00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձակուրդ առանց «Միր» քարտերի․ ինչ պետք է անի ՀՀ–ն, որ չկորցնի ռուս զբոսաշրջիկներին

© Sputnik / Andranik GhazaryanԲանկային քարտեր
Բանկային քարտեր - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բանկային քարտեր
Բաժանորդագրվել
Ի՞նչ պետք է անի ՀՀ–ն, որ դիմանա այլ զբոսաշրջային ուղղությունների մրցակցությանը, երբ հայկական առևտրային բանկերը հրաժարվել են սպասարկել «Միր» քարտերը։ Մենք զրուցել ենք ՌԴ զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ և ճշտել ենք Զբոսաշրջության կոմիտեի դիրքորոշումը։

Ինչպես համոզել ռուս զբոսաշրջիկներին

Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելու հարցում ռուսաստանցիներն առաջնորդվում են ոչ միայն օբյեկտիվ գործոններով (մշակութային, բնության հուշարձանների, խոհանոցի գրավչությունը), կա նաև սուբյեկտիվ բաղադրիչ` ռուսաստանցիները Հայաստանն ընտրում են որպես բարեկամ երկիր, որտեղ ավելորդ դժվարությունների չեն հանդիպի։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Տուրինդուստրիայի միության Ուրալի մասնաճյուղի նախագահ Միխայիլ Մալցևը։
«Շատ կարևոր է, որ հարգելի հայ գործընկերները ռուսական լսարանին հստակ հասցնեն, որ սա կանխամտածված արգելք չէ ռուսների դեմ»,- ասաց նա` խոսելով ՀՀ–ում «Միր» քարտերի սահմանափակումների մասին:
«Միր» քարտերի սահմանափակումներ կան նաև այլ երկրներում, բայց վերջերս, օրինակ, Եկատերինբուրգ էին ժամանել Մալայզիայի և Շրի Լանկայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները՝ քննարկելու, թե վճարման ինչ նոր եղանակներ կարող են առաջարկվել այդ երկրներ հանգստի մեկնող ռուսաստանցիներին: Մալցևի խոսքով` ցանկալի է, որ հայկական զբոսաշրջային օպերատորները ևս նման խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի ռուսական շուկայում ցույց տան, որ ՌԴ-ից եկող զբոսաշրջիկներին պատրաստ են ընդունել և հարմարավետ պայմաններ ստեղծել նրանց համար։ Նորմալ է, երբ նման խնդիրների մասին մտահոգվում է հյուրընկալող երկիրը։
Տուրինդուստրիայի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, թե ինչպիսի լուծում է առաջարկել Ռուսաստանը համանման իրավիճակի համար։
2023 թվականի օգոստոսին Ռուսաստանում օրենքի փոփոխություններ են ընդունվել, որոնց համաձայն արտասահմանյան քարտերով ժամանող օտարերկրացիները կարող են դրանցից միջոցներ փոխանցել ժամանակավոր հաշիվներին։ Նրանք ստանում են այդ հաշիվներին կցված «Միր» քարտեր երկրում գտնվելու ժամանակ օգտագործելու համար։ Քարտը կարելի է ձևակերպել ինչպես առկա, այնպես էլ առցանց եղանակով:
«Այդ մեխանիզմն էլ իր խնդիրներն ունի, բայց ավելի լավ է ինչ-որ լուծում առաջարկել, քան ոչ մի լուծում։ Որքան արագ լուծենք խնդիրները զբոսաշրջիկների համար, այնքան ավելի շատ գումար կծախսեն նրանք այստեղ»,-նշում է Բարզիկինը։
Հարկ է նշել, որ Հայաստանում, այնուամենայնիվ, «Միր» քարտերից գումար կանխիկացնելու տարբերակը մնում է։ ՎՏԲ-Հայաստան բանկը ArCa համակարգից դուրս է և շարունակում է իր բանկոմատներում և pos-տերմինալներով սպասարկել ցանկացած «Միր» քարտ՝ թե՛ ՎՏԲ-ի, թե՛ Ռուսաստանում այլ բանկի կողմից թողարկված:
Ի դեպ, Ռուսաստանը շարունակում է առաջատարը մնալ Հայաստան օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի առումով (2024 թվականի հունվար-մարտին՝ 184 հազար, կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 42%-ը)։ Եվ շատերի մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք մեկ բանկը գլուխ կհանի այդպիսի ֆինանսական և մարդկային հոսքից, և արդյո՞ք դա չի հանգեցնի հսկայական հերթերի, դանդաղ սպասարկման, արդյունավետության նվազման։
Ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ բանկերում «Միր» վճարային համակարգի գործունեության դադարեցումը

Ինչ են ասում ՎՏԲ-ում

ՎՏԲ-Հայաստան բանկից Sputnik Արմենիային հայտնեցին, որ աշխատանքներ են տանում մանրածախ առևտրի օբյեկտներում «ՄԻՐ» քարտերի սպասարկման հնարավորությամբ վճարային տերմինալներ տեղադրելու ուղղությամբ։
Բանկից նաև նշեցին, որ իրենց մասնաճյուղերում շարունակում են ամբողջ ծավալով սպասարկել «Միր» քարտերը: Այս քարտերի (այդ թվում՝ ՌԴ բանկերի թողարկած) քարտապաններին նախկինի պես հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկացում ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներում, ծառայությունների վճարում բջջային բանկինգի հավելվածում, գործարքների սպասարկում «Վիդեո բանկ» և «Հեռախոս բանկ» հեռահար ուղիներով։
ՎՏԲ-Հայաստան բանկի «Միր» քարտերով, ինչպես և նախկինում, հնարավոր է կատարել փոխանցումներ, այդ թվում՝ դրսի երկրներ: Կախված երկրից, դրանք կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտով, բանկային ռեկվիզիտներով, ինչպես նաև ուղարկելով՝ կանխիկով ստանալու պայմանով:
Ռուսաստանցիներին տեղեկացնելու որոշ նախաձեռնություններ է սկսել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կից Զբոսաշրջության կոմիտեն։ Այսպես, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աջակցությամբ այդ տեղեկատվությամբ թռուցիկներ են բաժանվում Ռուսաստանից Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին։ Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի վարչության պաշտոնակատար Անուշիկ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ կոմիտեի կայքում նաև բացվել է բաժին, որտեղ կարելի է տեսնել այն բոլոր տերմինալների հասցեները, որոնց համար հասանելի են «Միր» քարտերը։ Բանկն ունի 53 մասնաճյուղ, ինչպես նաև ավելի քան 190 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում:
Առայժմ հայտնի չէ` եղել են դեպքեր, երբ ռուսաստանցիները հրաժարվել են Հայաստան ճամփորդելուց «Միր» քարտերի հետ կապված խնդիրների պատճառով։
Մարտի 30-ից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել է Հայաստանի ArCa միասնական վճարային համակարգը: Հայկական առևտրային բանկերը որոշումն ընդունել են երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով, քանի որ «Միր» վճարային քարտերի ազգային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել փետրվարին: «Միր» քարտեր չեն սպասարկում նաև նաև Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը։
«Միր» քարտերի չսպասարկելը հարված է Հայաստանի տնտեսությանը․ ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0