https://arm.sputniknews.ru/20240708/ajs-tarva-arajin-5-amsum-hhum-aveli-shat-mard-e-tsnvel-qan-mahacel-vitshakagrutjun-78119243.html
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Հունվար–մայիս ժամանակահատվածում ամուսնություններն ավելի շատ են եղել, քան ամուսնալուծությունները։ 08.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-08T16:28+0400
2024-07-08T16:28+0400
2024-07-08T19:16+0400
հայաստան
ծնունդ
մահ
ամուսնություն
ամուսնալուծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78127909_0:0:1410:793_1920x0_80_0_0_f0b701da52fd6bb3697c9c2dedc71623.png
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2024 թ. առաջին 5 ամսում Հայաստանում ավելի շատ մարդ է ծնվել. քան մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները։Ըստ հրապարակված տվյալների` 2024 թ. հունվար–մայիսին ՀՀ–ում ծնվել է 13 122 մարդ, մահացել` 11 297–ը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը մի փոքր շատ է եղել`14 273 մարդ, մահացածներինը` ավելի քիչ` 10 707 մարդ։Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թ., ավելի շատ մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։ՀՀ սահմանային անցակետերով իրականացված գրանցումներով 1 624 239 մարդ է մուտք գործել երկիր, 1 633 458–ը` դուրս եկել։ 2023 թ. ՀՀ մուտք է գործել 1 629 733, դուրս եկել 1 642 096 մարդ։Ամենից շատ ՀՀ են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ֆիլիպիններից, ԱՄՆ–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78127909_107:0:1308:901_1920x0_80_0_0_4ec634a4db2ee675e40e70d0c2efff27.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, инфографика
հայաստան, ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, инфографика
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
16:28 08.07.2024 (Թարմացված է: 19:16 08.07.2024) Հունվար–մայիս ժամանակահատվածում ամուսնություններն ավելի շատ են եղել, քան ամուսնալուծությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2024 թ. առաջին 5 ամսում
Հայաստանում ավելի շատ մարդ է ծնվել. քան մահացել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է ժողովրդագրական հիմնական ցուցանիշները։
Ըստ հրապարակված տվյալների` 2024 թ. հունվար–մայիսին ՀՀ–ում ծնվել է 13 122 մարդ, մահացել` 11 297–ը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ. նույն ժամանակահատվածում ծնվածների թիվը մի փոքր շատ է եղել`14 273 մարդ, մահացածներինը` ավելի քիչ` 10 707 մարդ։
2024 թ. առաջին 5 ամսում ամուսնություններն ավելի շատ են եղել, քան ամուսնալուծությունները` գրանցվել է 6 324 ամուսնություն, 1 835 ամուսնալուծություն։ 2023 թ. այս ցուցանիշները քիչ են տարբերվել` 6 469 ամուսնություն և 1 793 ամուսնալուծություն։
Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թ., ավելի շատ մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։
ՀՀ սահմանային անցակետերով իրականացված գրանցումներով 1 624 239 մարդ է մուտք գործել երկիր, 1 633 458–ը` դուրս եկել։ 2023 թ. ՀՀ մուտք է գործել 1 629 733, դուրս եկել 1 642 096 մարդ։
Ամենից շատ ՀՀ են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ֆիլիպիններից, ԱՄՆ–ից։