https://arm.sputniknews.ru/20240704/avartvel-e-hamagvortsakcutjan-erekhanery-hamazhvoghvovy-haj-dprvocakanneri-masnakcutjamb-77983783.html
Ավարտվել է «Համագործակցության երեխաները» համաժողովը հայ դպրոցականների մասնակցությամբ
Ավարտվել է «Համագործակցության երեխաները» համաժողովը հայ դպրոցականների մասնակցությամբ
Sputnik Արմենիա
Համաժողովի շրջանակներում անցկացվել են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական թրեյնինգներ, երաժշտական մրցույթներ... 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T18:11+0400
2024-07-04T18:11+0400
2024-07-04T18:15+0400
ղրղզստան
երեխա
դպրոցական
ուզբեկստան
համաժողով
«համագործակցության երեխաները» համաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61587493_0:0:1281:720_1920x0_80_0_0_d843d219181631b25bef74cc5b91fd1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Չոլպոն Աթայում կայացել է «Համագործակցության երեխաներ» միջազգային կրթամշակութային համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են համաժողովի մամուլի ծառայությունից։Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են դպրոցականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Համաժողովի կազմակերպիչները հավաստագրեր են հանձնել դպրոցականներին և շնորհակալագրեր` պատվիրակությունների ղեկավարներին:Իսիկ Կուլում «Համագործակցության երեխաները» համաժողովի շրջանակում Հայաստանի օր է անցկացվելՉոլպոն Աթայի համաժողովի համակարգող, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի Բիշքեկի մասնաճյուղի տնօրեն Նուրբեկ Սաթվալդիևի խոսքով` համաժողովի մասնակիցները ոչ միայն ցուցադրել են իրենց ավանդույթներն ու սովորույթները, այլև բացել են իրենց հոգիները:«Մենք վստահ ենք, որ «Համագործակցության երեխաները» կմնան ձեր սրտերում։ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կհիշի ղրղզական հողի հյուրընկալությունը, որը կրկին կսպասի ձեզ»,-ասել է Սատվալդիևը։Չոլպոն Աթայում ֆորումի անցկացման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Բախտիյար Կադիրովը պատմել է, որ կազմակերպիչները ձգտում էին նպաստել երեխաների միասնականացմանը բոլոր միջոցառումներում` կրթական, մշակութային, առողջարարական և այլն:Համաժողովում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի ազգային ավանդույթներն ու սովորույթները:Երեխաների համար անցկացվել են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական թրեյնինգներ, երաժշտական մրցույթներ, պոեզիայի երեկոներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:Բացի այդ, դպրոցականներն այցելել են Չինգիզ Այթմատովի անվան «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոն:Ռուսական ընկերությունը հայ դպրոցականներին կօգնի վերածնել տիեզերագնաց դառնալու երազանքըՂրղզստանի խորհրդարանի նախաձեռնած «Համագործակցության երեխաներ» համաժողովն անցկացվում է ամեն տարի` սկսած 2013 թվականից: Գոյության ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 700 դպրոցական։ Ծրագրի հիմնական նպատակը երեխաների և երիտասարդների դաստիարակության համար միջազգային հարթակի ստեղծումն է` բարիդրացիության և համագործակցության ոգով:Կազմակերպիչներն են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշը (խորհրդարան)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
ղրղզստան
ուզբեկստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/17/61587493_0:0:961:720_1920x0_80_0_0_96447028a2ef1ecb63187e43a1b8e07e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրղզստան, երեխա, դպրոցական, ուզբեկստան, համաժողով, «համագործակցության երեխաները» համաժողով
ղրղզստան, երեխա, դպրոցական, ուզբեկստան, համաժողով, «համագործակցության երեխաները» համաժողով
Ավարտվել է «Համագործակցության երեխաները» համաժողովը հայ դպրոցականների մասնակցությամբ
18:11 04.07.2024 (Թարմացված է: 18:15 04.07.2024) Համաժողովի շրջանակներում անցկացվել են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական թրեյնինգներ, երաժշտական մրցույթներ, պոեզիայի երեկոներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Չոլպոն Աթայում կայացել է «Համագործակցության երեխաներ» միջազգային կրթամշակութային համաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են համաժողովի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են դպրոցականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից: Համաժողովի կազմակերպիչները հավաստագրեր են հանձնել դպրոցականներին և շնորհակալագրեր` պատվիրակությունների ղեկավարներին:
Չոլպոն Աթայի համաժողովի համակարգող, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի Բիշքեկի մասնաճյուղի տնօրեն Նուրբեկ Սաթվալդիևի խոսքով` համաժողովի մասնակիցները ոչ միայն ցուցադրել են իրենց ավանդույթներն ու սովորույթները, այլև բացել են իրենց հոգիները:
«Մենք վստահ ենք, որ «Համագործակցության երեխաները» կմնան ձեր սրտերում։ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կհիշի ղրղզական հողի հյուրընկալությունը, որը կրկին կսպասի ձեզ»,-ասել է Սատվալդիևը։
Չոլպոն Աթայում ֆորումի անցկացման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Բախտիյար Կադիրովը պատմել է, որ կազմակերպիչները ձգտում էին նպաստել երեխաների միասնականացմանը բոլոր միջոցառումներում` կրթական, մշակութային, առողջարարական և այլն:
«Ձեզանից յուրաքանչյուրն ինչ-որ լուսավոր, լավ, հոգեհարազատ բան է նվիրել: Այդ ամենը սրտից էր բխում»,-նշել է Կադիրովը։
Համաժողովում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի ազգային ավանդույթներն ու սովորույթները:
Երեխաների համար անցկացվել են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, սպորտային մրցումներ, ինտելեկտուալ խաղեր, կրթական թրեյնինգներ, երաժշտական մրցույթներ, պոեզիայի երեկոներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:
Բացի այդ, դպրոցականներն այցելել են Չինգիզ Այթմատովի անվան «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոն:
Ղրղզստանի խորհրդարանի նախաձեռնած «Համագործակցության երեխաներ» համաժողովն անցկացվում է ամեն տարի` սկսած 2013 թվականից: Գոյության ընթացքում դրան մասնակցել է ավելի քան 700 դպրոցական։ Ծրագրի հիմնական նպատակը երեխաների և երիտասարդների դաստիարակության համար միջազգային հարթակի ստեղծումն է` բարիդրացիության և համագործակցության ոգով:
Կազմակերպիչներն են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշը (խորհրդարան)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: