00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն ներգրավված կլինի խաղաղության պայմանագրի գործընթացում. սենատոր Քարդին

© Photo : ScreenshotՓին Քարդոն
Փին Քարդոն - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2024
Բաժանորդագրվել
Ըստ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի` Միացյալ նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի–Sputnik. ԱՄՆ–ն ունի բոլոր գործիքակազմերը` առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը։
«Միացյալ նահանգները մեծ դիվանագիտական գործիքակազմ ունի։ Ես չեմ ուզում ասել` ինչպես մենք կկարողանաք այս պարագայում օգտագոծել այդ խառը գործիքակազմը, բայց նշեմ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– ասաց նա։
Սենատորը հավելեց, որ ԱՄՆ–ն ներգրավված կլինի այդ գործընթացում ու կշարունակի աշխատել երկու երկրների գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ։
«Արդյունավետ հանդիպում էր». Ալեն Սիմոնյանն ասել է` ինչ թեմաներից են խոսել ԱՄՆ սենատորի հետ
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն իր հերթին հավելեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ են նպաստել բանակցություններին, բայց միայն որպես միջնորդ։
«Մենք հասկանում ենք, որ ձեր կառավարությունն ունի իր դիրքորոշումը, մենք հասկանում ենք պայմանները, որ սահմանվել են բանակցային գործընթացի սկզբում, կապված պատմական սահմանների հետ, որոնք ամրագրվել են նախկին Խորհրդային Միության փլուզման պահին։ Մենք պարզապես պատրաստ ենք նպաստել, որ երկու կողմերը գան համաձայնության»,– ասաց նա։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, ասաց, որ այս պահին գնդակը Ադրբեջանի դաշտում է։
«ՀՀ–ի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնի»,– ասաց նա։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։
Լրահոս
0