00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Սահմանադրության կարիք կա, բայց ոչ իշխանության առաջարկած տրամաբանությամբ. Այվազյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Այվազյան
Վարդան Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2024
Բաժանորդագրվել
Սահմանադրագետը նշել է, որ ՀՀ գործող Սահմանադրությունն ունի բազում խնդիրներ, որոնք շտկելու համար անհրաժեշտ են խորը մասնագիտական գիտելիքներ։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մեր պետությունը կարիք ունի որակապես նոր Սահմանադրության, բայց ոչ թե իշխանությունների առաջարկած տրամաբանությամբ, այլ ճիշտ հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
ՀՀ Սահմանադրությունը 29 տարեկան է

Հայաստանում այսօր նշվում է մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության օրը։ 1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին սահմանադրությունը, որն արդեն մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների։

«Եթե փոփոխությունները մասնագիտորեն ճիշտ գրվեն, մենք կունենանք նորմալ Սահմանադրություն։ Բայց այն մասնագիտական հանձնաժողովը, որն այսօր ձևավորված է, հազիվ թե ի վիճակի կլինի մեզ տալ որակյալ Սահմանադրություն»,–ասում է Այվազյանը։
Սահմանադրագետը նշում է, որ ՀՀ գործող Սահմանադրությունն իսկապես ունի բազում խնդիրներ, որոնք շտկելու համար անհրաժեշտ են խորը մասնագիտական գիտելիքներ։
«Նոր Սահմանադրության համատեքստում պետք է ամրագրվեն այն հայեցակարգերը, որոնք կոչված են պաշտպանելու և երաշխավորելու մեր ազգային ինքնությունը, արժանապատվությունը և ազգային պետականության համակարգը։ Դրա համար միանգամայն նոր տրամաբանությամբ պետք է շարադրվեն քաղաքացիության սկզբունքները, առաջին հերթին`պետք է փոխվի սահմանադրական սուբյեկտների աստիճանակարգը»,– Sputnik Արմենիային ասաց Այվազյանը։
Նրա համոզմամբ` որքան Հայաստանում Ադրբեջանի քմահաճությունները քննարկման առարկա են դառնում, այնքան Հայաստանն իրեն դնում է տկարի կարգավիճակում։
«Եթե մենք մեր Սահմանադրությունը պետք է շեղենք այնպես, որ ինչ–որ մեկին դուր գա, ապա պետք է առհավետ մոռանանք ինքնիշխանության ու արժանապատվության մասին։ Սահմանադրությունն առաջին հերթին գրվում է տվյալ ժողովրդի շահերի համար և ոչ թե ինչ–որ մեկին հաճոյանալու կամ որևէ պետությունից վախերը չեզոքացնելու համար։ Դա ուղղակի ծիծաղելի է, և որքան մենք դա շատ ենք քննարկում, հատկապես` մասնագիտական շրջանակներում, այնքան մեր հեղինակությունը գցում ենք, մեր արժանապատվությունը` նսեմացնում»,– նշում է մասնագետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ալիևը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ ներրկայացրեց նաև հունիսի 6–ին` թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Հավելենք, որ Սահմանադրության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ շեշտեց, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը, նրա բնորոշմամբ, ժողովուրդը կհամարի իր ստեղծածը, իր ընդունածը։
Լրահոս
0