https://arm.sputniknews.ru/20240704/menq-chenq-karvogh-parzapes-hajtararel-hradadari-masin-putin-77986483.html
Մենք չենք կարող պարզապես հայտարարել հրադադարի մասին. Պուտին
Մենք չենք կարող պարզապես հայտարարել հրադադարի մասին. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է` չի կարելի թույլ տալ, որ Կիևը հրադադարից օգտվի իր դիրքերը բարելավելու համար։ 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T18:42+0400
2024-07-04T18:42+0400
2024-08-19T15:01+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
հրադադար
բանակցություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77984596_0:109:2929:1756_1920x0_80_0_0_5456a3334d7d47a025800aaef203febc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Շփման գծում հրադադար հնարավոր չէ իրականացնել մինչև Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովից հետո։Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարը, չի կարելի թույլ տալ, որ Կիևը օգտվի հրադադարից, որպեսզի բարելավի իր դիրքերը:«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդն օգտվի դրանից, որպեսզի բարելավի իր վիճակը, զինվի, զորահավաքի միջոցով համալրի իր բանակը և պատրաստ լինի զինված հակամարտության շարունակմանը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ հակառակ կողմը համաձայնի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ընդունելի են ՌԴ-ի համար:Նա միաժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից։«Մենք միշտ կողմ ենք եղել բանակցություններին, դուք դա լավ գիտեք, մենք երբեք դրանցից չենք հրաժարվել։ Հարցնն այն է, որ ինձ քիչ հավանական է թվում հակամարտության վերջնական ավարտը միջնորդների օգնությամբ և միայն նրանց միջոցով», – ասել Է Պուտինը։ՌԴ ղեկավարի տեսանկյունից` հակամարտության լուծումը միջնորդների միջոցով անհնար է, քանի որ նման միջնորդը դժվար թե վերջնական փաստաթուղթը ստորագրելու լիազորություն ունենա:Պուտինը նաև հայտարարել է, որ ծանոթ չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավոր առաջարկներին:«Մենք բավական լուրջ ենք վերաբերվում, որ պարոն Թրամփը` որպես նախագահի թեկնածու, հայտարարում է, թե ինքը պատրաստ է և ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Ես ծանոթ չեմ նրա հնարավոր առաջարկներին, թե ինչպես է նա պատրաստվում դա անել։ Եվ դա, իհարկե, առանցքային հարց է: Բայց ես կասկած չունեմ, որ նա անկեղծ է ասում դա: Եվ մենք կաջակցենք դրան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77984596_169:0:2712:1907_1920x0_80_0_0_7125428705218452557f15b8d8456a3e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, հրադադար, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, հրադադար, բանակցություն
Մենք չենք կարող պարզապես հայտարարել հրադադարի մասին. Պուտին
18:42 04.07.2024 (Թարմացված է: 15:01 19.08.2024) ՌԴ նախագահը նշել է` չի կարելի թույլ տալ, որ Կիևը հրադադարից օգտվի իր դիրքերը բարելավելու համար։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Շփման գծում հրադադար հնարավոր չէ իրականացնել մինչև Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովից հետո։
«Հիմա մենք պարզապես չենք կարող վերցնել և հրադադար հայտարարել այն հույսով, որ մյուս կողմը ինչ-որ դրական քայլեր կձեռնարկի», – ասել Է Պուտինը:
Ինչպես նշել է ռուսական պետության ղեկավարը, չի կարելի թույլ տալ, որ Կիևը օգտվի հրադադարից, որպեսզի բարելավի իր դիրքերը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդն օգտվի դրանից, որպեսզի բարելավի իր վիճակը, զինվի, զորահավաքի միջոցով համալրի իր բանակը և պատրաստ լինի զինված հակամարտության շարունակմանը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ հակառակ կողմը համաձայնի այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ընդունելի են ՌԴ-ի համար:
Նա միաժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից։
«Մենք միշտ կողմ ենք եղել բանակցություններին, դուք դա լավ գիտեք, մենք երբեք դրանցից չենք հրաժարվել։ Հարցնն այն է, որ ինձ քիչ հավանական է թվում հակամարտության վերջնական ավարտը միջնորդների օգնությամբ և միայն նրանց միջոցով», – ասել Է Պուտինը։
ՌԴ ղեկավարի տեսանկյունից` հակամարտության լուծումը միջնորդների միջոցով անհնար է, քանի որ նման միջնորդը դժվար թե վերջնական փաստաթուղթը ստորագրելու լիազորություն ունենա:
Պուտինը նաև հայտարարել է, որ ծանոթ չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավոր առաջարկներին:
«Մենք բավական լուրջ ենք վերաբերվում, որ պարոն Թրամփը` որպես նախագահի թեկնածու, հայտարարում է, թե ինքը պատրաստ է և ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Ես ծանոթ չեմ նրա հնարավոր առաջարկներին, թե ինչպես է նա պատրաստվում դա անել։ Եվ դա, իհարկե, առանցքային հարց է: Բայց ես կասկած չունեմ, որ նա անկեղծ է ասում դա: Եվ մենք կաջակցենք դրան», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։