00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
6 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
История России глазами иностранцев, обмен опытом и отсутствие нацпамяти
15:04
23 ր
Исторический ликбез
Зачем за рубежом портили имидж СССР и как это делали?
15:33
22 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես չընկնել ջրափոսը, կամ մի քանի խոսք ԱԺ–ում հայտնված կալոշների «ծագումնաբանությունից»

© Photo : press office of the Parliament of RAԱրման Բաբաջանյանի կազմակերպած շոուն ԱԺ–ում
Արման Բաբաջանյանի կազմակերպած շոուն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն ուշադրություն է դարձրել ՀՀ ԱԺ ամբիոնից արևմտամետ քաղաքական գործչի ելույթին։ Նա ամերիկյան հայտնագործությունը՝ կրկնակոշիկը, դրել էր ԵՄ դրոշի վրա և, առանց երկրների անունները նշելու, հայտարարել, որ Հայաստանը պետք է վճռական ընտրություն կատարի։
1960-ի աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովը կոշիկը ոտքից հանեց և, սպառնալով ընդդիմախոսներին, սկսեց դրանով թակել սեղանին: Բոլորը տարակուսած էին։
Օրերս «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, գտնվելով Ազգային ժողովում, ծոցից հանեց կրկնակոշիկը, թափահարեց իր գլխավերևում և դրեց ամբիոնից կախվող ԵՄ դրոշի վրա։ Բոլորը ծիծաղեցին։
Հայաստանին կընդունե՞ն արդյոք ժողովուրդների եվրոպական ընտանիք, և, եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ պայմաններով․ դա, ինչպես ասում են, դեռ օդում կախված բան է, իսկ մենք խոսում ենք կրկնակոշիկի մասին, որի հետ Եվրոպայի ֆանատը, որ կողմից էլ նայես, անհարմար վիճակում հայտնվեց։
Ամենայն հավանականությամբ՝ չիմացությունից։ Ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Ռուսաստանը ոչ միայն փղերի հայրենիքն է, այլև կոշիկի այդ տեսակի, իսկ մնացած ամեն ինչը, այդ թվում Դմիտրի Մենդելեևը՝ քիմիայում, Սերգեյ Կորոլյովը՝ տիեզերքում, Դմիտրի Շոստակովիչն ու Արամ Խաչատրյանը՝ երաժշտության մեջ, Գալինա Ուլանովան՝ բալետում, անհաղթ եռյակը (Խարլամով-Պետրով-Միխայլով)՝ սպորտում, Իվան Բոտկինը՝ բժշկության մեջ և այլն, և այլն, և այլն՝ այդ բոլորը մի տեսակ կողքից է, երկրորդ-երրորդ հերթին, իսկ Ռուսաստանը «կալոշների հայրենիքն է» և ուրիշ ոչ մի բանով չի կարող գլուխ գովել։
Հանրաքվե եք անում, որ ի՞նչ անեք․ Շարմազանովը` Հայաստանի եվրոպականացման սպառնալիքների մասին
Իսկ հիմա կրկնակոշիկների (կալոշների կամ գալոշների) մասին՝ առավել մանրամասն։ Աշխարհում դրանց «ծննդյան օրը» նշվում է փետրվարի 4-ին։ Հիշեցնենք նաև, որ gallica-ն (լատիներենից թարգմանաբար՝ գաղիական սանդալ) առաջին անգամ աշխարհին ցուցադրել է ամերիկացի գյուտարար և գործարար Չարլզ Գուդրիչը, և դա տեղի է ունեցել ոչ թե Ռյազանում, Կազանում կամ հյուսիսային Մուրմանսկում ինչ-որ տեղ, այլ Բոստոն քաղաքում հեռավոր 1924 թվականին, իսկ վաճառքում դրանք հայտնվել են 1931 թվականի փետրվարին, ինչի առիթով էլ հաստատվել է այդ ոչ այնքան համաժողովրդական, բայց, այնուամենայնիվ, տոնը։
Այն պատրաստվում էր կաուչուկը ծծմբի հետ «զոդելու» միջոցով, չէր վախենում ո՛չ ջերմությունից, ո՛չ ցրտից, և շուտով սիրվեց ոչ միայն իր հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս, որտեղ էլ, ինչպես գիտենք, գտնվում է Ռուսաստանը։ Այստեղ պետք է նկատել, որ կրկնակոշիկները ոչ միայն հասարակ մարդիկ էին օգտագործում, այլև բարձր դիրք զբաղեցնող հարուստ ազնվականները։
Ո՞րն է կրկնակոշիկի մեծ առավելությունը, որը հայկական կուսակցություններից մեկի սրամիտ ղեկավարը ԱԺ-ում հանեց իր գրպանից։
Կրկնակոշիկների՝ որպես փոխնորդ կոշիկների առավելությունն այն է, որ վատ եղանակին թատրոն, աշխատանքի կամ որևէ այլ տեղ գնալիս կարիք չկա լրացուցիչ զույգ կոշիկ տանել, իսկ կոշիկները փոխելու գործողությունը հեշտ է և քիչ ժամանակ է զբաղեցնում։
Այդպես՝ կրկնակոշիկները կտորե տոպրակի մեջ դրած, խորհրդային շրջանի դպրոցականների շատ սերունդներ են դպրոց գնացել, հետո դրանց մասին մոռացան և հանկարծ հիշեցին բոլորովին վերջերս՝ այս ամառ, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի գյուղերից մեկն էր գնացել, որպեսզի տեղի բնակիչներին բացատրի սահմազատման առավելությունները։
Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք գնում էին թանձր, չլպպացող ցեխի միջով` փորձելով չթրջել շալվարները այդ ցեխի մեջ։ Զարմանալի էր ոչ թե այն, որ եկածները կրկնակոշիկներ չէին բերել (այսօր ո՞վ ունի դրանցից), այլ այն, թե ինչպես է իշխանություններին (գյուղական, ՏԻՄ և ավելի բարձր) հաջողվում մեր օրերում այնպիսի գյուղ ունենալ, որի փողոցներով ո՛չ ոտքով, ո՛չ մեքենայով չես կարող անցնել։
Ուզում են ԵՄ–ի քողի տակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնել. հայտարարություն
Բայց վերադառնանք կրկնակոշիկներին։ Վարկածներից մեկի համաձայն՝ դրանք հորինել է անգլիացի Ռեդլին 19-րդ դարի սկզբում։ Իր հայտնագործությունը Անգլիայում արտոնագրելով որպես «կոշիկի պատյաններ», նա հայտնաբերել է, որ հում կաուչուկը, որից այն պատրաստվում էր, խոնավ եղանակին փշրվում է, իսկ շոգ եղանակին՝ հալվում։
Հենց այդ ժամանակ էլ անգլիացի քիմիկոս, Լոնդոնի թագավորական միության անդամ և խիստ հաջողակ գործարանատեր Չարլզ Մակինթոշը մշակում է կտորները կաուչուկի լուծույթով մշակելու տեխնոլոգիան, սոլվենտի՝ քարածխի գազիֆիկացման կողմնակի արտադրանքի միջավայրում։ Հիշեցնենք պարոն Բաբաջանյանին, որ այն ժամանակների չխոնավացող վերարկուներն էլ հենց Մակինթոշ էին կոչվում։
Ռուսաստանում կրկնակոշիկների արտադրությունը սկսել է 1860 թվականին Պետերբուրգում, և արդեն դարասկզբին՝ ռուս-ամերիկյան «Եռանկյունի» ռետինի գործարանի ընկերակցության արտադրամասերում։ Տարեկան թողարկվում էր մինչև 20 միլիոն զույգ։ Ընդ որում, ռուսական կրկնակոշիկների մեկ քառորդը արտահանվում էր։
Երկու խոսք ռուսերեն «сесть в калошу» (բառացի՝ ընկնել կրկնակոշիկի մեջ) դարձվածքի մասին, որը հայտնվել է հին Ռուսաստանում, երբ զվարճանալու համար մարտեր էին կազմակերպում։ Այդպիսի խաղերը հիմնականում տեղի էին ունենում գարնանը, երբ շուրջբոլորը ջուր ու ցեխ էր, և մենամարտերի ժամանակ կռվողները հաճախ ցեխաջուրն էին ընկնում («կալոշա» բառը, որը հիմա ռետինե կոշիկ է նշանակում, առաջացել է калужа – ջրափոս բառից)։ Մարտի այդպիսի ավարտը հանդիսատեսին և մյուս մասնակիցների քմծիծաղի առիթ էր տալիս, այդ պատճառով էլ արտահայտությունը կապվում է սխալ գործելու կամ անփութություն թույլ տալու հետ։
ԵՄ–ին ՀՀ–ում հանրաքվե է պետք միայն ռուսական ռազմակայանի դուրսբերման համար. Հարությունյան
Բացի «сесть в калошу» արտահայտությունից, ռուսերենում հաճախ ասում են նաև «съесть калошу», բառացի՝ ուտել կրկնակոշիկը։ Բայց դա ուրիշ պատմություն է։ Ֆրանսիացի գրող Ռոմեն Գարիի «Խոստումը լուսադեմին» ինքնակենսագրական վեպում տղան պատրաստակամություն է հայտնում ի ապացույց հարևանի աղջկա՝ Վալենտինայի հանդեպ իր սիրո, հում կալոշ ուտել, ինչը դիտվում է որպես անձնուրաց զգացմունքի բարձրագույն քաջագործություն: Վեպի այս դրվագը առիթ է հանդիսացել Վիլնյուսում Ռոմեն Գարիի հուշարձանի համար, որն իրենից ներկայացնում է տղայի բրոնզե քանդակ՝ կրծքին սեղմված կրկնակոշիկով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, որին «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդն ամեն կերպ փորձում է խցկել Եվրոպա, ապա, այո՛, մենք էլ կրկնակոշիկի գործում ամենավերջինը չենք եղել։ Երկար տարիներ Գորիսից ոչ հեռու՝ Շինուհայր գյուղում, գործում էր ռետինե կոշիկների գործարան, պատրաստում էին սպորտային կոշիկներ՝ կեդեր, կալոշներ և ռետինե այլ իրեր։ Հետո գործարանը, որտեղ մինչև հարյուր գյուղացի էր աշխատում, վերածեցին բաց բաժնետիրական ընկերության։ Այսօր այն չի գործում։
Լրահոս
0