00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատմությունը... բարի կլինի». ինչպես են հեռացել տարբեր երկրների ղեկավարները

© Public domainՍտալինը, Ռուզվելտը, Չերչիլը
Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2024
Ստալինը, Ռուզվելտը, Չերչիլը
Բաժանորդագրվել
Շատ կառավարիչներ, հատկապես ապաշնորհներն ու բռնապետները, բոլոր ժամանակներում հուսահատորեն կառչել են իշխանությունից, և պատճառները տաբեր են եղել, բայց ավելի հաճախ՝ հանուն իրենց անվտանգության:
Երկրների և ժողովուրդների կառավարիչները տարբեր ճակատագրեր ունեն, որոնք երբեմն փոխում են պատմությունը, երբեմն անցնում են աննկատ` այնպես, որ մի քանի տարի անց նախկին ղեկավարին այլևս ոչ ոք չի հիշում: Թե ինչպես կարելի է մնալ կամ չմնալ պատմության մեջ սեփական անձի մասին բարի հիշողություններով կամ անեծքով, մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
«Եթե տեսնեիք, թե ինչ կաղամբ եմ աճեցնում, երբեք չէիք պահանջի ինձնից գահ վերադառնալ». Հռոմի կայսր Գայոս Ավրելիոս Դիոկղետիանոս։ Նա կամավոր հրաժարվեց իշխանությունից և տեղափոխվեց իր կալվածք:
Գայոս Դիոկղետիանոսի դեպքը անցած–գնացած բան է. կայսրը ծնվել է անհիշելի 305 թ․-ին։
Ավելի թարմ դեպքերից: Ռոբերտ Մուգաբե՝ ծնված 1924-ին։ Երբ Զիմբաբվեի ավտորիտար տիրակալը, որը մոտ քառասուն տարի իշխանության ղեկին էր, հայտարարեց իր հեռանալու մասին, հարցեր ծագեցին նրա ապագայի վերաբերյալ:
ԽՍՀՄ օրհներգի պատմությունը. ինչպես երգից հանեցին հայի առաջարկած բառերը
Գահընկեց անելով տիրակալին՝ զինվորականները, այնուամենայնիվ, Մուգաբեին թողեցին այն արտոնությունները, որոնցից նա օգտվում էր՝ սպասարկող անձնակազմ, շքեղ առանձնատուն, վերջնահաշվարկի մեծ գումար, ավտոմեքենաներ, ինչպես նաև բիզնես դասով թռիչքների հնարավորություն։
Հազիվ թե հաջողվի համոզել Զելենսկուն տեղափոխվել Բանկովայա 11-ից (Ուկրաինայի նախագահական նստավայր) և վերադառնալ նկարահանման հրապարակում մարդկանց ծիծաղեցնելու իր սովորական գործին։Բայց, ինչպես երևում է, նա ստիպված կլինի տեղափոխվել: «Զելենսկուն ապագան կապված չէ պետության ղեկավարի պաշտոնի հետ։ Ակնհայտ է, որ նրան կհեռացնեն»,- իրավիճակը մեկնաբանում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատմության դասագրքերից գիտենք, որ շատ կառավարիչներ, առաջին հերթին՝ բռնապետները, ամբողջ ուժով կառչել են իշխանությունից. ոմանք վախեցել են իրենց արածի համար պատժվելուց, ոմանք ցանկացել են պահպանել կուտակած հարստությունը, ոմանք վախեցել են զոհ դառնալ իրենց հակառակորդներին։
Ինչպես անապատի հայ ղեկավարին կաթվածի հասցրին, իսկ Բրեստի հայ հերոսին զրկեցին աստղից
Ինչ ճիշտ է, ճիշտ է։ Տարիների կառավարման ընթացքում սխալներ գործելով՝ ղեկավարներից շատերը կորցնում են իրականության հետ կապը, թուլանում` կարծելով, որ երբ ուժ կա (բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ), խիղճն ու արդարությունն ավելորդ են, իսկ օրենքը՝ ինչպես սայլը լծին միացնող ձողը, ուր թեքես, այնտեղ էլ կգնա։ Իրական կյանքում ոչ միշտ է այդպես։
Շարունակենք հետևել առաջնակարգ պաշտոնաթող ղեկավարների ճակատագրերին։ Նախկին դաշտային հրամանատար, ապա Լիբերիայի ղեկավար Չարլզ Թեյլորը երկիրը ղեկավարել է 1997-2003 թթ-երին ։ «Պատմությունը բարի կլինի իմ հանդեպ»: Սխալվեց, չեղավ: Թալանված գանձարանի գործը, սպանությունների մեղադրանքը, սեռական ստրկության վերաբերյալ զգայուն մանրամասները, պատերազմներում երեխա–զինվորների օգտագործումը ստիպեցին լսել նրան ձերբակալելու կոչերը, որից հետո Չարլզ Թեյլորը Նիգերիայից վերադարձվեց լիբերիացիներին, նա կանգնեց Միջազգային դատարանի առջև և ստացավ հիսուն տարվա ազատազրկում: Նշենք, որ սա առաջին դեպքն էր Նյուրնբերգյան դատավարությունից ի վեր, երբ դատարանը վճիռ կայացրեց պետության նախկին ղեկավարի նկատմամբ։
Քչերին է հաջողվում ժամանակին հեռանալ՝ լավ հիշողություն թողնելով սեփական անձի մասին, սակայն սկսելով տեղավորվել պետության գլխավոր գրասենյակում՝ նորաբնակների մեծամասնությունը խոստանում է ազատել աթոռը, եթե հանկարծ այդ աթոռին նստեցնողները դժգոհության առաջին նշանները ցույց տան։
Նույն Զելենսկին: «Ես կանեմ այն ամենը, ինչ կարող եմ։ Եթե չկարողանամ գլուխ հանել, խելացի մարդկանց կբերեմ ու կհեռանամ։ Ուստի գնում եմ հինգ տարով և առաջին օրենքներից մեկն առաջարկում եմ իմպիչմենտի մասին օրենքը»։ Կա՛մ պաշտոնավարումն ավարտած նախագահը հիանալի է աշխատել, կա՛մ խելացի մարդիկ վերացել են Ուկրաինայում...
Պատմությունը նաև դեպքեր է հիշում, երբ մարդիկ իր խոստումները կատարած առաջնորդին չեն թողել հանգստի գնալ և շնորհակալություն են հայտնել կատարած աշխատանքի համար։
1940 թ․-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը պատմության մեջ առաջին և միակ անգամ ընտրվեց երրորդ ժամկետով։ Չորս տարի անց նա հաղթեց նաև չորրորդ ընտրություններում, բայց շուտով մահացավ կաթվածից, և միայն նրա հաջորդի ժամանակ ԱՄՆ սահմանադրության մեջ փոփոխություն մտցվեց, որը նախագահի լիազորությունները սահմանափակում էր երկու ժամկետով։
Ինչու Ռուզվելտին բաց չէին թողնում: Նախ` այն պատճառով, որ հենց նա կարողացավ իր երկիրը դուրս բերել մեծ դեպրեսիայից, իսկ դա չի մոռացվում։ Ինչո՞ւ են մեր օրերում հատկապես աչքի ընկած առաջնորդներին ընտրողները ժամանակ առ ժամանակ թողնում իրենց գործին։ Մոտիվացիան նույնն է՝ խոսք է տվել, խոսքը պահում է:
Հոսնի Մուբարաքի դեպքում այդպես չեղավ։ Եգիպտոսը ղեկավարեց քսանինը տարի, 2011-ին երկրում մոլեգնեց ժողովրդական բողոքների ալիքը: Գրեթե երեք շաբաթ շարունակ հազարավոր մարդիկ ամեն օր հավաքվեցին Կահիրեի Թահրիր հրապարակում, ինչից հետո Մուբարաքը հրաժարական տվեց:
Երկու ամիս չանցավ, ու կառավարությունը, որին նա հանձնեց իշխանությունը, ձերբակալեց նրան և պահանջեց, որ նախկին նախագահը պատիժ կրի մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի համար, որը ծաղկել էր նրա կառավարման տարիներին: Նրան մի շարք մեղադրանքներ առաջադրվեցին և դատեցին՝ երբեմն հիվանդանոցից դատարան բերելով։
Ինչպես գրում էին թերթերը, հաջորդ վեց տարիները Մուբարաքն անցկացրեց իրավական մոռացության մեջ, ի վերջո նրան դատապարտեցին կոռուպցիայի մեղադրանքներից մեկով: Այս ամբողջ ժամանակն անազատության մեջ անցկացնելուց հետո (մասամբ` հիվանդանոցում, մասամբ` բանտում) նա վերջապես ազատ արձակվեց և զինված հսկողության ներքո ուղեկցվեց Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող իր առանձնատուն:
Կարելի է ասել` եգիպտական սյուժեն ավարտվեց աստվածահաճո կերպով, եթե հիշենք, թե ինչպես իրենց առաջնորդի հետ հաշվեհարդար տեսան լիբիացիները. «Սոցիալիստական Ջամահիրիայի» առաջնորդ Քադաֆիին հանեցին կոլեկտորային խողովակից, սրտանց անարգեցին և սպանեցին։
Ոչինչ հավերժ չէ լուսնի տակ, վաղ թե ուշ, այսպես թե այնպես պաշտոնից հեռանում են նաև պետությունների առաջին դեմքերը։ Ինչ-որ մեկը` լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, մյուսը՝ սեփական ցանկությամբ, ինչ-որ մեկին ստիպում է իշխանությունից հիասթափված ժողովուրդը։
Լրահոս
0