00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախաքննությունը թափանցիկ չի արվել. իրավապաշտպանը` Բաքվում պահվող գերիների մասին

© Photo : Social media of Ruben VardanyanԱրցախի նախկին ղեկավարություն
Արցախի նախկին ղեկավարություն - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2024
Արցախի նախկին ղեկավարություն
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի պնդում է` հայ ռազմագերիների պաշտպանության տեսանկյունից նշանակություն ունեցող փաստաթղթերը գաղտնի են պահվել, ինչն ազդեցություն է ունենում արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը թափանցիկ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։
Ըստ Սիրանուշ Սահակյանի` Ադրբեջանում բացակայում է արդար դատավարությունը, պետական մակարդակով էլ հայատյաց քաղաքականություն է տարվում։ Նրա խոսքով` իրականացվող դատավարությունների ելքը նախապես կանխորոշված է, հատկապես որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս դրսից այլ փաստաբան ներգրավել։ Ըստ իրավապաշտպանի` Ադրբեջանի վարած քաղաքականությունը հիմքեր է տալիս մտածելու, որ այս գործերը շինծու են, նրանց փաստական և իրավական հիմքերը բացակայում են, ինչպես նաև քաղաքական ենթատեքստ ունեցող քաղաքական պատվեր է իրականացվում։
«Նախաքննությունը ոչ թափանցիկ ձևով է իրականացվել։ Իհարկե, նախաքննության փուլում մինչդատավարական վարույթի գաղտնիություն գոյություն ունի, բայց հատկապես հանրային հնչեղություն ունեցող գործերով հիմնական տեղեկատվությունը պետք է հասանելի լինի։ Այս պարագայում շատ ընտրողաբար և քարոզի նպատակներով է տեղեկություն տրամադրվել։ Այս անձանց պաշտպանության տեսանկյունից նշանակություն ունեցող փաստաթղթերը գաղտնի են պահվել, ինչն ազդեցություն է ունենում արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։ Այս հաղորդագրությունն ազդարարում է նախաքննության ավարտը, պետք է սպասենք, որ այս գործերը վարույթ ընդունվեն դատարանների կողմից, նիստեր նշանակվեն»,– ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` ՀՀ–ն չի կարող արդարադատության սպասումներ ունենալ, քանի որ ադրբեջանական դատական համակարգը բավականին կախյալ է, փաստաբաններն էլ` խոցելի։
Հարցին, թե երբ գործերը դատարաններում կլինեն, իրավապաշտպանը դժվարացավ ճշգրիտ ժամկետներ ասել` նշելով, որ մոտակա շաբաթների ընթացքում դատավարություն դժվար թե լինի։
Սահակյանն ընդգծեց, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերն են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում, և Արցախի նախկին ղեկավարությունն էլ բացառություն չէ։
«Հարցը գերզգայուն է, ու նրանց վերաբերյալ ցանկացած հայտարարություն և հրապարակում կարող է բացասաբար ազդել հայրենադարձման գործընթացի վրա, հատկապես այս անձանց (Արցախի ղեկավարների. խմբ.) մասով։ Բոլորի ընտանիքներն առանձնահատուկ զգոնություն և զգուշավորություն են դրսևորում։ Առանձին վարք ենք տեսնում Ռուբեն Վարդանյանի և իր ընտանիքի կողմից, կարծում եմ` նրանք էլ նախընտրում են բարձրաձայնել այդ հարցերը, քան լռել»,– ասաց իրավապաշտպանը։
Ըստ նրա` ռազմագերիների վերադարձի մարդասիրական հարցն օգտագործվում է որպես ճնշման գործիք և հավելյալ ազդեցություն է թողնում ՀՀ իշխանությունների վրա։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Հիշեցնենք` «Free Armenian prisoners» շարժումը հուլիսի 3-ին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ԱՄՆ Ատլանտյան խորհրդում անցած շաբաթ անցկացված քննարկման ժամանակ Ադրբեջանը ներկայացնող Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի կալանավորված քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել` ասելով, թե ԿԽՄԿ–ն այցից հետո եզրահանգել է այն մտքին, որ Վարդանյանի կալանքի պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանում են։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը վերջերս հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին և մանրամասն ներկայացրել Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների և միջազգային բազմաթիվ չափանիշներ ոտնահարող կալանքի պայմանների մասին։
Լրահոս
0