00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ կարիքն ունի ծերանոցը, կամ ի՞նչ հետևություններ կարելի է անել Ջո Բայդենի «կախումներից»

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2024
Ջո Բայդեն
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը, որն արդեն 84 տարեկան է, ճանաչում է բազմաթիվ հասակակիցների, որոնք, ի տարբերություն Ջո Բայդենի, շարունակում են կապակցված խոսել և վախենալ ոչ թե ծերությունից, այլ ավելի վատ բանից։
Որոշ հաշվարկներով` Հայաստանում 2050 թվականին տարեցների թիվը կգերազանցի ընդհանուր բնակչության 21 տոկոսը։ ԱՄՆ մարդահամարի ազգային բյուրոյի տվյալներով` երկրում վերջին տասնամյակի ընթացքում 65 տարեկանից բարձր բնակչության թիվը վերջին 130 տարում աճել է ավելի արագ, քան երբևէ։ Դա մեզ մոտեցնում է իրար։
Տարբերությունն այն է, որ մեր պարագայում երկարակեցությունը սովորական սոցիալ-կենսաբանական երևույթ է, մինչդեռ Ամերիկայում այն «թաթախված» է քաղաքականության մեջ։
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Շեյլա Նազարյանը բրիտանական «Daily Mail»-ին խոստովանել է․ «Եթե Բայդենը սովորական տարեց լիներ, ուշադրությունս չէի կենտրոնացնի դրա վրա։ Բայց ինձ թվում է` մեր գլխավոր հրամանատարի մտավոր հետամնացությունը սպառնում է ազգային անվտանգությանը, իսկ դա վերաբերում է բոլորիս»։
Ինչպես չընկնել ջրափոսը, կամ մի քանի խոսք ԱԺ–ում հայտնված կալոշների «ծագումնաբանությունից»
Բ․ Մակեյթն ամերիկացի է, 83 տարեկան։ «Ես բժիշկ եմ և ինքս տառապում եմ «Պարկինսոնով»։ Կինս էլ։ Այնպես որ մի բան կարելի է հաստատ ասել` Բայդենը` որպես նախագահ, պիտանի չէ և ամբողջ երկրի համար սպառնալիք է ներկայացնում։ Բնականաբար, կուլիսների հետևում գտնվող դեմոկրատները գիտեն դա, էլ ինչո՞ւ են նրանք թողնում, որ այդ մարդն առաջադրվի, կարծես ոչինչ չի պատահել»։ Հարցը կախված է օդում։
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նման խնդիր չունի, այս դեպքում այլ հարցեր կան, բայց երկրում տարեցներն ավելի են շատանում, ոչ ոք չի ուզում մեռնել, իսկ թե ավագ սերունդը ինչ հիվանդությունների է ավելի հաճախ բախվում, չէր խանգարի իմանալ։ Եվ գործող ու նախկին նախագահների հիվանդության ախտորոշումներն այստեղ պետք են՝ որպես նախազգուշացում և մտորումների նյութ։
Օրինակ` անցած շաբաթ (Թրամփի հետ անցկացված և շռնդալից տապալված հեռուստաբանավեճի մասին խոսելու ցանկություն չկա) հանդիսատեսը տեսավ լոսանջելեսյան միջոցառման ժամանակ Ջո Բայդենի տարօրինակ «կախումների» շարքը, որն արտահայտվում էր նախագահի դեմքի և մարմնի «քարացվածությամբ»։ Ելույթից հետո նա սառած և մի քանի վայրկյան անհաղորդ նայում էր բազմությանը (Ձեր դեպքում նման բաներ նկատո՞ւմ եք)։
Սպիտակ տան ներկայացուցիչն անմիջապես հերքեց նախագահի արգելակված արձագանքի մասին ենթադրությունը՝ պատահածը բացատրելով նրանով, թե Բայդենն ընդամենը ցանկանում էր հայացքով «ընդգրկել» բոլոր հավաքվածներին։
Ընդ որում` դեպքից մի շաբաթից էլ քիչ առաջ նախագահը «սառել» էր Ազատագրման օրվա միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սպիտակ տանը։
Հեռուստառեպորտաժների կադրերում երևում է, թե ինչպես է Բայդենն անհաղորդ նայում իր կողքին պարող փոխնախագահ Քամալա Հարիսին։ Անհասկանալի էր նաև նախագահի ելույթը (մեր տարեցները պետք է դրա վրա էլ ուշադրություն դարձնեն)։
Նման «կախումները» և բարբաջանքը, որ հաճախ ցուցադրում է ծերուկ Ջոն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող են լուրջ հիվանդության ախտանիշներ լինել, որոնց բուժման միջոցներ առայժմ գոյություն չունեն։ Նկատի առնելով դա՝ միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Բայդենի` փետրվարին հրապարակված ամենամյա բուժզննման հերթական հաշվետվությամբ նշվում է քրոնիկ հիվանդությունների մի ամբողջ շարք։ Այստեղ ձեզ համար (հուսով եմ` ոչ ուղիղ իմաստով) և՛ ապնոէ կա (քնի ժամանակ թոքերի օդափոխման դադար), և՛ թթվային ռեֆլյուքս (ստամոքսային հիվանդություն), և՛ առիթմիա, խոլեստերինի բարձր մակարդակ, սեզոնային ալերգիա․․․ և այդ ամենին գումարած՝ ոտնանյարդերի վնասվածքով արթրիտ։
«Պատմությունը... բարի կլինի». ինչպես են հեռացել տարբեր երկրների ղեկավարները
Ի՞նչ անենք մենք՝ տարեցներս, նման դեպքերում ինչպե՞ս վարվենք։ Քանի որ մենք դեռ նախագահներ կամ նման կարգի բաներ չենք, առաջարկվում է ընդունել դեղեր, որոնք նոսրացնում են արյունը (ճիշտ է՝ դրա հակադարձ էֆեկտը գիտակցության մթագնումն է), մինչդեռ Բայդենին նշանակված են նաև հատուկ, հրապարակման ոչ ենթակա դեղամիջոցներ։
Բոլոր դեպքերում լավ կլինի իմանալ և ըմբռնել՝ «կախումները» կարող են լինել լուրջ հիվանդության ախտանիշ։ «Դիմակի պես քարացած դեմքը, թուլացած ժեստիկուլյացիան, դանդաղեցված թարթումը կարող են լինել կենտրոնական նյարդային համակարգի լուրջ խախտման, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ»,- պարզաբանում են լոսանջելեսյան բժիշկները։
Դոկտոր Ստյուարտ Ֆիշեր՝ ներքին հիվանդությունների մասնագետ Նյու-Յորքից․ «Ոչ ոք չի սիրում ընդունել, որ ինքը ծեր է, ո՛չ ես ինքս, ո՛չ էլ հատկապես ԱՄՆ նախագահը, բայց որոշ դեպքերում ստիպված ես»։
Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ «Որպես պետական ծառայող և ընտրովի պաշտոնատար անձ` Բայդենը որոշակի պատասխանատվություն է կրում նրանց առաջ, ովքեր քվեարկել են իր օգտին»,– նկատում է Ֆիշերը։ Եվ դա նույնպես ճիշտ է։
Բայդենն արդեն դարձել է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը․ նրա շարժողականությունը և վերլուծական ունակություններն ակնհայտորեն լավագույն վիճակում չեն։ Հարավային Կորեայում ելույթ ունենալիս նա հայտարարել էր, թե չի հիշում իր տարիքը․ «Ինչ վերաբերում է տարիքիս, ապա չեմ կարող անգամ ասել, թե քանի տարեկան եմ։ Նույնիսկ թիվը չեմ կարող ասել։ Ուղղակի չի ֆիքսվում դա»։
Եվ միանգամից հարց` եթե 80-ամյա նախագահը չի հիշում, թե հիմա իր հետ ինչ է կատարվում, ինչպիսի՞ն կլինի նա երկրորդ ժամկետի ավարտին, երբ հասնի 86 տարեկանի։ Արտառոց է, որ Բայդենի կինը, զավակները և թոռները իրենց հարազատին` ամուսնուն, հորը և պապիկին խորհուրդ չեն տալիս հեռանալ ուժերից վեր աշխատանքից և անցնել հանգստի։
Զարմանալի է` ավելի քան 330 մլն բնակիչ ունեցող երկրում, որտեղ բավարար չափով կան խոհեմ առաջնորդներ, նահանգապետներ, քաղաքապետներ, արդյունաբերողներ, հանկարծ տեղի է ունենում «ռևանշ-խաղ» Բայդենի և Թրամփի միջև, որը նույնպես պատանի չէ։
«Ինչպե՞ս հայտնվեցինք նման իրավիճակում, ի՞նչը սխալ ճանապարհով գնաց»,– տարակուսում են բազմաթիվ ամերիկյան ԶԼՄ-ներ։ Պատասխանի տարբերակներից մեկը՝ քաղաքականության մեջ ձախողված այս երկուսը պարտադրվեցին հանրությանը, քանի որ փոխնախագահ Քամալա Հարիսի և խոցված մյուս օդաչուների ֆոնին նրանք գրավիչ այլընտրանք են։
․․․Անձամբ ես, որ արդեն 84 տարեկան եմ, լավ եմ հիշում իմ տարիքը և ճանաչում եմ բազմաթիվ հասակակից-ոչ նախագահների, որոնք շարունակում են կապակցված խոսել, ուշադիր լսել, լավ հաշվել և գրագետ գրել, իսկ պատահում է՝ նաև ոչ հիմար մտքեր արտահայտել, և նրանք հասկանում են, որ պետք է վախենալ ոչ թե ծերությունից, այլ ավելի վատ բանից` ծերությանը չհասնելուց։
Բոլոր դեպքերում հավատացե՛ք ինքներդ ձեզ, չհանձնվե՛ք և ապրե՛ք երկար։
Երիտասարդ ծերունիներ. մազերի սպիտակելը դատավաճիռ չէ՞
Լրահոս
0