00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 1000 դոլարի համար սափրել են քաղաքացու գլուխը, ստիպել մերկանալ. կալանավորվածներ կան

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2024
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 դոլար վնասը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Երևանում 1000 դոլարի համար երկու անձինք քաղաքացուն առևանգել են, սափրել գլուխը, ծեծել, ստիպել մերկանալ և այդ ամենը տեսագրել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ իր երկու ծանոթները գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո իր կամքին հակառակ իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:
Վիճաբանությանը միջամտել են տուժողի ծանոթները` Երևանի երկու բնակիչներ, որոնք ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի։
Նրանք տուժողին ստիպել են գումարը մարելու համար հափշտակություն կատարել, սակայն նա չի կատարել և դիմել է փախուստի։
«Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, նրան խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ ծեծի են ենթարկել նրան, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել»,– հայտնում է ՔԿ–ն։
Հունիսի 28-ին նշված անձինք ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:
Քրեական վարույթի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ձերբակալված անձանցից մեկը ներկայացրել է դեպքի մանրամասները, նրա հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են դեպքին առնչվող տեսաձայնագրությունները։
Վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ազատությունից ապօրինի զրկելը) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
ՀՀ–ից հավաքագրածներին ԱՄԷ–ում թրաֆիքինգի ենթարկողին 14 տարի անց գտել և կալանավորել են
Լրահոս
0