն իրենց ուսերին պահում են մեր երկիրը»

Հայկական ջոկատը ԲԱՄ-իվրա կառուցել է Տայուրա (այժմ՝ «Զվյոզդնայա»), վրացականը՝ Նիա կայարանը։ Պատահում էր՝ ԲԱՄ-ականները միմյանց հյուր էին գնում (տայգայում 30-40 կիլոմետրը գրեթե կողքիդ է): Մի անգամ վրացի հյուրերը Տայուրաէին եկել հենց «Արարատ» – «Դինամո» ֆուտբոլային հանդիպման օրը։Ակումբում միացրին հեռուստացույցը, ամեն ինչ՝ ինչպես ընդունված է՝ լարված ծխել, գլուխը բռնել, «ոչ այնքան ճիշտ» արտահայտվել... հյուրերըհեռացան տոնական տրամադրությամբ՝ հաղթել էին թբիլիսցիները:
«Զվյոզդնայան». ինչպես 50 տարի առաջ Հայաստանը կառուցեց ԲԱՄ-ի առաջին կայարանը
Շուտով շինարարներին բաժանեց կրակե պատնեշը։ Տայգայում հրդեհ էր բռնկվել, որը Նիայի շինարարներին կրակե օղակի մեջ առավ։ Հայ ԲԱՄ-ականները ուղղաթիռով հասան հրդեհի վայր՝ մի քանի օր շարունակ մարելով այն։ Տայգայում ո՛չ բրանդսպոյտներ կային, ո՛չ էլ հրշեջ ավիացիա։ Մարում էին ձեռքերով․․․ Հայերի հետ կողք կողքի՝ ռուսներ, ուկրաինացիներ, մոլդովացիներ, բուրյաթներ, օսեր։ «Հրդեհաշիջման ԽՍՀՄ հավաքական». այսպես նրանց կնքեցին ամբողջ ԲԱՄ-ում:
Այս թեմայով հարցերին Վարուժանը պատասխանում է. «Սովորական բան է՝ դու օգնեցիր, քեզ ձեռք հասցրին... Տայգան տայգան է»:
ԲԱՄ-ը Վարուժանի համարանդեմ «նախագիծ» չէր, ոչ էլ նա այնտեղ «պտուտակ» էր։ Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Պտուտակներ» հայտնի բանաստեղծությունը թեև գրվել է ԲԱՄ-ից 12 տարի առաջ, բայց այն Վարուժանի և նրա ընկերների մասին է: Գումարը, որ Վարուժանը վաստակում էր ԲԱՄ-ում՝ բաժանում էր ընկերներին ու ծանոթներին (ով կխնդրեր), բայց նախանձախնդրորեն պահպանում էր նվիրական մակագրությամբ բանաստեղծությունների հատորը, որը նրան նվիրել էր ինքը՝ ԲԱՄ-ի շինհարթակ ժամանած Ռոժդեստվենսկին։
© Photo : provided by Varujan MatosyanՌոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի ստորագրությամբ՝ նվիրաբերված ԲԱՄ-ի շինարար Վարուժան Մաթոսյանին
Сборник стихов Роберта Рождественского с подписью автора, подаренный строителю БАМа Варужану Матосяну - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի ստորագրությամբ՝ նվիրաբերված ԲԱՄ-ի շինարար Վարուժան Մաթոսյանին
«Այդ գիրքը հիմա էլ իմ տանն է։ Տիեզերագնաց Վիտալի Սևաստյանովի ինքնագիրն էլ կա, երգահաններ Օսկար Ֆելցմանի, Ալեքսանդր Մորոզովի... Դին Ռիդն էր եկել մեզ մոտ։ Կիթառով բարձրացել էր «Մագիրուսի» (գերմանական արտադրության բեռնատար,-խմբ.) վրա, ռուսերենով ասել՝ «ողջույն, ողջույն, ընկերներ» և երգել», - հիշում է Մաթոսյանը։

«ԲԱՄ. չէ՞ որ այն շարունակվում է»

Հարցին, թե ինչու ԲԱՄ-ից հետո չվերադարձավ հայրենի Հաղպատ, այլ մնացԻրկուտսկում, Մաթոսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ ԲԱՄ-ն ավարտվել է։ Այն շարունակվում է»։ Եվ իրավացի էր․ հետագա տարիներին նա մասնակցեց Ռուսաստանում ամենամեծ՝ Ուդոկանի պղնձի հանքավայր տանողի երկաթուղու կառուցմանը։ Տասնամյակների աշխատանքի ընթացքում Մաթոսյանը անտառահատից և վարորդից հասել է Արևմտյան ԲԱՄ-ի շինտրեստի գլխավոր մեխանիկի, ապա «Զապբամստրոյ» (Запбамстрой) տրեստի գլխավոր տնօրենի պաշտոններին։ Իրկուտսկի պոլիտեխնիկականում նա սովորել է հեռակա՝ կրկին լինելով տայգայի մեջտեղում և անվերջանալի վարորդական երթևեկների մեջ, իսկ թոշակի է անցել 2020 թվականին՝ 68 տարեկանում։Հիմա նա երկար ժամանակ է`ապրում է գերանակապ ամառանոցային տնակում, որը կառուցել է իր իսկ նախագծով (այժմ ավարտում է երկրորդ տունը՝ գազաբետոնից)։
Բայկալ-Ամուրի մայրուղին պատմականորեն անհրաժեշտ էր Ռուսաստանին. Պուտին
Կոմերիտմիության 17-րդ համագումարից հետո Մոսկվայից ԲԱՄ մեկնածներից երեքն են մնացել Իրկուտսկում. Մաթոսյանը, Ռուսլան Ուրումովը Տաջիկստանից և Գեորգի Գուբաևը Վրաստանից։
«Շնորհակալ եմ, որ ինչ-որ մեկը հիշում է մեզ», - ասում է Մաթոսյանը:

Չենք կասկածում

Կրեմլի համագումարների պալատում՝ այնտեղ, որտեղից նրանք կես դար առաջ մեկնեցին մեծ շինհրապարակ, ապրիլի վերջին մեծարեցին հինԲԱՄ-ականներին, որոնց թվում էր նաև Մաթոսյանը։ Մոսկվայից նա որոշ ժամանակով եկավ Հայաստան։
Դրանից առաջ նա վերջին անգամ հայրենի երկրամասում եղել էր 2022 թվականի նոյեմբերին՝ իր 70-ամյակին։ Այստեղ նա հասցրեց վերջին անգամ տեսնել 93-ամյա մորը, որը մահացավ դրանից քիչ անց։
Նա երազում է ևս մեկ տուն կառուցել Հաղպատում (ծնողների տան մոտ) և այգի տնկել։ Չենք կասկածում, որ դրա համար առաջավոր ԲԱՄ-ականը մեզնից ոչ միայն ոչ պակաս էներգիա ունի, այլ մի բան էլ ավել։
Լրահոս
0