00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ու Թեհրանն ավարտել են «Միր» և Shetab վճարային համակարգերի միավորումը

© Sputnik / Andranik Ghazaryan«Միր» քարտ
«Միր» քարտ - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2024
Բաժանորդագրվել
Իրանական քարտապանները կարող են օգոստոսի վերջից Ռուսաստանի բանկոմատներից ռուբլի հանել: Ապագայում նույն հնարավորությունը ցանկանում են ստեղծել Իրանում «Միր» քարտերի համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մոսկվան ու Թեհրանն ավարտում են «Միր» և Shetab վճարային համակարգերի ինտեգրումը: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Մոհամմադ Ֆարզինին, իրանական Shetab քարտերի սեփականատերերը օգոստոսի 22-ից կկարողանան օգտվել դրանցից ռուսական բանկոմատներում (ստանալով ռուբլի): Ապագայում (կոնկրետ ժամկետներ չեն նշվում,– խմբ․) նույն կերպ «Միր» քարտերից հնարավոր կլինի օգտվել Իրանում։
Իրանական Shetab վճարահաշվարկային համակարգը (հայկական ArCa-ի անալոգը) միավորում է Իրանի բոլոր բանկերը։ Այն իրենից ներկայացնում է միասնական ստանդարտ` հանրապետության քարտերի և բանկոմատների համար:
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ կայացած հանդիպման արդյունքներով Ֆարզինը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթների իրացվելիության մասին՝ երկկողմ առևտուրը հեշտացնելու նպատակով, հայտնել է Ֆարզինը:
ՌԴ-ն աշխատում է Հայաստանում և Ղրղզստանում «Միր» քարտերի սպասարկումը վերսկսելու ուղղությամբ
Նշենք, որ դա նշանակում է՝ երկու երկրների կենտրոնական բանկերը կպահեն Իրանում ռուսական ռուբլու և Ռուսաստանում իրանական ռիալների իրացվելիությունը (որպեսզի երկու երկրների ազգային արժույթներով առևտուր անող բիզնեսը եկամուտի փոխարկման հետ կապված խնդիրներ չունենա)։
Ավելի վաղ Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Մոհսեն Քարիմին հայտարարել էր, որ Ռուսաստանի բոլոր բանկերը և այլ երկրների շուրջ 100 բանկեր ավարտել են Իրանի SEPAM ֆինանսա-հեռահաղորդակցական համակարգին միացումը: Նա հավելել է, որ իրանական բանկերն այլևս կարիք չունեն SWIFT միջազգային համակարգի (որից այդ երկրի բանկերի մեծ մասն անջատված է,– խմբ.):
Արձակուրդ առանց «Միր» քարտերի․ ինչ պետք է անի ՀՀ–ն, որ չկորցնի ռուս զբոսաշրջիկներին
Այդ միջոցը թույլ է տվել Իրանի և Ռուսաստանի բանկերին փոխանցումներ կատարել սովորական (ոչ քարտային) հաշիվների միջև, իսկ վերջին համաձայնագիրը թույլ կտա փոխգործակցություն հաստատել նաև քարտային հաշիվների միջև:
Լրահոս
0